https://arm.sputniknews.ru/20240227/pekn-arden-qnnarkman-e-nerkajacrel-khvopanchinerin-verabervogh-nakhagitsy-72764045.html
ՊԵԿ–ն արդեն քննարկման է ներկայացրել «խոպանչիներին» վերաբերող նախագիծը
ՊԵԿ–ն արդեն քննարկման է ներկայացրել «խոպանչիներին» վերաբերող նախագիծը
Sputnik Արմենիա
Ռուստամ Բադասյանի խոսքով` օրենսդրական փոփոխություն են անում, քանի որ տարիներ շարունակ արտագնա աշխատանքի մենկնողներին վերաբերող տվյալ կետը գործնականում չի... 27.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-27T13:14+0400
2024-02-27T13:14+0400
2024-02-27T13:15+0400
եկամտահարկ
խոպանչի
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
ռուստամ բադասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1f/68013010_0:61:1600:961_1920x0_80_0_0_096c3782dde7ebece5b56c02cff4c410.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Е–draft համակարգում երեկվանից արդեն քննարկման է ներկայացվել «ՀՀ հարկային օրենսգրքի» փոփոխությունները։ Այդ մասին ՀՀ Ազգային ժողովում տեղեկացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ որ արտագնա աշխատանքի մեկնողները փետրվարի 21-ին փակել էին Երևան–Մարտունի ճանապարհը` բողոքելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օրենսդրական փոփոխությունների դեմ։ Համաձայն այդ փոփոխությունների` արտագնա աշխատանքի մեկնողներն այլ պետություններում ստացած եկամտից պետք է Հայաստանում եկամտային հարկ վճարեն։«Е–draft համակարգում երեկվանից քննարկման է ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է փոփոխություն, որով եթե օտարերկրյա պետությունում` ռեզիդենտության երկրում, հարկի գումարը պահվել է հարկ վճարողի կողմից, ապա մենք տարբերության մասով հարկը չենք կիրառում։ Սա անում ենք այն պատճառով, որ տարիներ շարունակ օրենքի այս կետը չի գործել գործնականում»,– նշեց նա։Ըստ Բադասյանի` արտագնա աշխատանքի մեկնածների բողոքների մեջ կա որոշակի օբյեկտիվ տարր հատկապես տույժերի մասով։Հիշեցնենք` եթե ՀՀ քաղաքացին ԱՊՀ տարածքում է գտնվել ու աշխատել 183 և ավելի օր, դառնում է այդ երկրի ռեզիդենտ ու կատարած աշխատանքի շահույթից վճարում 13 տոկոս եկամտահարկ։ Ու քանի որ ՀՀ–ում եկամտահարկն ավելի բարձր է, քան 13 տոկոսը (այժմ այն 20 տոկոս է- խմբ.), նվազագույն եկամուտների դրական տարբերությունը կազմում է 7 տոկոս, ու ՀՀ ՊԵԿ–ն այն հաշվարկել է ԱՊՀ երկրներ աշխատանքի մեկնած մեր քաղաքացիների համար որպես չվճարված հարկ։ Եթե աշխատանքային միգրանտը 183 օրից պակաս է գտնվել ԱՊՀ այլ երկրում, նա այլևս այդ երկրի ռեզիդենտ չէ և վճարում է 30 տոկոս եկամտահարկ ու հետևաբար ՀՀ–ում ազատվում հարկերից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1f/68013010_12:0:1436:1068_1920x0_80_0_0_e5f1bd1c232dcd07c36e84bdd22ccf94.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եկամտահարկ, խոպանչի, պետական եկամուտների կոմիտե (պեկ), ռուստամ բադասյան
եկամտահարկ, խոպանչի, պետական եկամուտների կոմիտե (պեկ), ռուստամ բադասյան
ՊԵԿ–ն արդեն քննարկման է ներկայացրել «խոպանչիներին» վերաբերող նախագիծը
13:14 27.02.2024 (Թարմացված է: 13:15 27.02.2024) Ռուստամ Բադասյանի խոսքով` օրենսդրական փոփոխություն են անում, քանի որ տարիներ շարունակ արտագնա աշխատանքի մենկնողներին վերաբերող տվյալ կետը գործնականում չի գործել։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Е–draft համակարգում երեկվանից արդեն քննարկման է ներկայացվել «ՀՀ հարկային օրենսգրքի» փոփոխությունները։ Այդ մասին ՀՀ Ազգային ժողովում տեղեկացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ որ արտագնա աշխատանքի մեկնողները փետրվարի 21-ին փակել էին Երևան–Մարտունի ճանապարհը` բողոքելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օրենսդրական փոփոխությունների դեմ։ Համաձայն այդ փոփոխությունների` արտագնա աշխատանքի մեկնողներն այլ պետություններում ստացած եկամտից պետք է Հայաստանում եկամտային հարկ վճարեն։
«
Е–draft համակարգում երեկվանից քննարկման է ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է փոփոխություն, որով եթե օտարերկրյա պետությունում` ռեզիդենտության երկրում, հարկի գումարը պահվել է հարկ վճարողի կողմից, ապա մենք տարբերության մասով հարկը չենք կիրառում։ Սա անում ենք այն պատճառով, որ տարիներ շարունակ օրենքի այս կետը չի գործել գործնականում»,– նշեց նա։
Ըստ Բադասյանի` արտագնա աշխատանքի մեկնածների բողոքների մեջ կա որոշակի օբյեկտիվ տարր հատկապես տույժերի մասով։
«Այսինքն` մարդը սովոր չի եղել հայտարարագրել իր եկամուտները ու անակնկալի է եկել` ստանալով ծանուցումը, որտեղ կար նաև տույժերի մասով տեղեկություն։ Նոր նախագծով առաջարկում ենք ոչ թե առհասարակ տույժերը վերացնել, այլ որոշակի ժամակահատվածով չհարկել տարբերությունը ՀՀ–ում։ Այսինքն, տույժերի մասով մենք ակտիվ վարչարարություն չենք իրականացրել»,– վստահեցրեց ՊԵկ նախագահը։
Հիշեցնենք` եթե ՀՀ քաղաքացին ԱՊՀ տարածքում է գտնվել ու աշխատել 183 և ավելի օր, դառնում է այդ երկրի ռեզիդենտ ու կատարած աշխատանքի շահույթից վճարում 13 տոկոս եկամտահարկ։ Ու քանի որ ՀՀ–ում եկամտահարկն ավելի բարձր է, քան 13 տոկոսը (այժմ այն 20 տոկոս է- խմբ.), նվազագույն եկամուտների դրական տարբերությունը կազմում է 7 տոկոս, ու ՀՀ ՊԵԿ–ն այն հաշվարկել է ԱՊՀ երկրներ աշխատանքի մեկնած մեր քաղաքացիների համար որպես չվճարված հարկ։ Եթե աշխատանքային միգրանտը 183 օրից պակաս է գտնվել ԱՊՀ այլ երկրում, նա այլևս այդ երկրի ռեզիդենտ չէ և վճարում է 30 տոկոս եկամտահարկ ու հետևաբար ՀՀ–ում ազատվում հարկերից։