00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատարանն Աշոտյանին թույլ չտվեց Բուխարեստ մեկնել

© PhotoԱրմեն Աշոտյան
Արմեն Աշոտյան - Sputnik Արմենիա, 1920, 26.02.2024
Բաժանորդագրվել
Արմեն Աշոտյանը կալանքի տակ է 2023–ի հունիսի 16–ից։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը թույլ չտվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին մարտի 6–ին մեկնել Բուխարեստ` մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողովին։
Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան` փոխելու նրա խափանման միջոցը ընդամենը 4-5 օրով։
Փաստաբանը նաև դատարանին ներկայացրեց Բուխարեստից ստացված ԵԺԿ արտաքին հարաբերությունների քարտուղար Պատրիկ Վոլլերի համապատասխան հրավերը։
Ինչո՞ւ է Աշոտյանը շարունակում մնալ կալանքի տակ. պարզաբանում
«Մենք հրապարակավ ասում ենք, որ չենք բողոքարկելու դատարանի որոշումը, եթե Բուխարեստից Աշոտյանի վերադարձից հետո որոշվի խափանման միջոցը հետ փոխել ու նորից կալանք սահմանել»,– հայտարարեց նա։
Արմեն Աշոտյանն իր հերթին հայտարարեց, որ միջազգային հանրության կողմից իր կալանավորումն ընկալվում է որպես մաքուր քաղաքական հետապնդում։
«Ես խոստանում եմ ձեզ Բուխարեստ մեկնելուց 4 օր հետո վերադառնալ Նուբարաշեն ՔԿՀ–ի իմ խուցը` այդ 4 պատի մեջ` մինչև օրինական հիմքերով այնտեղից դուրս կգամ։ Եթե անհրաժեշտ է, ես ձեզ այդ հարցում կօգնեմ, որ նորից ինձ վերադարձնեք ՔԿՀ։ Եթե անհրաժեշտ է, մենք պատկառելի գրավ կարող ենք մուծել այդ 4-5 օրվա համար»,– ընդգծեց Աշոտյանը։
Նա վստահեցրեց` ԵԺԿ համաժողովին մասնակցությունն առիթ չէ իր խափանման միջոցը փոխելու համար. սա իսկապես կարևոր գործուղում է։
«ՔՊ–ն ձգտում է ԵԺԿ–ում անդամ դառնալ, ու եթե չթողնեք, որ ես գնամ, ապա կզրկեք այդ կառույցում այլընտրանքային կարծիք հնչեցնելուց` հայ ժողովրդի շահերը ճիշտ ներկայացնելու համար»,– հայտարարեց Աշոտյանը։
Հայաստանը վերածվել է մի մեծ քրեակատարողական հիմնարկի. Արմեն Աշոտյան
Նշենք, որ Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:
Արմեն Աշոտյանը կալանքի տակ է 2023–ի հունիսի 16–ից։
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը 2024–ի հունվարի 8–ի դատական նիստում անփոփոխ թողեց Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքը։
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 14–ին` ժամը 12։30–ին։
Լրահոս
0