00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ՊԵԿ–ը կսկսի վերահսկել շահումով խաղերի բոլոր տեսակները. ի՞նչ է դա ենթադրում

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցՇահումով խաղի հավելված
Շահումով խաղի հավելված - Sputnik Արմենիա, 1920, 21.02.2024
Բաժանորդագրվել
Ընդհանրական ալգորիթմային լուծումներ կլինեն ՀՀ պաշտպանության նախարարության, քննչական կոմիտեի ու իրավապահ այլ մարմինների պետական ծառայողների համար, որպեսզի նրանք չկարողանան մասնակցել շահումով խաղերին։
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի - Sputnik. ՀՀ–ում առաջին անգամ հնարավոր կլինի խաղային ոլորտի ցանկացած հատվածի վրա իրականացնել հսկողություն իրական ժամանակահատվածում։ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսպիսի հայտարարություն արեց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը` ներկայացնելով «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների մասին նախագիծը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարությունն ընդունեց մոլախաղերին մասնակցելու նոր սահմանափակումները։ Ըստ դրանց`
Կապահովվի թափանցիկություն` խաղային գործունեություն իրականացնող տնտեսվարողների մոտ շրջանառության նկատմամբ վերահսկողությունը լինի առցանց,
Կներդրվեն պատասխանատու խաղի կանոններ։
Առաջարկվող փոփոխություններով տարանջատվում են նաև շահումով խաղերի տեսակները` մոլախաղ, ինտերնետ մոլախաղ, բուքմեյքերային գործունեություն, շահումով այլ խաղեր, որոնց մեջ մտնում են մանկական խաղային ապարատները, այսպես կոչված «խվատայկաները»։
Բադասյանի խոսքով` կներդրվեն նաև միջազգային չափորոշիչներին համապատասխան պարտադիր տեխնիկական ստանդարտներ և ոլորտը կարգավորող մարմին` էլեկտրոնային կառավարման համակարգ։
«Կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, մրցույթ կհայտարարվի, որպեսզի ընտրենք օպերատորին ու նրան ներկայացվող մանրամասները օրենքից բացի նաև ենթաօրենսդրական ակտով սահմանվեն։ Նախատեսվում է, որ օպերատորը խաղի կազմակերպիչների հետ կնքելու է պայմանագրեր, ըստ որոնց էլ խաղի կազմակերպիչները նրան կկատարեն վճարումներ»,– պարզաբանեց Բադասյանը։
Օտարերկրյա շահումով խաղերը ՀՀ տարածքում արգելելու համար ՊԵԿ–ը նախատեսում է արգելափակել այդ կազմակերպությունների IP հասցեները ՀՀ տարածքում։ Բացի այդ, մեր երկրի կենտրոնական բանկը պարտավոր կլինի վերահսկողություն սահմանել առևտրային բանկերում արտասահմանյան խաղային ոլորտի կազմակերպիչների հաշվեհամարների նկատմամբ, որպեսզի արգելափակվեն բոլոր փոխանցումները։
«Աշխարհում 100 տոկոսով գործող մոդել դեռևս գոյություն չունի. մենք փորձում ենք մաքսիմալ լավագույն լուծումները ներդնել»,– նշեց Բադասյանը։
Խաղամոլության դեմ կպայքարեն նաև գովազդի օգնությամբ
Նա ավելացրեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունից, քննչական կոմիտեից ու իրավապահ այլ մարմիններից առաջարկներ են ստացել, որպեսզի շահումով խաղերի մասնակցությունը սահմանափակվի նաև պետական ծառայողների համար։ Բադասյանը նշեց, որ այդ նպատակով ընդհանրական ալգորիթմային լուծումներ են մտածում։
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, խոսելով մանկական շահումով խաղերի մասին, նշեց, որ դրանք իրենց էությամբ շատ վտանգավոր են։
«Մենք պատրաստում ենք պատանի խաղամոլներ. ձեր երեխաների հետ նման վայրերում զբոսնելիս տեսե՞լ եք նրանց աչքերի փայլը, երբ 1000 դրամ տալիս են, 200 դրամ շահում` իբր շահում ունեցան»,– ահազանգեց Աղազարյանը։
Հիշեցնենք, որ օրենսդրական այս փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն 2024 թ. հուլիսի 1–ից, սակայն հնարավոր է` ԱԺ քննարկումների արդյունքում որոշվի 2025 թ. հունվարի 1–ից այն գործարկել, որպեսզի կազմակերպչական բոլոր հացերը լուծվեն։
Լրահոս
0