https://arm.sputniknews.ru/20240305/hh-arvoghjapahutjan-nakhararutjuny-ashkhatum-e-oviedvoji-kvonvenciajin-mianalu-ughghutjamb-73040047.html
ՀՀ առողջապահության նախարարությունն աշխատում է Օվիեդոյի կոնվենցիային միանալու ուղղությամբ
ՀՀ առողջապահության նախարարությունն աշխատում է Օվիեդոյի կոնվենցիային միանալու ուղղությամբ
Sputnik Արմենիա
Այս փուլում հարցն ուսումնասիրում են հատուկ փորձագիտական խմբերը։ 05.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-05T09:47+0400
2024-03-05T09:47+0400
2024-03-05T10:16+0400
հայաստան
կոնվենցիա
հհ առողջապահության նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1994/08/19940801_0:0:3079:1733_1920x0_80_0_0_91fc133ddfe583ef4a77bbd2b9971e0d.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Հայաստանն աշխատանքներ է տանում Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին կոնվենցիային (Օվիեդոյի կոնվենցիա) միանալու ուղղությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։Իրավունքի գծով մասնագետ, առողջապահության ոլորտի փորձագետ Սուրեն Քրմոյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ Օվիեդոյի կոնվենցիան միակ փաստաթուղթն է կամ միջազգային մեխանիզմը, որը սահմանում է առողջապահության ոլորտում մարդու իրավունքի կարևորագույն հիմքերը։Կոնվենցիայի վավերացումն ամենայն հավանականությամբ կհանգեցնի առողջապահության ոլորտի օրենսդրության վերանայման, հարկ կլինի այն համապատասխանեցնել գործող չափորոշիչներին։Մասնագետը չբացառեց, որ Հայաստանը փաստաթղթին միանալուց առաջ վերապահումներ կանի օրենքի այս կամ այն կետի վերաբերյալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1994/08/19940801_348:0:3079:2048_1920x0_80_0_0_55416c34f1eefdf532f55e9717250a41.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կոնվենցիա, հհ առողջապահության նախարարություն
հայաստան, կոնվենցիա, հհ առողջապահության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարությունն աշխատում է Օվիեդոյի կոնվենցիային միանալու ուղղությամբ
09:47 05.03.2024 (Թարմացված է: 10:16 05.03.2024) Այս փուլում հարցն ուսումնասիրում են հատուկ փորձագիտական խմբերը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Հայաստանն աշխատանքներ է տանում Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին կոնվենցիային (Օվիեդոյի կոնվենցիա) միանալու ուղղությամբ։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։
Իրավունքի գծով մասնագետ, առողջապահության ոլորտի փորձագետ Սուրեն Քրմոյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ Օվիեդոյի կոնվենցիան միակ փաստաթուղթն է կամ միջազգային մեխանիզմը, որը սահմանում է առողջապահության ոլորտում մարդու իրավունքի կարևորագույն հիմքերը։
«Եթե Հայաստանը պատրաստ է վավերացնել կոնվենցիան, ուրեմն գործնականում պատրաստ է բուժօգնության ոլորտում համապատասխան օրենսդրության մշակմանն ու կիրառմանը», – ասաց նա։
Կոնվենցիայի վավերացումն ամենայն հավանականությամբ կհանգեցնի առողջապահության ոլորտի օրենսդրության վերանայման, հարկ կլինի այն համապատասխանեցնել գործող չափորոշիչներին։
Մասնագետը չբացառեց, որ
Հայաստանը փաստաթղթին միանալուց առաջ վերապահումներ կանի օրենքի այս կամ այն կետի վերաբերյալ։