https://arm.sputniknews.ru/20240305/kahireum-pashinjany-mi-qani-handipumner-e-unecel-khvosel-haj-hamajnqi-deri-masin-73067618.html
Կահիրեում Փաշինյանը մի քանի հանդիպումներ է ունեցել, խոսել հայ համայնքի դերի մասին
Կահիրեում Փաշինյանը մի քանի հանդիպումներ է ունեցել, խոսել հայ համայնքի դերի մասին
Sputnik Արմենիա
Հանդիպումների ընթացքում Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ։ 05.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-05T22:08+0400
2024-03-05T22:08+0400
2024-03-05T22:09+0400
նիկոլ փաշինյան
եգիպտոս
արաբական պետությունների լիգա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/05/73065498_0:44:1670:983_1920x0_80_0_0_2a5ec1afd956f8f6a56f7e72d982af9b.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Եգիպտոս կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Աբբասիայի Սուրբ Մարկոսի ուղղափառ տաճարի պատրիարքարան, որտեղ հանդիպում է ունեցել Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ Թավադրոս Երկրորդի հետ:Թավադրոս Երկրորդը ողջունել է ՀՀ վարչապետի այցը պատրիարքարան և ընդգծել հայ համայնքի կարևորագույն դերը Եգիպտոսի հասարակական, քաղաքական կյանքում, անդրադարձել Ղպտի ուղղափառ եկեղեցու և Հայ առաքելական եկեղեցու միջև սերտ կապին ու համագործակցությանը:Բացի այդ, Կահիրեում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ:Վարչապետն իր խոսքում անդրադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին:Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ և հավելել, որ սուվերենության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա Հայաստանը պատրաստ է տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակմանը:Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, մասնավորապես` Գազայի հատվածում, ստեղծված իրավիճակի շուրջ:
եգիպտոս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/05/73065498_118:0:1602:1113_1920x0_80_0_0_f12a1d219722e8a6660baeb9ff7a9b6c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, եգիպտոս, արաբական պետությունների լիգա
նիկոլ փաշինյան, եգիպտոս, արաբական պետությունների լիգա
Կահիրեում Փաշինյանը մի քանի հանդիպումներ է ունեցել, խոսել հայ համայնքի դերի մասին
22:08 05.03.2024 (Թարմացված է: 22:09 05.03.2024) Հանդիպումների ընթացքում Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Եգիպտոս կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Աբբասիայի Սուրբ Մարկոսի ուղղափառ տաճարի պատրիարքարան, որտեղ
հանդիպում է ունեցել Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ Թավադրոս Երկրորդի հետ:
Թավադրոս Երկրորդը ողջունել է ՀՀ վարչապետի այցը պատրիարքարան և ընդգծել հայ համայնքի կարևորագույն դերը Եգիպտոսի հասարակական, քաղաքական կյանքում, անդրադարձել Ղպտի ուղղափառ եկեղեցու և Հայ առաքելական եկեղեցու միջև սերտ կապին ու համագործակցությանը:
Բացի այդ, Կահիրեում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
հանդիպում է ունեցել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ:
Վարչապետն իր խոսքում անդրադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին:
Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ և հավելել, որ սուվերենության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա Հայաստանը պատրաստ է տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակմանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, մասնավորապես` Գազայի հատվածում, ստեղծված իրավիճակի շուրջ: