https://arm.sputniknews.ru/20240306/meknarkum-e-stvoragrahavaq-arcakhcinery-bac-namak-en-hghel-hh-karavarutjany-73075913.html
Մեկնարկում է ստորագրահավաք. արցախցիները բաց նամակ են հղել ՀՀ կառավարությանը
Մեկնարկում է ստորագրահավաք. արցախցիները բաց նամակ են հղել ՀՀ կառավարությանը
Sputnik Արմենիա
Արցախի 32 կազմակերպություն համախմբվել է ու նախաձեռնություն ձևավորել, որոնք բաց նամակում ներկայացրին իրենց առաջարկները` ուղղված ՀՀ իշխանություններին։ 06.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-06T11:33+0400
2024-03-06T11:33+0400
2024-03-06T12:58+0400
արցախ
բնակարան
բռնի տեղահանված
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/0d/24894533_0:0:1600:901_1920x0_80_0_0_5526e52659bcaa0d5da8517c45701f52.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Արցախցիների բնակարանային կարիքների ապահովման նախաձեռնությունը բաց նամակ հղեց ՀՀ կառավարությանը, մեկնարկում է ստորագրահավաք։ՀՀ կառավարությունը ներկայացրեց բռնի տեղահանված արցախցիներին բնակարաններով ապահովելու ծրագրի նախնական տարբերակը։ Վերջին օրերին այն հանրության շրջանում դժգոհությունների ալիք է բարձրացրել։ Այս ընթացքում արցախյան 32 կազմակերպություն համախմբվել է և ձևավորել Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը։ Այն առաջին հերթին միտված է զբաղվել Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման հարցերով։«Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ–ի նախագահ Արմեն Ասրյանը, ներկայացնելով բաց նամակը, նշեց, որ իրենք ուսումնասիրել են ողջ ծրագիրը։ Նա ընդգծեց, որ հաշվի առնելով Հայաստանի ստանձնած պարտականությունները և մի շարք այլ հանգամանքեր` հանդես են գալիս որոշ առաջարկներով։«Առաջարկում ենք ծրագիրն իրականացնել արցախյան համայնքների պահպանման սկզբունքով, ծրագրի իրագործման ժամկետը սահմանել 2 տարի`ակտիվ ներգրավելով միջազգային և սփյուռքի ֆինանսական ռեսուրսներ։ Առաջարկում ենք նաև բնակելի և անշարժ գույք ձեռք բերելու նպատակով յուրաքանչյուր բռնի տեղահանված անձի հատկացնել բազային 5 մլն ՀՀ դրամ, որը համապատասխանում է մարզային բնակավայրերի երկրորդային շուկայի միջին գներին։ Նշված գումարը հատկացնել բոլորին` անվերադարձելիության սկզբունքով` հաշվի առնելով Արցախի ժողովրդի ծանր սոցիալական վիճակը և զբաղվածության հնարավորությունների խիստ սահմանափակ բնույթը»,– նշեց Ասրյանը։Քարվաճառից և Քաշաթաղից տեղահանված արցախցիները Փաշինյանի հետ հանդիպում են պահանջումՆա հավելեց, որ պետք է արդյունավետ միջոցներ ձեռնարկել բնակարանային շուկայի գների հետագա աճի կանխման ուղղությամբ` այդ թվում աջակցելով նոր բնակֆոնդի էժան ու արագ կառուցապատման ծրագրերին։Բաց նամակում նաև ասվում է, որ պետք է հրաժարվել ծրագրի շահառուների համար ներկայացվող ՀՀ քաղաքացիության պահանջից, որը հակասում է Հայաստանի օրենսդրությանն ու միջազգային իրավունքի սկզբունքներին, առանց կրճատումների շարունակել բնակվարձի և կոմունալ ծախսերի համար ֆինանսական աջակցության 40 000 + 10 000 դրամի ծրագիրը` մինչև տվյալ ընտանիքին բնակարանով ապահովելը։Նախաձեռնության անդամները ՀՀ կառավարությունից պահանջում են մինչև 3 անդամ ունեցող ընտանիքների համար ծրագրում նախատեսել առանձնահատուկ մոտեցում. յուրաքանչյուր ընտանիքի` ըստ անդամների քանակի, հատկացնել ողջամիտ չափի ֆինանսական աջակցություն, որպեսզի կարողանան գույք ձեռք բերել։Նախաձեռնության անդամները նաև առաջարկում են ծրագրում առաջնահերություններ և լրացուցիչ արտոնություններ սահմանել զոհվածների և առաջին խմբի հաշմանդամություն ունեցող ընտանիքների համար, ծրագրում նախատեսել նաև համակարգային լուծումներ Արցախից բռնի տեղահանված անձանց և հյուրընկալ բնակչության կայուն զբաղվածության ապահովման համար։Ի պատասխան տարաբնույթ շահարկումների և պնդումների` Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության անդամներն ընդգծեցին, որ իրենք կողմ են պետական աջակցության բոլոր ծրագրերին, այդ թվում բնակարանային։ Նրանք շեշտեցին, որ մյուս կողմից էլ կարևոր է գիտակցել Արցախից բռնի տեղահանված ժողովրդի հանդեպ առանձնահատուկ մոտեցման հիմնավորվածությունը` հաշվի առնելով մեծագույն կորուստները և փախստական դարձած անձանց հանդեպ ՀՀ–ի ստանձած միջազգային և ներպետական պարտավորությունները։Ինչպե՞ս կարող է արցախցին օգտվել բնակարանային ապահովման ծրագրից. պարզաբանում է փոխնախարարըԱյս առաջարկների հիմնավորումները և մնացած մանրամասները նախաձեռնության ներակայացուցիչները պատրաստ են ներկայացնել հանրային քննարկումների ընթացքում։Միաժամանակ, նրանք պատրաստ են ցանկացած ձևաչափով հանդիպման և քննարկման, որոնք նպատակաուղղված կլինեն ծրագրի ներառականության և արդյունավետության ապահովմանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/0d/24894533_180:0:1600:1065_1920x0_80_0_0_96d434f00e1bc316c59d1f1525034e55.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, բնակարան, բռնի տեղահանված, հհ կառավարություն
արցախ, բնակարան, բռնի տեղահանված, հհ կառավարություն
Մեկնարկում է ստորագրահավաք. արցախցիները բաց նամակ են հղել ՀՀ կառավարությանը
11:33 06.03.2024 (Թարմացված է: 12:58 06.03.2024) Արցախի 32 կազմակերպություն համախմբվել է ու նախաձեռնություն ձևավորել, որոնք բաց նամակում ներկայացրին իրենց առաջարկները` ուղղված ՀՀ իշխանություններին։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Արցախցիների բնակարանային կարիքների ապահովման նախաձեռնությունը բաց նամակ հղեց ՀՀ կառավարությանը, մեկնարկում է ստորագրահավաք։
ՀՀ կառավարությունը ներկայացրեց բռնի տեղահանված արցախցիներին բնակարաններով ապահովելու ծրագրի նախնական տարբերակը։ Վերջին օրերին այն հանրության շրջանում դժգոհությունների ալիք է բարձրացրել։ Այս ընթացքում արցախյան 32 կազմակերպություն համախմբվել է և ձևավորել Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը։ Այն առաջին հերթին միտված է զբաղվել Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման հարցերով։
«Ստորագրահավաք ենք մեկնարկում, հղումը կուղարկենք նաև ԶԼՄ–ներին։ Մենք կոչ ենք անում բոլոր աջակիցներին, անկախ նրանից` արցախցի են, թե ոչ, ստորագրել այս փաստաթուղթը»,– նշեց «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ–ի նախագահ Արտակ Բեգլարյանը։
«Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ–ի նախագահ Արմեն Ասրյանը, ներկայացնելով բաց նամակը, նշեց, որ իրենք ուսումնասիրել են ողջ ծրագիրը։ Նա ընդգծեց, որ հաշվի առնելով Հայաստանի ստանձնած պարտականությունները և մի շարք այլ հանգամանքեր` հանդես են գալիս որոշ առաջարկներով։
