00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մաքուր, բարի, բայց և պահանջկոտ. Դեմկուսի առաջնորդը պատմել է Ռիժկովի հետ աշխատանքի մասին

© Sputnik / Aram NersesyanԱրամ Սարգսյան
Արամ Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 29.02.2024
Բաժանորդագրվել
Հայ քաղաքական գործչի կարծիքով` կազմակերպական ունակությունները, բարությունն ու միաժամանակ սկզբունքային լինելը Ռիժկովին անփոխարինելի էին դարձնում։
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը Sputnik Արմենիային պատմել է Նիկոլայ Ռիժկովի հետ համագործակցության շրջանի իր հիշողությունները` բնութագրելով նրան որպես Հայաստանի և Ռուսաստանի բարեկամությանն անսահման նվիրված մարդ։
Կյանքից հեռացել է Խորհրդային Միության և Ռուսաստանի ականավոր քաղաքական գործիչ, ԽՍՀՄ նախարարների խորհրդի վերջին նախագահ Նիկոլայ Ռիժկովը։ Նա 94 տարեկան էր։ Հայաստանում նա առանձնակի հարգանք է վայելում 25 հազար մարդու կյանք խլած Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման հարցում ունեցած զգալի ավանդի համար։
1988 թվականի ողբերգական այդ օրերին Սարգսյանը, աշխատելով որպես «Պրավդա» թերթի թղթակից, ուղեկցում էր Ռիժկովին և պատվիրակությանը տուժած քաղաքներով (Գյումրի, Սպիտակ, Ստեփանավան) շրջայցի ժամանակ։
«Որպես Սովետական Միության մինիստրների խորհրդի նախագահ, Ռիժկովը շատ մեծ պարտականություններ ուներ, և նա կարող էր ընդամենը 3-4, անգամ մեկ շաբաթ հետո վերադառնալ Մոսկվա և շարունակել իր գործունեությունը` այստեղ թողնելով որևէ մեկին։ Բայց ինքը չգնաց, մի քանի շաբաթ այստեղ էր, և ամենօրյա աշխատանքով կարողացավ կազմակերպել փրկարարական աշխատանքները, տեխնիկայի մատակարարումը։ Եվ ինքը արել է այդ ամենը ոչ թե պարտադրանքով, այլ իր սրտի, իր հոգու պահանջով», – ասում է Սարգսյանը։
Եվ պատահական չէ, որ Ռիժկովը դարձավ առաջին օտարերկրացին, որն արժանացավ Հայաստանի ազգային հերոսի կոչման։ Նա միակ անձն էր, որի կյանքի օրոք իր հուշարձանը տեղադրվեց Սպիտակում, և որի բացման արարողությանը նա անձամբ է մասնակցել։
«Նիկոլայ Իվանովիչը կարողացավ շատ արագ և օպերատիվ կազմակերպել դրսից եկող օգնության բաշխումը։ Հարյուրավոր երկրներ այն ժամանակ օգնության հասան Հայաստանին՝ ուղարկելով մասնագետներ, մարդասիրական բեռներ, տեխնիկա և այլն: Մայրաքաղաքի «Զվարթնոց» օդանավակայանն այդ օրերին օրական տասնյակ չվերթեր էր ընդունում, և օգնության ճիշտ բաշխումը այն ժամանակվա ղեկավարության կարևորագույն խնդիրներից մեկն էր», – ասում է Սարգսյանը։
Ռիժկովի որոշումը Սպիտակի երկրաշարժի օրերին և Կարպովի մեծ օգնությունը. հիշողություններ
Դեմկուսի առաջնորդը համոզված է` առանց Ռիժկովի աշխատանքների կազմակերպումը պակաս արդյունավետ կլիներ։ Նրա հեղինակությունը, նրա կազմակերպչական ունակությունները, նրա մարդկային վերաբերմունքը, նրա հոգատարությունը, այդ մենը նրան անփոխարինելի էին դարձնում։
«Կարող եմ ասել, որ Նիկոլայ Իվանովիչն իրական ռուս մարդ էր, որը ուրիշի ցավն ընկալում էր որպես սեփական։ Նա մաքուր, ազնիվ անձնավորություն էր, որը նաև շատ բարի էր, բայց դրա հետ մեկտեղ շատ սկզբունքային էր և պահանջկոտ։ Ի տարբերություն նույն Գորբաչովի` ինքը շատ հստակ որոշումներ էր կայացնում», – ասում է Սարգսյանը։
Սարգսյանն ընդգծեց, որ Ռիժկովն այդ ողբերգական դեպքերից հետո էլ իր կապը չկորցրեց Հայաստանի հետ։ Հետագա տարիներին համագործակցել են հայ–ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի շրջանակում, որտեղ Ռիժկովն արդեն զբաղեցնում էր Դաշնային խորհրդի անդամի պաշտոնը։ Սարգսյանը բարձր է գնահատել այն փաստը, որ լինելով ՌԴ խորհրդարանում, Ռիժկովը չէր պաշտպանում ամբողջական Ռուսաստանի կամ ռուսական կողմի որոշումները, հատկապես եթե դրանք օբյեկտիվ չէին Հայաստանի նկատմամբ։
«Աստված քո ցավն ինձ տա». Ռիժկովը հիշում է Լենինականի սարսափելի օրերը
Մասնավորապես դա վերաբերում էր այն ձեռնարկություններին , որոնք այսպես կոչված պարտքի դիմաց հանձնվել էին Ռուսաստանին։ Ռիժկովը բազմաթիվ անգամ պահանջել է, որ ռուսական կողմը ապահովի այդ ձեռնարկությունների գործարկումը։
Քաղաքական գործիչն ընդգծում է, որ հայ ժողովուրդը շնորհակալ ժողովուրդ է, առանձնանում է բարեկամությունը գնահատելու իր կարողությամբ։ Դրա համար կարևոր է հիշել Ռուսաստանի հետ անցյալ հարաբերությունները և շարունակել այդ ավանդույթը, որովհետև դրանից մենք միայն օգուտ կստանանք։
Լրահոս
0