https://arm.sputniknews.ru/20240226/pashinjany-karevvorel-e-olaf-shvolci-nerdrumy-hajastan-adrbejan-khaghaghutjan-gvortsyntacum-72716438.html
Փաշինյանը կարևորել է Օլաֆ Շոլցի ներդրումը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում
Փաշինյանը կարևորել է Օլաֆ Շոլցի ներդրումը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում
Sputnik Արմենիա
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Գերմանիա, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացման, Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ քաղաքացիական... 26.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-26T14:04+0400
2024-02-26T14:04+0400
2024-02-26T15:50+0400
նիկոլ փաշինյան
օլաֆ շոլց
գերմանիա
հայաստան
խաղաղություն
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1a/72715370_0:87:1670:1026_1920x0_80_0_0_b1e0d404a3ab139473db72c509203382.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջմղման, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության ապահովման գործում նկատելի է Գերմանիայի դերը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է Գերմանիայի Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։«Նիկոլ Փաշինյանը կարևորել է կանցլեր Օլաֆ Շոլցի ներդրումը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում, ինչպես նաև ընդգծել նախորդ տարվա աշնանը Գրանադայում Գերմանիայի կանցլերի, Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի և իր քառակողմ հայտարարությամբ ամրագրված սկզբունքների կարևորությունը»,–ասվում է հաղորդագրության մեջ։Նշվում է, որ Փաշինյանն ընդգծել է` վերջին տարիներին քաղաքական, տնտեսական փոխգործակցությունը կրում է դինամիկ բնույթ, նա ընդգծել է երկկողմ բարձր մակարդակի, ինչպես նաև միջխորհրդարանական երկխոսության փաստը:Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Գերմանիա, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացման, Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության և այլ հարցերի շուրջ:Հիշեցնենք, որ փետրվարի 17–ին Մյունխենում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Գերմանական կողմն է հանդիպումը կազմակերպել, բայց այդ երկիրը միջնորդի դերում չէ, այլ Մյունխենի համաժողովի շրջանակում ուղղակի կազմակերպչի։Փաշինյանը հանդիպել է Լուազոյի հետ, խոսել առկա մարտահրավերների հաղթահարման մասինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիարկությունը Գերմանիա է մեկնել փետրվարի 16–ին` Մյունխենի անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու համար։ Պատվիրակության կազմում են նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ՀՀ արտործնախարար Արարատ Միրզոյանը։
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1a/72715370_93:0:1577:1113_1920x0_80_0_0_e95c920c407b697a30131867719c083b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, օլաֆ շոլց, գերմանիա, հայաստան, խաղաղություն, խաղաղության պայմանագիր
նիկոլ փաշինյան, օլաֆ շոլց, գերմանիա, հայաստան, խաղաղություն, խաղաղության պայմանագիր
Փաշինյանը կարևորել է Օլաֆ Շոլցի ներդրումը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում
14:04 26.02.2024 (Թարմացված է: 15:50 26.02.2024) Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Գերմանիա, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացման, Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության և այլ հարցերի շուրջ:
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջմղման, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության ապահովման գործում նկատելի է Գերմանիայի դերը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է Գերմանիայի Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Նիկոլ Փաշինյանը կարևորել է կանցլեր Օլաֆ Շոլցի ներդրումը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում, ինչպես նաև ընդգծել նախորդ տարվա աշնանը Գրանադայում Գերմանիայի կանցլերի, Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի և իր քառակողմ հայտարարությամբ ամրագրված սկզբունքների կարևորությունը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Փաշինյանն ընդգծել է` վերջին տարիներին քաղաքական, տնտեսական փոխգործակցությունը կրում է դինամիկ բնույթ, նա ընդգծել է երկկողմ բարձր մակարդակի, ինչպես նաև միջխորհրդարանական երկխոսության փաստը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Գերմանիա, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացման, Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության և այլ հարցերի շուրջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 17–ին Մյունխենում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Գերմանական կողմն է հանդիպումը կազմակերպել, բայց այդ երկիրը միջնորդի դերում չէ, այլ Մյունխենի համաժողովի շրջանակում ուղղակի կազմակերպչի։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիարկությունը Գերմանիա է մեկնել փետրվարի 16–ին` Մյունխենի անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու համար։ Պատվիրակության կազմում են նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ՀՀ արտործնախարար Արարատ Միրզոյանը։