https://arm.sputniknews.ru/20240305/belarusy-tujl-e-tvel-vor-hhic-meknvogh-bernatarnery-karvoghanan-mutq-gvortsel-hatuk-taratsq-73040368.html
Բելառուսը թույլ է տվել, որ ՀՀ–ից մեկնող բեռնատարները կարողանան մուտք գործել հատուկ տարածք
Բելառուսը թույլ է տվել, որ ՀՀ–ից մեկնող բեռնատարները կարողանան մուտք գործել հատուկ տարածք
Sputnik Արմենիա
Ավելի վաղ բեռնային գործողություններ կատարելու համար հատուկ տեղամասեր կարող էին մուտք գործել միայն Բելառուսի և Ռուսաստանի բեռնատարները։ 05.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-05T10:08+0400
2024-03-05T10:08+0400
2024-03-05T10:08+0400
հայաստան
բելառուս
բեռնատար
https://cdn.am.sputniknews.ru/img/961/56/9615606_0:160:3073:1888_1920x0_80_0_0_01537e92789707f63c6fa8e84128f932.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Բելառուսի տրանսպորտի նախարարությունը որոշում է կայացրել, համաձայն որի` Հայաստանում, Ղազախստանում և Ղրղզստանում գրանցված բեռնատարներին ու քարշակ մեքենաները կկարողանան բեռնային գործողություններ իրականացնելու համար մուտք գործել հանրապետության տարածք։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Բելառուսը` հղում անելով իրավական կայքին։Նախկինում միայն Բելառուսի ու Ռուսաստանի տրանսպորտային միջոցներին էր թույլատրվում մուտք գործել հատուկ գոտիներ։ Հայաստանից, Ղրղզստանից և Ղազախստանից մեկնող բեռնատարների համար նոր պայմանները գործելու են մինչև ընթացիկ տարվա վերջ և ուժի մեջ են մտնում մարտի 6-ից։2022 թվականի ապրիլից Բելառուսում և Ռուսաստանում գրանցված քարշակների մուտքը ԵՄ երկրներ արգելված էր Ուկրաինայում տեղի ունեցող ռուսական ռազմական հատուկ գործողությունների ֆոնին։Որպես պատասխան միջոց` Բելառուսն արգելել էր ԵՄ–ում գրանցված տրանսպորտային միջոցների մուտքն իր տարածք, սակայն պահպանել էր նրանց համար որոշակի գոտիներում բեռնաթափման և վերակցման հնարավորությունը։2024 թվականի սկզբին ԵՄ երկրներից ժամանող տրանսպորտային միջոցների համար վճար էր սահմանվել տարածք մուտք գործելու և առաջին օրերին այնտեղ գտնվելու համար։
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/961/56/9615606_170:0:2901:2048_1920x0_80_0_0_222f65d101ecd49346b9e0d813ff8389.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բելառուս, բեռնատար
հայաստան, բելառուս, բեռնատար
Բելառուսը թույլ է տվել, որ ՀՀ–ից մեկնող բեռնատարները կարողանան մուտք գործել հատուկ տարածք
Ավելի վաղ բեռնային գործողություններ կատարելու համար հատուկ տեղամասեր կարող էին մուտք գործել միայն Բելառուսի և Ռուսաստանի բեռնատարները։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Բելառուսի տրանսպորտի նախարարությունը որոշում է կայացրել, համաձայն որի`
Հայաստանում, Ղազախստանում և Ղրղզստանում գրանցված բեռնատարներին ու քարշակ մեքենաները կկարողանան բեռնային գործողություններ իրականացնելու համար մուտք գործել հանրապետության տարածք։ Տեղեկությունը հայտնում է
Sputnik Բելառուսը` հղում անելով իրավական կայքին։
Նախկինում միայն Բելառուսի ու Ռուսաստանի տրանսպորտային միջոցներին էր թույլատրվում մուտք գործել հատուկ գոտիներ։
Հայաստանից, Ղրղզստանից և Ղազախստանից մեկնող բեռնատարների համար նոր պայմանները գործելու են մինչև ընթացիկ տարվա վերջ և ուժի մեջ են մտնում մարտի 6-ից։
2022 թվականի ապրիլից Բելառուսում և Ռուսաստանում գրանցված քարշակների մուտքը ԵՄ երկրներ արգելված էր Ուկրաինայում տեղի ունեցող ռուսական ռազմական հատուկ գործողությունների ֆոնին։
Որպես պատասխան միջոց` Բելառուսն արգելել էր ԵՄ–ում գրանցված տրանսպորտային միջոցների մուտքն իր տարածք, սակայն պահպանել էր նրանց համար որոշակի գոտիներում բեռնաթափման և վերակցման հնարավորությունը։
2024 թվականի սկզբին ԵՄ երկրներից ժամանող տրանսպորտային միջոցների համար վճար էր սահմանվել տարածք մուտք գործելու և առաջին օրերին այնտեղ գտնվելու համար։