00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

30 տարի Հայաստանում. ինչպես ռուս սահմանապահները Սյունիքում փրկեցին հայ զինվորին

© Sputnik / Александр Кондратюк / Անցնել մեդիապահոցՍահմանապահները ՀՀ–ում
Սահմանապահները ՀՀ–ում - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2022
Սահմանապահները ՀՀ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պահեստազորի փոխգնդապետը պատմել է Հայաստանում սահմանապահ ծառայության մասին։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. Սյունիքի մարզում վերջին սահմանային աննախադեպ սրացման ժամանակ ռուս սահմանապահները մարտի դաշտից դուրս են բերել վիրավոր հայ զինվորին և փրկել նրա կյանքը։ Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց պահեստազորի փոխգնդապետ, ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության վետերան Լև Ազատխանյանը։
Նրա խոսքով` սեպտեմբերի 13-ին սահմանապահ ջոկատներից մեկը ուժեղացված ծառայություն էր իրականացնում Հայաստանի հարավում` մարտական գործողությունների շրջանում։
«Սկզբում նրանք գտել են ՀՀ պաշտպանության նախարարության խոցված «ԿԱՄԱԶ»-ը, իսկ կողքին՝ վարորդի դին։ Այնուհետև ձորում գտել են վիրավոր զինվորին, որը, ռուսերեն խոսք լսելով, օգնություն է կանչել։ Սահմանապահներն իջել են զառիթափ լանջով, սակայն զինծառայողին չի հաջողվել անմիջապես դուրս բերել։ Մոտակայքում հակառակորդի դարան է եղել, որոնք նրան ոչնչացնելու կամ գերեվարելու մտադրություն ունեին։ Զինվորը երկու ոտքերի բաց կոտրվածք և կոնտուզիա է ունեցել»,-պատմում է Ազատխանյանը։
© Sputnik / Asatur YesayantsԼև Ազատխանյանը
Лев Азатханян - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2022
Լև Ազատխանյանը
Ադրբեջանցի զինծառայողների հետ լարված բանակցությունները տևել են ավելի քան երեք ժամ։ Դրանից հետո ռուս սահմանապահներին հաջողվել է փրկել շարքայինին, նրան առաջին բուժօգնություն ցուցաբերել և տեղափոխել Կապան քաղաքի բժշկական կենտրոն:
Պարզվել է, որ նա ՀՀ պաշտպանության նախարարության բուժօգնության ավտոմեքենայի վարորդն է, 20 տարեկան։
Սահմանապահ վետերանը գրեթե իր ամբողջ ռազմական կարիերայի ընթացքում ծառայել է Հայաստանում, թեև ծնվել և բանակ է զորակոչվել Հայաստանից դուրս։ Նա հիշում է, թե ինչպես անկախության հռչակումից հետո` 1992թ.սեպտեմբերի 30-ին, Հայաստանը նախկին խորհրդային սահմանների պահպանությունը պաշտոնապես պատվիրակեց Ռուսաստանին։ Միջպետական պայմանագրում հստակեցվում էր, որ Ռուսաստանը պաշտպանության է առնում Իրանի և Թուրքիայի հետ սահմանի հատվածները մինչև հայկական սեփական սահմանապահ կառույցների լիարժեք ձևավորումը։
«2000-ականների սկզբին Ռուսաստանի սահմանապահների հետ համատեղ Երևանում կազմակերպվել էին «Զվարթնոց» օդանավակայանի անցակետի համար հսկիչների պատրաստման դասընթացներ։ Այսօր օդանավակայանում արդեն համատեղ պահպանություն է իրականացվում»,-ասում է Ազատխանյանը։
Նշում է` հասկանալու համար, թե ինչու ընդունվեց սահմանի պահպանության լիազորությունները Ռուսաստանին պատվիրակելու որոշումը, արժե հիշել Հայաստանի վիճակը 80-ականների և 90-ականների վերջերին։ Դա ելք էր իրավիճակից, որը թույլ էր տալիս չպատերազմել երկու ճակատով։ Ավելի քան 350 կիլոմետր երկարությամբ նախկին խորհրդային պետական սահմանը ինքնուրույն պահպանելը ոչ միայն մեծ ծախսեր, այլև մարդկային ռեսուրսներ էր պահանջում։ Պատմությունը սահմանի սադրանքներով պատերազմ սկսելու շատ օրինակներ ունի։
«90-ականներին ես տարբեր սահմանային միջադեպերի եմ ականատես եղել։ Թուրքական կողմից կրակում էին մեր կարգախմբերի, տեղացիների և նրանց տների վրա։ Եղել են սահմանին աշխատող մարդկանց բռնելու փորձեր։ Սրացման միտումը սրընթաց աճում էր։ Միայն ռուս սահմանապահների զսպվածության, ճիշտ, հստակ ու մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ մենք հաղթահարեցինք այդ փուլը»,-հիշում է Ազատխանյանը:
Փոխգնդապետի կարծիքով՝ կատարյալ կլինի, որ երկիրը ինքնուրույն պահպանի իր սահմանները, և այդ ժամանակը կգա։ Առաջին հերթին անհրաժեշտ է որակյալ կադրեր պատրաստել։ Ցանկացած սահմանապահի սխալը հղի է միջպետական հակամարտություններով։ Բայց անձնակազմի անբավարար ֆինանսավորման, թույլ նյութատեխնիկական ապահովման և առանց բարձր տեխնոլոգիական ժամանակակից մշակումների ներդրման խնդիրը չի լուծի։
Անհրաժեշտ է հասկանալ, որ ներկայումս սահմանների պահպանության ընթացիկ ծախսերի բավականին խոշոր մասը Հայաստանի բյուջեից չի տրամադրվում։ Իսկ սահմանապահների թիվը մի քանի հազարի է հասնում։
Լրահոս
0