00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2024 թվականի հայաստանցին. ինչպիսի՞ն է նա

© Sputnik / Aram NersesyanՓողոցով քայլող մարդիկ
Փողոցով քայլող մարդիկ - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2024
Փողոցով քայլող մարդիկ
Բաժանորդագրվել
Հայաստանի գլխավոր կապիտալը մարդն է։ Այս հաճելի պնդումը երեքուկես տասնամյակ շարունակ շոյել է մեր ականջը։
Իհարկե, վերջերս իշխանությունները անթաքույց ակնարկեցին, որ կապիտալ, այսինքն` փողի աղբյուր է համարում մեզ հիմնականում այն պատճառով, որ հարկեր ենք մուծում և նպաստում պետական բյուջեի համալրմանը։
Բայց ի՞նչ արած, մենք հո հասկանում ենք, որ մի երկրում, որտեղ ո՛չ նավթ կա, ո՛չ գազ, բնակչության մեկ քառորդն էլ ապրում է աղքատության շեմից անդին, մնում է միայն անընդհատ սիրաշահել շարքային քաղաքացուն, ցույց տալ, թե որքան ես գնահատում նրան։ Մանավանդ, երբ նրա ձայնը առանձնապես կարևոր է դառնում խորհրդարան ընտրվելու կամ նոր սահմանադրություն ընդունելու համար։
Թույլ տվեք հիշեցնել՝ 2020 թվականի սեպտեմբերին իշխանությունները ներկայացրին Հայաստանի վերափոխման ռազմավարությունը առաջիկա երեսուն տարվա ընթացքում։ Դժվար է մոռանալ, թե ինչ հոյակապ ծրագրեր կային այնտեղ՝ 2050 թվականին Հայաստանի բնակչությունը հասցնել 5 միլիոնի, ստեղծել 1,5 միլիոն աշխատատեղ, յոթնապատկել միջին աշխատավարձը, զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 միլիոնի, դառնալ ֆուտբոլի աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մեդալակիր և ... ունենալ մեկ շնչի հաշվով աշխարհի ամենամարտունակ բանակը։ Թե որքան դժվար է զինված ուժերին վերաբերող այս վերջին նպատակին հասնելը, ցույց տվեց ընդամենը մի քանի օր անց սկսված պատերազմը։
Բայց այդ ամենը՝ մի կողմ։ Բացե՛ք այդ ռազմավարությունը ներկայացնող պաշտոնական համացանցային էջը, որը, ի դեպ, շատ ճաշակով զարդարված է Արարատի բազմաթիվ նկարներով։ Ինչպե՞ս պետք է կենսագործվեն այս բոլոր գայթակղիչ ծրագրերն ու գաղափարները։ Պատասխանը ձևակերպված է շատ կարճ և շատ հստակ. «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես»։
Եթե այս կարգախոսը դեռ ուժի մեջ է, եկեք տեսնենք, թե ինչպիսին է այդ մեկ մարդը։ Այլ խոսքով, ինչից է «կազմված» 2024-ի Հայաստանի քաղաքացին։ Ոմանք հաստատ չեն համաձայնի, բայց կարծում եմ, որ այսօրվա մեր հասարակությունում գերիշխող տրամադրություններից են միայնությունն ու լքվածությունը, ինչի հիմնական պատճառը հայտնի է՝ ողջ աշխարհը, ներառյալ ՄԱԿ-ը, միջազգային հանրությունը և բոլոր տեսակի դատարանները մեծ հաջողությամբ անտեսեցին մեր ժողովրդին պատուհասած փորձությունները։ Ադրբեջանի հաշվարկն էլ հենց դա էր։
