00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սալիկները քանդում են, նորից սալիկապատեն. ասում են` Գյումրիի «վառեմ–մարեմի» շենքը չի քանդվի

© Sputnik / Aram NersesyanԳյումրիի «վառեմ–մարեմի» շենքը
Գյումրիի «վառեմ–մարեմի» շենքը - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2024
Գյումրիի «վառեմ–մարեմի» շենքը
Բաժանորդագրվել
Համայնքի ղեկավարի տեղակալը վստահեցրեց, որ նախագծային ու նախահաշվարկային փաստաթղթերն ամբողջովին անցել են փորձագիտական եզրակացություն։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Գյումրիի «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի «վառեմ–մարեմի» պատշգամբով պատմական, հին շենքի փողոցում այս պահին ոչ թե մեծ, այլ սովորական, փոքրիկ տեխնիկա է աշխատում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այդ փողոցում սալիկները հանում են, որ ասֆալտապատեն, որի արդյունքում վնասվում է շենքի հիմքը։ Sputnik Արմենիայի թղթակիցը նկարահանել էր շենքի անմիջապես հարևանությամբ աշխատող տեխնիկան։
«Տարածքային զարգացման հիմնադրամի» ֆինանսավորմամբ տեղի են ունենում լայնածավալ փողոցաշինական աշխատանքներ Գյումրիում, որոնց մեջ ներառված է նաև Աճեմյան փողոցը, որտեղ որ այդ պատմական շենքն է։ Աշխատանքների մեկնարկը տրվել է մի քանի օր առաջ։ Հույս ունենք, որ այս տարվա կեսերին կավարտվեն»,– նշեց Ջանոյանը։
Նա վստահեցրեց, որ փողոցը սալիկապատվելու է, ասֆալտապատում չի լինելու, մայթերը նույնպես սալիկապատվելու են։ Փոխվելու են նաև ջրահեռացման համակարգերը, նաև արդիականացվելու են կոյուղագծերը, կավելացվի փողոցի լուսավորությունը։
Ջանոյանը նշեց, որ նախագծային ու նախահաշվարկային փաստաթղթերն ամբողջովին անցել են փորձագիտական եզրակացություն։
«Իմ կարծիքով` եթե լինեին խնդիրներ, ապա փորձագիտական եզրակացությունն իր դրական կարծիքը չէր տա։ Այնպես, որ շենքի հետ կապված անհանգստության կարիք չկա. շենքի պահպանման առումով խնդիրներ չեն առաջանա փողոցի հիմնանորոգման արդյունքում»,– հայտարարեց համայնքի ղեկավարի տեղակալը։
Նա տեղեկացրեց, որ փոքրիկ հենապատ են սարքել, որպեսզի անցորդներն այդ պատշգամբի տակով չանցնեն, այլ քայլեն փողոցի բանուկ մասով։ Մեքենաների շարժը նույնպես, ըստ նրա, հնարավորինս քչացրել են ու սահմանափակել։
Ինչ վերաբերում է պատմական, հին շենքը վերանորոգելուն, ապա Ջանոյանի խոսքով, մոտակա շրջանում արդեն կունենան որոշում, լուծման տարբերակներ։
Նշենք, որ նախկինում «վառեմ–մարեմի» շենքի դռնից հնարավոր էր մտնել ու բարձրանալ վերև (այնուամենայնիվ, միշտ էլ վտանգավոր է եղել. խմբ.), սակայն 2022 թ–ից այն փակվեց, քանի որ առավել վտանգավոր էր դարձել` քայքայված հատվածները մեծացել էին։ Այժմ արգելվում է բարձրանալ պատշգամբ ու լուսանկարվել` ամեն վայրկյան կարող է փլուզվել, քանի որ միայն ճակատային և դրսի մյուս պատերն են համեմատաբար պահպանված։ Երկհարկանի այս մեծ շենքի ներսն ամբողջությամբ ավերակների է վերածվել։
Հավելենք նաև, որ շենքի դռան վերևի հատվածում քարի վրա գրություն կա, որը փաստում է` շենքը կառուցվել է 1879 թվականին։
Լրահոս
0