00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սա դեռ վերջնական չէ, բայց գոհ եմ որոշումից». Տիրան Խաչատրյանը` ազատ արձակվելու մասին

© Sputnik / Asatur YesayantsՏիրան Խաչատրյան
Տիրան Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2024
Տիրան Խաչատրյան
Բաժանորդագրվել
Գեներալ–լեյտենանտն իրեն մեղավոր չի ճանաչում, վստահեցնում է` որևէ մեկին վնասելու, առավել ևս վիրավորելու փորձ չի արել։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը գոհ է կալանքից ազատ արձակվելու որոշումից։ Նա այդ մասին ասաց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մոտ` պատասխանելով լրագրողների հարցերին։
Նշենք, որ քիչ առաջ դատարանն ազատ արձակեց Տիրան Խաչատրյանին և որպես խափանման միջոց ընտրեց 5 մլն դրամ գրավն ու բացակայելու արգելքը։

«Սա դեռ վերջնական չէ, բայց միջանկյալ հատվածի համար այս որոշումից գոհ եմ։ Այն, ինչ տեղի է ունեցել, ու իմ սպասելիքը, որ հենց այսպիսի որոշում պետք է լիներ, այդքան էլ սա չէր։ Դեռ դատաքննություն է ընթանալու, մանրամասներ չեմ կարող հայտնել, բայց ցուցմունքներում էլ ասել եմ` ինձ մեղավոր չեմ ճանաչում։ Ես բնույթով, բնավորությամբ և էությամբ այդպիսի մարդ չեմ, որ ինձ նման արարք թույլ տամ»,– ասաց Խաչատրյանը։

Լրագրողների դիտարկմանը, որ կրակոց է հնչել, 1 անձ վիրավորվել է, գեներալ–լեյտենանտը պատասխանեց` հետագայում ամեն ինչ կպարզվի, թե այդ կրակոցն ինչ հանգամանքներում է տեղի ունեցել, և ինչպես է այդ անձը վիրավորում ստացել։ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալը վստահեցրեց` ինքը որևէ մեկին վնասելու, առավել ևս վիրավորելու փորձ չի արել, չնայած որ շատ ավելի վատ բաներ անելու հնարավորություն է ունեցել։
Խաչատրյանը դեռ նախաքննության ժամանակ կողմնակալ մոտեցում է նկատել իր նկատմամբ։ Նա հակված է մտածել, որ դա դա կապված է իր քաղաքական դիրքորոշման հետ։
Հիշեցնենք` հունվարի 12-ին հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզում` «Էրիկի մոտ» հացատանը, խնջույքի ընթացքում վիճաբանություն է եղել մոտ 10 անձի միջև։ Ըստ ՔԿ–ի` վիճաբանության ընթացքում Տիրան Խաչատրյանն ատրճանակից օդ է կրակել, իսկ երբ ներկաները ցանկացել են կանգնեցնել նրան և ձեռքից վերցնել ատրճանակը, արձակել է ևս մեկ կրակոց, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հացատան մեկ այլ առանձնասրահից դուրս եկած հաճախորդներից մեկը։
2024թ. հունվարի 13-ին Տիրան Խաչատրյանին մեղադրանք ներկայացվեց ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով կատարված խուլիգանությունը) 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանքը։
Այս գործով ևս 3 անձ կա կալանավորված։
Լրահոս
0