00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատավոր Գրիգորյանի գործով առանցքային վկան հաջորդ դատական նիստին բերման կենթարկվի

© Sputnik / Aram NersesyanԴավիթ Գրիգորյան
Դավիթ Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2024
Բաժանորդագրվել
Դավիթ Գրիգորյանը ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն էր, որը 2019 թ–ի այդ քրեական գործի վարույթը կասեցրել էր և դիմել ՍԴ։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով առանցքային վկան՝ Սերգո Փանոսյանը, հաջորդ դատական նիստին բերման կենթարկվի։ Նման որոշում կայացրեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը։
Դավիթ Գրիգորյանը ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն էր, որը 2019 թ. այդ քրեական գործի վարույթը կասեցրել էր և դիմել ՍԴ։ Դատավորին հետագայում` մեկ այլ գործի շրջանակում, մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական կեղծիք կատարելու համար։
ԲԴԽ նախագահի գործողությունները ենթակա են քրեաիրավական գնահատման. ՀՀ դատավորների միություն
Այս գործով առանցքային վկան՝ Սերգո Փանոսյանը, ինչպես նախորդ, այնպես էլ այսօրվա դատական նիստին չէր ներկայացել, թեև նախորդ նիստին նույնպես դատավորը որոշում էր կայացրել հարկադրանքի միջոց կիրառել և դատարան ներկայացնելու համար բերման ենթարկել նրան։ Այսօրվա նիստում դատավոր Դադոյանը վերահաստատեց վկային բերման ենթրակելու իր նախորդ որոշումը։
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 14–ին։
Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։
Նրա լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են, ապա նա ներառվել է ռեզերվում։ Նույն գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև փաստաբան Գոռ Վարդանյանը, որը մեղադրվում է օժանդակության մեջ։
Լրահոս
0