00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր աններելի բացթողումը. չզգացինք, թե ինչպես վերափոխվեցին տարածաշրջանն ու Ադրբեջանը

© Photo : official site of the MoD of AzerbaijanԹուրք զինվորականները Ադրբեջանում
Թուրք զինվորականները Ադրբեջանում - Sputnik Արմենիա, 1920, 21.02.2024
Թուրք զինվորականները Ադրբեջանում
Բաժանորդագրվել
Բաքուն շատ հստակ քաղաքականություն է իրականացնում այն եզակի պետությունների դեմ, որոնք ակնհայտորեն աջակցում են Հայաստանին։
Այս օրերին, երբ խոսում ենք Ղարաբաղյան շարժման սկզբնավորման մասին, հիմնականում մոռանում ենք, որ 1988 թվականին այդ շարժումը ծավալվեց բոլորովին այլ տարածաշրջանում, որը կոչվում էր ոչ թե Հարավային Կովկաս, այլ Անդրկովկաս։ Տարածաշրջան, որտեղ դեռ մուտք չէին գործել ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ աշխարհում նավթի և գազի արդյունահանմամբ զբաղվող առաջատար ընկերությունները։ Տարածաշրջան, որտեղ ադրբեջանցիները Բաքվից գալիս էին Երևան՝ արկղերով կարագ գնելու։ Միջազգային հանրությունն էլ չէր հորդորում հայերին իջեցնել նշաձողը և հրաժարվել Արցախի անկախության գաղափարից՝ կանխազգալով, որ այս ամենը նպաստելու է խորհրդային կայսրության փլուզմանը։
Տարիներն անցնում էին, իսկ մենք համառորեն սպասում էինք, թե երբ վերջապես միջնորդները մեզ կառաջարկեն ամենահարմար տարբերակը։ Այդպես անցավ երեքուկես տասնամյակ։
Գիտե՞ք` ամենատարօրինակը որն է։ Քաջ գիտակցելով, որ Ադրբեջանը երբեք չի համակերպվի տարածքների կորստի հետ և անպայման վաղ թե ուշ կփորձի ռևանշի հասնել, մենք գրեթե ուշադրություն չէինք դարձնում, թե ինչ էր կատարվում Ադրբեջանում, ինչպես էր տարեցտարի վերափոխվում այդ երկիրը՝ ավելի ու ավելի հարմար ու ամուր դիրք գրավելով տարածաշրջանում և ողջ աշխարհում։ Միայն ժամանակ առ ժամանակ հանգստացնում էինք ինքներս մեզ՝ հետո՞ ինչ, որ նավթ ու գազ ունի այդ երկիրը, միջին աշխատավարձն էլ հո մերինից շատ չի տարբերվում։
Երևի մասամբ հենց այս, կարելի է ասել, հանցավոր անտարբերությունն ու միամտությունն էին պատճառը, որ 2020 թվականին մեզ համար անակնկալ դարձան թուրքական դրոնները Արցախի երկնքում, թուրք ռազմական խորհրդատուների և մասնագետների ակտիվ գործունեությունը ադրբեջանական բանակում։ Որովհետև չնկատեցինք էլ, թե ինչպես էին ավագ և կրտսեր եղբայրները առանց ավելորդ աղմուկի միասնական զինված ուժեր ձևավորում, ինչի մասին այժմ բացահայտ են խոսում՝ չթաքցնելով, որ Ադրբեջանը Թուրքիայի ամենաանմիջական աջակցությամբ բռնել է ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանող բանակի ստեղծման ուղին։
Բայց խոսքը միայն ռազմական բնագավառի մասին չէ։ Մենք շարունակում ենք զարմանալ և զայրանալ, թե ինչու միջազգային հանրությունը նույնիսկ բարոյական աջակցություն չցուցաբերեց մեզ պատերազմի ժամանակ և անհաղորդ դիտում էր, թե ինչպես է Բաքուն ամիսներ շարունակ սեղմում շրջափակման օղակը ղարաբաղցիների շուրջ։ Ախր այդ բարբարոսական գործողություններից առաջ Բաքուն նախօրոք իրեն շրջապատել էր դաշնակիցների և աջակիցների երեք ամուր պարիսպներով։
