00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ վերահաս արհավիրքի մասին չի ասել ժողովրդին. Փաշինյանն արձագանքեց Սերժ Սարգսյանին

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2024
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետն այն համոզման է, որ 2017 թ–ին Սերժ Սարգսյանի թիմն արդեն գիտեր վերահաս արհավիրքի մասին։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ արձագանքեց ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությանը։
Հայտնել ենք, որ փետրվարի 16–ին, երբ լրագրողները Սերժ Սարգսյանին հարցրել էին` ճի՞շտ է արդյոք, որ ինքը տեղյակ էր Արցախի 7 շրջանների հանձնման մասին, և ինչու չպահեց իր խոստումն ու կրկին առաջադրվեց, Սարգսյան ասել էր, թե դրանով փորձել է հեռացնել արհավիրքը Հայաստանից ու հայ ժողովրդից։
«Իրականության բացահայտման ճանապարհին դա կարևոր հայտարարություն էր։ Նրա ասածի կոնտեքստից հասկացվում էր, որ արհավիրք ասելով նա նկատի ուներ ԼՂ–ն։ Երբ նա որոշել է վերստին առաջադրվել ՀՀ վարչապետի թեկնածու, նա ասել է, որ իմացել է վերահաս արհավիրքի մասին, հետևաբար սա վերահաստատում է ոչ միայն ԼՂ–ի մասին 2018 թ–ի մեր գնահատականները, այլև ավելի է ուժեղացնում մեր գնահատականը։ Հետաքրքիր է` այդ ո՞ւմ բանակցությունների ու գործողությունների արդյունքում էր այդ արհավիրքը հասել մեզ։ Ինչո՞ւ նա այդ վերահաս արհավիրքի մասին այդ ժամանակ չի տեղեկացվել հայ ժողովուրդը»,– հայտարարեց նա։
Փաշինյանն ասաց, որ նախկին իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպմանը որպես ՀՀ վարչապետ փորձել է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում բանակցային գործընթացում, բայց հասկացել է, որ իրեն նույն կերպ են պատասխանում, ինչ այն ժամանակ, երբ ընդդիմադիր պատգամավոր էր` փորձելով այդպիսով ինչ–որ վիրտուալ իրականություն ստեղծել։
Նա վստահեցրեց, որ 2017 թ. նոյեմբեր–դեկտեմբերին քաղաքական մեծամասնությունն արդեն գիտեր վերահաս արհավիրքի մասին ու ոչինչ չի խոսել այդ մասին։
«ՀՀ կառավարիչը խոստովանեց, որ Լեռնային Ղարաբաղը զոհաբերել է գիտակցաբար». Սերժ Սարգսյան
Հիշեցնենք, որ 2018 թվականի մարտի 31-ից այն ժամանակ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը Գյումրիից քայլերթ էր սկսել, որպեսզի համախմբեր մարդկանց թույլ չտալու համար, որ Սերժ Սարգսյանը վարչապետ դառնա։
Ուղիղ 1 ամիս անց Փաշինյանն արդեն Երևանում էր ու բողոքի ակցիաներ էին իրականացվում քաղաքի տարբեր հատվածներում։ Ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանը վարչապետ ընտրվեց, բողոքի ալիքն էլ ավելի մեծացավ։ Ի վերջո ապրիլի 23-ին նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Մայիսի 8–ին ԱԺ–ն վարչապետ ընտրեց Նիկոլ Փաշինյանին։
Լրահոս
0