«Առաջարկում ենք ծրագիրն իրականացնել արցախյան համայնքների պահպանման սկզբունքով, ծրագրի իրագործման ժամկետը սահմանել 2 տարի`ակտիվ ներգրավելով միջազգային և սփյուռքի ֆինանսական ռեսուրսներ։ Առաջարկում ենք նաև բնակելի և անշարժ գույք ձեռք բերելու նպատակով յուրաքանչյուր բռնի տեղահանված անձի հատկացնել բազային 5 մլն ՀՀ դրամ, որը համապատասխանում է մարզային բնակավայրերի երկրորդային շուկայի միջին գներին։ Նշված գումարը հատկացնել բոլորին` անվերադարձելիության սկզբունքով` հաշվի առնելով Արցախի ժողովրդի ծանր սոցիալական վիճակը և զբաղվածության հնարավորությունների խիստ սահմանափակ բնույթը»,– նշեց Ասրյանը։
Նա հավելեց, որ պետք է արդյունավետ միջոցներ ձեռնարկել բնակարանային շուկայի գների հետագա աճի կանխման ուղղությամբ` այդ թվում աջակցելով նոր բնակֆոնդի էժան ու արագ կառուցապատման ծրագրերին։
Բաց նամակում նաև ասվում է, որ պետք է հրաժարվել ծրագրի շահառուների համար ներկայացվող ՀՀ քաղաքացիության պահանջից, որը հակասում է Հայաստանի օրենսդրությանն ու միջազգային իրավունքի սկզբունքներին, առանց կրճատումների շարունակել բնակվարձի և կոմունալ ծախսերի համար ֆինանսական աջակցության 40 000 + 10 000 դրամի ծրագիրը` մինչև տվյալ ընտանիքին բնակարանով ապահովելը։
Նախաձեռնության անդամները ՀՀ կառավարությունից պահանջում են մինչև 3 անդամ ունեցող ընտանիքների համար ծրագրում նախատեսել առանձնահատուկ մոտեցում. յուրաքանչյուր ընտանիքի` ըստ անդամների քանակի, հատկացնել ողջամիտ չափի ֆինանսական աջակցություն, որպեսզի կարողանան գույք ձեռք բերել։
Նախաձեռնության անդամները նաև առաջարկում են ծրագրում առաջնահերություններ և լրացուցիչ արտոնություններ սահմանել զոհվածների և առաջին խմբի հաշմանդամություն ունեցող ընտանիքների համար, ծրագրում նախատեսել նաև համակարգային լուծումներ Արցախից բռնի տեղահանված անձանց և հյուրընկալ բնակչության կայուն զբաղվածության ապահովման համար։
«Ծրագրի նախագիծը դնել հանրային լայն քննարկման և հաշվի առնել շահառուների մտահոգություններն ու առաջարկները։ Այս ծրագիրը, միանշանանակ, պետք է նպաստի Արցախից բռնի տեղահանված անձանց միասնականությանը, ինքնության պահպանմանը և արտագաղթի բացառմանը։ Ծրագրով պետք է հաշվի առնել նաև Արցախ հնարավոր վերադարձի նպատակը` անհրաժեշտ պայմաններ և գործողություններ ապահովելով այդ նպատակի համար»,– ասված է նամակում։
Ի պատասխան տարաբնույթ շահարկումների և պնդումների` Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության անդամներն ընդգծեցին, որ իրենք կողմ են պետական աջակցության բոլոր ծրագրերին, այդ թվում բնակարանային։ Նրանք շեշտեցին, որ մյուս կողմից էլ կարևոր է գիտակցել Արցախից բռնի տեղահանված ժողովրդի հանդեպ առանձնահատուկ մոտեցման հիմնավորվածությունը` հաշվի առնելով մեծագույն կորուստները և փախստական դարձած անձանց հանդեպ ՀՀ–ի ստանձած միջազգային և ներպետական պարտավորությունները։
Այս առաջարկների հիմնավորումները և մնացած մանրամասները նախաձեռնության ներակայացուցիչները պատրաստ են ներկայացնել հանրային քննարկումների ընթացքում։
Միաժամանակ, նրանք պատրաստ են ցանկացած ձևաչափով հանդիպման և քննարկման, որոնք նպատակաուղղված կլինեն ծրագրի ներառականության և արդյունավետության ապահովմանը։