Որքան էլ զարմանալի թվա, բայց Հայաստանի հասարակությունում գերակայող մնաց նաև զսպվածությունը։ Մոտավորապես այսպես։ Հանկարծ չկրակեմ անպատժելիությունից արբեցած հակառակորդի վրա, որպեսզի նոր պատերազմ չհրահրի, հանկարծ չափից դուրս վճռական չբարձրաձայնեմ Հանրապետության և Ազատության հրապարակներում հրաժարականի պահանջը, որպեսզի քաղաքացիական պատերազմ չսկսվի։
Հաջորդը։ Ամեն ինչի պաթոլոգիկ մերժում։ Այս երևույթն իհարկե միշտ էլ եղել է, բայց հիմա պարզապես համազգային է դարձել։ Քանի՜ անգամ ենք վերջերս լսել. «Բա ձեր կարծիքով` ո՞վ կարող է մեզ դուրս բերել էս վիճակից։ Անո՛ւն տվեք։ Ո՞վ… Լավ էլի, մենակ դրա անունը չտաք…»։ Եվ այդպես շարունակ. համարյա ըստ Խնկո Ապոր՝ Չստոն կաղ է, Մստոն կարճ է, Բտոն կոռումպացված է, Խտոն էլ ժամանակին հանրապետական է եղել…
Խաղաղության գործընթացը կա՛մ ողջ է, կա՛մ մեռած. դա հաստատ է
Սրան ավելացրեք լիակատար շփոթվածությունը և անտեղյակությունը։ Համաձայնե՛ք՝ երբեմն լսելով որոշ վերլուծաբանների ու քաղաքագետների երկարաշունչ ու խելոք բացատրությունները` երկրորդ նախադասությունից արդեն սկսում ես գիտակցել, որ մարդը պարզապես այնքան էլ լավ չի հասկանում, թե ինչ է կատարվում աշխարհում և մեր տարածաշրջանում, դեպի ուր ենք գնում, ինչո՞վ է այս ամենն ավարտվելու, և ամենագլխավորը՝ ինչպիսի՞ն են մեր սեփական իշխանությունների իրական նպատակները։ Անկեղծ խոստովանեմ՝ իշխանության նպատակների մասին ես էլ շատ աղոտ պատկերացում ունեմ։ Այս ամենը հանգեցնում է հասարակության բոլոր շերտերում ահագնացող անտարբերությանը։ Շատ պարզ, կենցաղային օրինակ բերեմ։ Առաջ մինչև առևտուր էի անում շուկայում, մի տասը հոգի մոտենում էր նույն հարցով. «Բա վերջն ի՞նչ է լինելու»։ Հիմա այլևս ոչ ոք չի հարցնում։
Փոխարենը ավելի ու ավելի հաճախ ենք հանդիպում ինչ-որ անառողջ ուրախության դրսևորումների։ «Շատ էլ ճիշտ են անում, որ հարկ են վերցնում խոպանչիներից։ Բա լա՞վ էր, որ քվեարկում էին էս իշխանությունների օգտին, հետո գնում էին ռուսաստաններում փող աշխատելու, մեզ էլ թողնում էին իրենց ընտրած անփորձների, ապաշնորհների ու մեծամիտների քմահաճույքին»։ Եվ այս ուրախությունը շատ հաճախ վերածվում է անթաքույց թշնամանքի։ Մեկ-մեկ ֆեյսբուքյան ընկերների տված այնպիսի որակումների ես հանդիպում, որ մտածում ես՝ չէ՛, Ստեփանակերտը գրաված հակառակորդը երբեք նման տհաճ գնահատականների չէր արժանանա։
Կասեք` չափազանցնո՞ւմ եմ։ Շատ հնարավոր է։ Բայց դուք էլ համաձայնե՛ք՝ նաև այսպիսին է 2024-ի հայաստանցին՝ այն մեկ մարդը, որից կախված է մեր երկրի ապագան։
Թուրք զինվորականները Ադրբեջանում - Sputnik Արմենիա, 1920, 21.02.2024
Մեր աններելի բացթողումը. չզգացինք, թե ինչպես վերափոխվեցին տարածաշրջանն ու Ադրբեջանը
Լրահոս
0