00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղաղության պայմանագրի շուրջ ՀՀ–Ադրբեջան պատվիրակությունների հանդիպում կլինի. Բայրամով

© Photo : Screenshot / UN TVՋեյհուն Բայրամով
Ջեյհուն Բայրամով - Sputnik Արմենիա, 1920, 26.02.2024
Բաժանորդագրվել
Ադրբեջանի արտգործնախարարը սպասվող հանդիպման մանրամասները չի հայտնել։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի բանակցությունների մասին։
«Թեև բանակցություններում որոշակի ընդմիջում է եղել, աշխատանքը խաղաղության պայմանագրի տեքստի վրա շարունակվում էր։ Սակայն Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո որոշվել է վերսկսել գործընթացը։ Առաջիկա օրերին նախատեսվում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ անցկացնել հայկական պատվիրակության հետ», – ասել է Բայրամովը լրագրողներին։
Այլ մանրամասներ նախարարը չի հայտնել։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել հայ–ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպում անցկացնել։ Սակայն այն կկայանա միայն երկու երկրների արտգործնախարարների առաջիկայում նախատեսված բանակցություններից հետո։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
2023–ի հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2024–ի հունվարի 23–ին ասաց, որ Ադրբեջանին են ուղարկել խաղաղության պայմանագրի 7–րդ խմբագրումն ու սպասում են պատասխանի, իսկ փետրվարի 21–ին, արդեն, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի պատասխան տարբերակը։
Խաղաղության պայմանագրում կա համաձայնեցված հոդված. Փաշինյանը` նոր Սահմանադրության մասին
Լրահոս
0