Առաջին պարիսպը Թուրքալեզու պետությունների կազմակերպությունն է, որտեղ Ադրբեջանն իրեն զգում է հարազատների շրջապատում։ Երկու շաբաթ առաջ վերընտրված Իլհամ Ալիևը պաշտոնադրման արարողության ժամանակ այդ կազմակերպությունն անվանեց «Եղբայրական միություն»՝ շեշտելով. «Եթե որևէ մեկը կարծում է, թե մեր հարազատ ընտանիքն այլ տեղում է, չարաչար սխալվում է։ Այլ տեղերում մեզ բոլորովին չեն սպասում ու չեն էլ թաքցնում դա»։ Նախագահը չմասնավորեցրեց, թե այդ ինչ «այլ տեղերի» մասին է խոսքը, բայց հիշենք, որ հենց վերջերս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը որոշեց առնվազն մեկ տարով չվավերացնել Ադրբեջանի լիազորությունները, ինչին Բաքուն հակադարձեց՝ իսկ մեզ ամենևին էլ պետք չէ ձեր կառույցը, որն Ադրբեջանի իշխանություններին անընդհատ քննադատում է մարդու իրավունքների խախտումների համար։ Ուրիշ կազմակերպություններ կան, որոնք շատ էլ բարյացակամ են տրամադրված մեր նկատմամբ։
Այս հարցում, իրոք, դժվար է չհամաձայնել Ադրբեջանի իշխանությունների հետ։ Այդպիսի միջազգային կառույցներից մեկը Իսլամական համագործակցության կազմակերպությունն է, որն Ադրբեջանի իշխանությունների համար շատ ավելի հոգեհարազատ է երկու պատճառով՝ նախ` այնտեղ էլ են մշտապես խախտվում մարդու իրավունքները, բայց ամենակարևորը՝ այդ երկրների առնվազն մի մասի տնտեսությունը ճիշտ Ադրբեջանի նման մեծապես կախված է նավթից և գազից։ Եվ ընդհանրապես այս կազմակերպությունը, որը ներառում է Եվրասիայի ու նաև Աֆրիկայի մի մասը, վերահսկում է ողջ աշխարհի ներքին համախառն արդյունքի մեկ քառորդը։ Սա էլ երկրորդ հզոր պարիսպը։
Եվ վերջապես երրորդը՝ կապ պահպանելով ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի միջոցով` Ադրբեջանն այնուամենայնիվ չդարձավ որևէ պաշտպանական դաշինքի անդամ, այլ մնաց չեզոք և համալրեց Չմիացած պետությունների շարժման շարքերը, որտեղ ակտիվորեն հանդես է գալիս նեոգաղութատիրության դեմ։ Առաջին հայացքից զարմանալի կարող է թվալ՝ 21-րդ դարում ի՞նչ գաղութատիրություն։ Բայց այս քողի տակ Բաքուն շատ հստակ քաղաքականություն է իրականացնում այն եզակի պետությունների դեմ, որոնք ակնհայտորեն աջակցում են Հայաստանին։ Խոսքն առաջին հերթին Ֆրանսիայի մասին է։
Անդառնալի պրոցես է. Սուրեն Պապիկյանը` զենք–զինամթերք ձեռք բերելու մասին
Ահա այսպիսին է ժամանակակից Ադրբեջանը, որը մեր անտարբերության պայմաններում վերջին տասնամյակների ընթացքում կարողացավ եռաշերտ միջազգային պաշտպանություն ստեղծել իր շուրջը։ Ցո՛ւյց տվեք Հայաստանում գոնե մի քաղաքական ուժ, մի գործիչ, որը մարդկային լեզվով, փաստարկված ու հիմնավորված կշարադրի, թե ինչ պիտի անի Հայաստանը նման պայմաններում, և ես առանց երկմտելու ձայնս կտամ այդ ուժի կամ գործչի օգտին։
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը - Sputnik Արմենիա, 1920, 20.02.2024
Խաղաղության գործընթացը կա՛մ ողջ է, կա՛մ մեռած. դա հաստատ է
Լրահոս
0