00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամեն ինչ անում են, որ ՀՀ–ն խաղաղ ապրի. ՌԴ սահմանապահները նշեցին Հայրենիքի պաշտպանի օրը

© Sputnik / Asatur YesayantsՀայ–ռուսական բարեկամության հուշարձան
Հայ–ռուսական բարեկամության հուշարձան - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2024
Հայ–ռուսական բարեկամության հուշարձան
Բաժանորդագրվել
ՌԴ սահմանապահ ջոկատներում ռուսաստանցիների հետ մեկտեղ նաև ՀՀ քաղաքացիներ են ծառայում։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ՌԴ սահմանապահները ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության տարածքում նշեցին Հայրենիքի պաշտպանի օրը։
Փետրվարի 23-ի նախօրեին Հայ–ռուսական բարեկամության հուշարձանի մոտ կայացավ ծաղիկների խոնարհման հանդիսավոր արարողությունը։ Քաղաքական գործիչների և դիվանագետների ներկայությամբ Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության պետ, գեներալ–լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին խոսեց Հայաստանում անվտանգություն և խաղաղություն ապահովելու գործում ՌԴ սահմանապահների դերի մասին։
«ՌԴ սահմանապահները հայ գործընկերների և զինվորականների հետ միշտ ամեն ինչ արել են, որ Հայաստանը հանգիստ և խաղաղ ապրի։ Դա արվել է դարեր առաջ, արվում է նաև այսօր։ Համոզված եմ, որ ժողովուրդների բարեկամությունն ամեն ինչից վեր է Հայաստանի անվտանգության ապահովման գործում», – նշեց նա։
© Sputnik / Asatur YesayantsՌոման Գոլուբիցկին և Սերգեյ Կոպիրկինը
Начальник погрануправления ФСБ РФ в РА генерал-лейтенант Роман Голубицкий приветствует посла РФ Сергея Копыркина в рамках мероприятий по случаю Дня защитника Отечества (22 февраля 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2024
Ռոման Գոլուբիցկին և Սերգեյ Կոպիրկինը
Գոլուբիցկին ընթերցեց ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի շնորհավորական ուղերձը, որում նշվում է, որ ռուսական պետության պատմությունը հարուստ է իր պաշտպանների խիզախության վառ օրինակներով։
ՌԴ ԱԴԾ տնօրենի խոսքով` Ռուսաստանի վրա Արևմուտքի կողմից գործադրվող աննախադեպ ճնշման պայմաններում անվտանգության մարմինների աշխատակիցները ԶՈւ զինծառայողների, ուժային այլ կառույցների հետ անզիջում պայքար են մղում ծայրահեղականության և ահաբեկչության, կոռուպցիայի և կազմակերպված հանցագործության դեմ, հաջողությամբ հակազդում օտարերկրյա հատուկ ծառայությունների գործողություններին, հուսալիորեն պաշտպանում հայրենիքի սահմանները, արժանի ներդրում կատարում պաշտպանունակության ամրապնդման հարցում, պաշտպանում ՌԴ ազգային շահերը։
© Sputnik / Asatur YesayantsՌոման Գոլուբիցկի
Начальник погрануправления ФСБ РФ в РА генерал-лейтенант Роман Голубицкий во время мероприятий по случаю Дня защитника Отечества (22 февраля 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2024
Ռոման Գոլուբիցկի
Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության վետերանների տարածաշրջանային բաժնի խորհրդի նախագահ, պաշտոնաթող գնդապետ Յուրի Վորոնովը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձավ ՌԴ սահմանապահների դերին։
Վորոնովը հիշեցրեց, որ Թուրքիայի և ՀՀ սահմանի հայկական հատվածի պաշտպանությունը երկար ժամանակ իրականացնում էին ԽՍՀՄ սահմանապահ զորքերը, իսկ այսօր հայ–թուրքական սահմանները պաշտպանում են ՌԴ սահմանապահները։ Մինչև 2019 թվականը գործում էր վետերանների միացյալ կազմակերպությունը, քանի որ Հայաստանի սահմանապահ զորքերը ստեղծվեցին անկախության հռչակման պահից, և դրանք սակավաթիվ էին։
«Այժմ նրանք ինքնուրույն են պահպանում պետական սահմանը։ Մենք նրանց համար կադրեր էինք նախապատրաստում, և այդ բարեկամությունն այսօր շարունակվում է, հուսով եմ, որ կշարունակվի նաև հետագայում` չնայած որոշ դժվարություններին, որոնք առաջացել են ինչ–որ թյուրիմացությունների հետևանքով», – ասաց Վորոնովը։
© Sputnik / Asatur YesayantsՅուրի Վորոնով
Председатель совета регионального отделения ветеранов Пограничной службы ФСБ РФ в РА, полковник в отставке Юрий Воронов - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2024
Յուրի Վորոնով
Վետերանների տարածաշրջանային բաժնի խորհրդի նախագահը նշեց, որ իրենց կառույցը մասնակցում է կադրերի նախապատրաստմանը, ստեղծվել է «Սահմանապահների պատանի բարեկամներ» կազմակերպությունը, ուսումնական կետեր են գործում։
Այսօր սահմանապահ վարչության տարածքում նաև ցուցադրական ելույթ ունեցան ծառայողական հատուկ շները` ներկայացվեցին վարժեցման ընդհանուր տարրեր, խոչընդոտների հաղթահարման գործողություններ, ինչպես նաև բեռնաթափման վարժեցում (ժամանակահատված, երբ շները հանգստանում են մարզումների կամ գործողությունների ընթացքում)։ Ցուցադրվեց նաև վարժեցման հատուկ դասընթացի տարրերից մեկը` պետական սահմանը խախտողին ձերբակալելու գործողությունը։
© Sputnik / Asatur Yesayants

Ցուցադրական ելույթ

Ցուցադրական ելույթ - Sputnik Արմենիա
1/4

Ցուցադրական ելույթ

© Sputnik / Asatur Yesayants

Ցուցադրական ելույթ

Ցուցադրական ելույթ - Sputnik Արմենիա
2/4

Ցուցադրական ելույթ

© Sputnik / Asatur Yesayants

Ցուցադրական ելույթ

Ցուցադրական ելույթ - Sputnik Արմենիա
3/4

Ցուցադրական ելույթ

© Sputnik / Asatur Yesayants

Ցուցադրական ելույթ

Ցուցադրական ելույթ - Sputnik Արմենիա
4/4

Ցուցադրական ելույթ

1/4

Ցուցադրական ելույթ

2/4

Ցուցադրական ելույթ

3/4

Ցուցադրական ելույթ

4/4

Ցուցադրական ելույթ

ՌԴ սահմանապահները Հայաստանի սահմանների հուսալի պաշտպանության երաշխավորն են, ՌԴ սահմանապահ ջոկատներում ռուսաստանցիների հետ մեկտեղ ծառայություն են անցնում նաև ՀՀ քաղաքացիները։
Սահմանապահները ՀՀ–ում - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2022
30 տարի Հայաստանում. ինչպես ռուս սահմանապահները Սյունիքում փրկեցին հայ զինվորին
Լրահոս
0