00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ քաղաքացի դարձած արցախցիները պետական աջակցությամբ կարող են տուն կառուցել. փոխվարչապետ

© Photo : press office of the Government of RAՏիգրան Խաչատրյան
Տիգրան Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2024
Բաժանորդագրվել
ՀՀ փոխվարչապետի խոսքով` 10 տարի բնակարանում ապրելուց հետո միայն տան սեփականության իրավունքը կանցնի ընտանիքին։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Այն արցախցիները, որոնք կդառնան ՀՀ քաղաքացի ու կենսականորեն իրենց ապագան կկապեն Հայաստանի հետ, հնարավորություն կստանան այստեղ սեփականության իրավունքով տուն ունենալու։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
«ՀՀ քաղաքացի դառնալուց հետո մենք ընտանիքին կաջակցենք յուրաքանչյուր անձի հաշվով ֆիքսված դրամական մեծությամբ, որը հասանելի կլինի տուն գնելու կամ կառուցելու համար։ 10 տարի այդ բնակարանում ապրելուց հետո տան սեփականության իրավունքը կանցնի ընտանիքին»,–ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով` 10 տարի անց միայն ընտանիքը հնարավորություն կստանա տնօրինելու այդ գույքը, այդ թվում` վաճառելու։
Փոխվարչապետն ընդգծեց, որ այն տարածքները, որոնք կտրամադրվեն արցախցիների տների կառուցման համար, չեն լինի բացառապես սահմանամերձ բնակավայրեր, սակայն կլինեն առավելապես գյուղական բնակավայրեր։
Նրա խոսքով` քննարկում են , որ ընտանիքի յուրաքանչյուր անձի հաշվով աջակցության չափը կլինի մոտ 3 մլն դրամ։
Արցախցիների բնակապահովման ծրագիրը վերաբերվելու է նաև 44-օրյայի հետևանքով տեղահանվածներին
«Հավանական է, որ հենց այդ չափն էլ կամրագրվի կառավարության որոշմամբ»,–ասաց նա։
Խաչատրյանը բացատրեց, որ եթե ընտանիքը բաղկացած է 5 անդամից, ապա մոտ 15 մլն դրամի սերտիֆիկատով կարող է դիմել որևէ առևտրային բանկ , բանկը կֆինանսավորի այն բնակարանի համար, որն ընտանիքն ուզում է ունենալ, և պետությունն ընտանիքի փոխարեն կվճարի վարկի գումարը։
Անչափահաս երեխաների մասով տրվող աջակցության չափը կլինի անվերադարձ, իսկ չափահաս անձանց համար դա կլինի վերադարձելի։
10 տարի անց եթե 2 չափահաս անձով ընտանիքը պետությանը վճարի 6 մլն դրամ, ապա կստանա բնակարանը տնօրինելու իրավունք։
Հիշեցնենք` Ադրբեջանը 2023 թ. սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Լրահոս
0