00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Մհեր Գրիգորյան
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Մհեր Գրիգորյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղաղության գործընթացը կա՛մ ողջ է, կա՛մ մեռած. դա հաստատ է

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցՆիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը - Sputnik Արմենիա, 1920, 20.02.2024
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
Բաժանորդագրվել
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները շարունակում են ժամանակ առ ժամանակ հանդիպել տարբեր քաղաքներում, բայց առաջվա նման թանձր մշուշով պատված է մնում գլխավոր հարցը՝ մենք շարժվո՞ւմ ենք դեպի խաղաղություն, թե՞ դոփում ենք տեղում։
Համենայնդեպս, երբ լսում եմ մեր ղեկավարների մեկնաբանությունները հերթական հանդիպումից հետո, չգիտես ինչու միանգամից հիշում եմ Ալեքսեյ Տոլստոյի հանրահայտ ստեղծագործությունից մի դրվագ, որում խեղճ Բուրատինոյին զննելուց հետո առաջին բժիշկն ասում է. «Հիվանդն ավելի շուտ ողջ է, քան մեռած»։ Երկրորդը հակադարձում է. «Հիվանդն ավելի շուտ մեռած է, քան ողջ»։ Բայց ամենաճիշտ ախտորոշումը հնչեցնում է երրորդը. «Հիվանդը կա՛մ ողջ է, կա՛մ մեռած. երկուսից մեկը»։
Մյունխենում Իլհամ Ալիևի հետ բանակցելուց հետո Հայաստանի վարչապետը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է. «Սեղանին կարևոր մի հարց է դրվել՝ արդյոք կողմերը վերահաստատո՞ւմ են Պրահայում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները»։ Հետո ավելացրել է. «Հիմնական արձանագրումն այն է, որ կողմերը հավատարիմ են մնում այդ պայմանավորվածություններին»:
Շրջանցենք բոլորիս հայտնի այն իրողությունը, որ Ադրբեջանի ներկա ղեկավարությունը ցանկացած պահի կարող է խախտել ցանկացած պայմանավորվածություն և անթաքույց ցուցադրել է դա մի 1000 անգամ։ Հարցն այլ է՝ իսկ արդյոք կողմերը իրոք հավատարի՞մ են մնում եվրոպական երկու մայրաքաղաքներում՝ Պրահայում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններին։
Հիշեցնեմ, որ ենթադրաբար համաձայնեցված այդ սկզբունքները հիմնականում երեքն են։ Առաջին` Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ կոնկրետ քառակուսի կիլոմետրերով։ Երկրորդ` սահմանազատման համար հիմք են ընդունվում Ալմա Աթայի հռչակագիրը և խորհրդային վերջին քարտեզները։Եվ երրորդ` ճանապարհները վերաբացվում են՝ երկրների ինքնիշխանությունը պահպանելով։ Հիմա ասե՛ք` այս երեք սկզբունքներից ո՞ր մեկն է անվերապահորեն ընդունել Բաքուն։ Շատ ճիշտ եք՝ ոչ մեկը։
Էրդողանը 3-րդ երկրներին կոչ է արել չթունավորել Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը
Այո՛, Իլհամ Ալիևը մի քանի անգամ շատ թռուցիկ ակնարկել է, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց ի տարբերություն մեր պաշտոնյաների, որոնք, պարբերաբար խոսելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, անընդհատ կրկնում ու կրկնում են «86,6 հազար քառակուսի կիլոմետր» բառերը, Բաքուն մեր ուզած «29,8 հազարը» երբեք չի արտասանել։ Ընդհակառակը` անընդհատ նույն կոշտ պնդումն ենք լսում՝ ադրբեջանական զորքերը պատերազմի ավարտից հետո գրաված դիրքերից երբեք չեն հեռանա։ Երևի կարիք չկա մանրամասնելու, թե սա ինչ է նշանակում՝ այո՛, մենք ընդունում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց այն տարածվում է ընդամենը, ասենք, 25 հազար, միգուցե նույնիսկ 20 հազար քառակուսի կիլոմետրի վրա։
Սահմանազատման քարտեզների հարցում ընդհանրապես մենք կարծես թե ցանկալին իրականության հետ ենք շփոթում։ Այդ ե՞րբ է Ադրբեջանի ղեկավարությունը հավաստել, թե համաձայն է, որ սահմանները ճշտվեն ԽՍՀՄ-ի վերջին քարտեզների հիման վրա։ Ճիշտ հակառակը՝ հենց մեկ ամիս առաջ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ «կտրականապես համաձայ ն չէ», որ սահմանազատումն իրականացվի 1975 թվականի քարտեզով, որովհետև, նրա պնդմամբ, մինչև 1969 թվականը ադրբեջանական հողեր էին փոխանցվում Հայաստանին։
Եվ վերջապես։ Ընդհանրապես անհասկանալի է, թե ինչպես կարելի է հույս ունենալ, որ Ադրբեջանը երբևէ կհամաձայնի Երևանի առաջադրած պայմանին և թույլ կտա, որ Սյունիքի մարզում մաքսային ստուգման ենթարկվեն Բաքվից Նախիջևան ուղարկվելիք բեռները։ Իրանի տարածքով ճանապարհ կկառուցեն։ Մեզ էլ կզրկեն լրացուցիչ մաքսային եկամտից։ Դա, իհարկե, մի մեծ ֆինանսական աղետ չի լինի, թեև բոլորովին վատ չէր լինի, եթե իմանայինք, թե կոնկրետ ինչ է տեղափոխում Ադրբեջանը Նախիջևան, որից մայրաքաղաք Երևանը գտնվում է ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա։ Խնդիրն այլ է ու շատ ավելի ընդգրկուն։
Բաքվից հնչող հայտարարությունները ՀՀ ինքնիշխանության խախտում են. Փաշինյան
Եթե արևելք-արևմուտք ճանապարհը մեր տարածքում չվերականգնվի, կներեք, էլ ի՞նչ կմնա այդքան գեղեցիկ հնչող «Խաղաղության խաչմերուկ» գայթակղիչ գաղափարից։ Թուրքիան, բնականաբար, չի վերացնի 30-ամյա շրջափակումը, եթե Ադրբեջանը հնարավորություն չունենա հանգիստ երթևեկելու Մեղրիով։ Եվ «Խաղաղության խաչմերուկը» կսահմանափակվի ընդամենը Հյուսիս-հարավ ավտոճանապարհով, որի շինարարությունը ոչ մի կերպ չենք կարողանում ավարտել ։ Համաձայնե՛ք` բավական տարօրինակ խաչմերուկ է ստացվում։
Բայց ամենամտահոգիչն այն է, որ հայ-ադրբեջանական յուրաքանչյուր նոր հանդիպումից հետո անպայման ուզում ենք լավատեսություն ցուցադրել և, փորձելով սև կատվին բռնել մութ սենյակում, ժամանակ առ ժամանակ ոգևորված բացականչում ենք` բռնե՜լ եմ, բռնե՜լ եմ, այն դեպքում, երբ հետզհետե ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ ոչ մի փիսիկ էլ այդ մութ սենյակում չկա։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2024
Դատարկ խոսքեր, զավզակություն. ինչո՞ւ է Ադրբեջանի հետ սահմանազատումն անհնար
Լրահոս
0