https://arm.sputniknews.ru/20240306/rdn-hhin-hapk-i-harcvov-mijgerateschakan-khvorhrdakcutjunner-e-arajarkel-zakharvova-73096911.html
ՌԴ–ն ՀՀ–ին ՀԱՊԿ-ի հարցով միջգերատեսչական խորհրդակցություններ է առաջարկել․ Զախարովա
ՌԴ–ն ՀՀ–ին ՀԱՊԿ-ի հարցով միջգերատեսչական խորհրդակցություններ է առաջարկել․ Զախարովա
Sputnik Արմենիա
Երկրները ԵԱՏՄ շրջանակում շարունակում են աշխատել առաջադրված խնդիրների ուղղությամբ։ 06.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-06T16:50+0400
2024-03-06T16:50+0400
2024-03-06T16:51+0400
ռուսաստան
հայաստան
մարիա զախարովա
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/06/73103671_0:192:1550:1064_1920x0_80_0_0_096b62d7ba52e31cc2c999d6c7827e39.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Ռուսաստանը Հայաստանին միջգերատեսչական խորհրդակցություններ է առաջարկել ՀԱՊԿ-ի վերաբերյալ մտահոգությունները փարատելու համար։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պարզաբանեց, որ այդ հարթակում քաղաքական հարցեր չեն քննարկվում, լուծվում են տնտեսությունների զարգացման հետ կապված խնդիրները: Նա հիշեցրեց, որ Հայաստանը միության առաջատարն է մի շարք ցուցանիշներով։Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ Ռուսաստանը երկկողմ խողովակներով սպառիչ պարզաբանումներ է ակնկալում Հայաստանից, թե ինչ են նշանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Երևանի մասնակցության սառեցման մասին:Նշենք, որ Հայաստանի իշխանությունը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Հունվարին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանն այլևս որևէ ակնկալիք չունի ՀԱՊԿ–ից, քանի որ համարժեք արձագանք չի ստացել 2022 թվականի սեպտեմբերյան լայնամասշտաբ հարձակումների ժամանակ։ 2023 թվականի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/06/73103671_73:0:1492:1064_1920x0_80_0_0_4adec9a7f7604b5e50c83e2f5e7d0369.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան, մարիա զախարովա, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), եվրասիական տնտեսական միություն (եատմ)
ռուսաստան, հայաստան, մարիա զախարովա, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), եվրասիական տնտեսական միություն (եատմ)
ՌԴ–ն ՀՀ–ին ՀԱՊԿ-ի հարցով միջգերատեսչական խորհրդակցություններ է առաջարկել․ Զախարովա
16:50 06.03.2024 (Թարմացված է: 16:51 06.03.2024) Երկրները ԵԱՏՄ շրջանակում շարունակում են աշխատել առաջադրված խնդիրների ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Ռուսաստանը Հայաստանին միջգերատեսչական խորհրդակցություններ է առաջարկել ՀԱՊԿ-ի վերաբերյալ մտահոգությունները փարատելու համար։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք հայ դաշնակիցներին առաջարկել ենք միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնել հարցը առարկայական քննարկելու և նրանց մտահոգությունները վերացնելու համար։ Այդ նախաձեռնությանը նրանք դեռ չեն պատասխանել»,-ասաց Զախարովան։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պարզաբանեց, որ այդ հարթակում քաղաքական հարցեր չեն քննարկվում, լուծվում են տնտեսությունների զարգացման հետ կապված խնդիրները: Նա հիշեցրեց, որ Հայաստանը միության առաջատարն է մի շարք ցուցանիշներով։
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը
«France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Ավելի ուշ
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ Ռուսաստանը երկկողմ խողովակներով սպառիչ պարզաբանումներ է ակնկալում Հայաստանից, թե ինչ են նշանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Երևանի մասնակցության սառեցման մասին:
Նշենք, որ Հայաստանի իշխանությունը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Հունվարին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար
Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանն այլևս որևէ ակնկալիք չունի ՀԱՊԿ–ից, քանի որ համարժեք արձագանք չի ստացել 2022 թվականի սեպտեմբերյան լայնամասշտաբ հարձակումների ժամանակ։ 2023 թվականի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։