00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՊԵԿ աշխատակիցները կաշառք են վերցրել. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտումը

© Sputnik / Aram NersesyanԲագրատաշենի անցակետ
Բագրատաշենի անցակետ - Sputnik Արմենիա, 1920, 20.02.2024
Բագրատաշենի անցակետ
Բաժանորդագրվել
Հակակոռուպցիոն կոմիտեն պարզել է, որ «Բագրատաշեն» մաքսային կետ–բաժնում մի շարք ապօրինություններ են կատարվել։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Բացահայտվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև ՊԵԿ նախկին աշխատակցի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Բագրատաշեն» մաքսային կետ-բաժնի պաշտոնատար անձը ապրանքների ապօրինի ներմուծումը տնտեսվարողին թույլատրելու համար ՊԵԿ նախկին աշխատակից Ն. Մ.-ի օժանդակությամբ Ա. Պ.-ից պահանջել և ստացել է ընդհանուր 400.000 դրամ կաշառք և կատարել պաշտոնեական կեղծիք:
«Պարզվել է` Վրաստանից ավտոպահեստամասերի ներկրմամբ զբաղվող ընկերության տնօրեն Ա. Պ.-ն դիմել է Ն. Մ.-ին՝ խնդրելով աջակցել սահմանված չափաքանակները գերազանցող ավտոպահեստամասերը մաքսային հսկողությունից թաքցնելով ՀՀ ներմուծելու և մաքսային վճարումներից խուսափելու հարցում: Ն. Մ.-ն էլ, որը նախկինում Բագրատաշենի մաքսակետի մաքսային տեսուչն է եղել, Ա. Պ.-ին խոստացել է, որ կաջակցի վերը նշված ապրանքների ապօրինի ներկրման հարցում: Դրա համար Ն. Մ.-ն Ա. Պ.-ից պահանջել և ստացել է 100 000 դրամ»,– ասված է հաղորդագրությունում:
Արդյունքում Ն. Մ.-ն դիմել է Բագրատաշենի մաքսակետի գլխավոր մաքսային տեսուչ Գ. Ք.-ին և խնդրել Ա. Պ.-ի կողմից ներմուծված ապրանքների վերաբերյալ կեղծ տեղեկություններ գրանցել, թե իբր դրանք չեն գերազանցում սահմանված չափաքանակները։ Այդպիսով Գ. Ք.-ին դրդել է կատարել պաշտոնեական կեղծիք:
Ն. Մ.-ն և Ա. Պ.-ն նաև պայմանավորվածություն են ձեռք բերել Գ. Ք.-ի հետ՝ այդ գործարքները կատարելու համար յուրաքանչյուր ներմուծման ժամանակ մինչև 100.000 ՀՀ դրամ կաշառք տալու վերաբերյալ:
Ա. Պ.-ի կողմից մաքսային վճարումներից խուսափելուն աջակցելու նպատակով Գ. Ք.-ն նույն մաքսակետի երկու այլ տեսուչի խնդրել է ներմուծված ավտոպահեստամասերի վերաբերյալ կեղծ տեղեկություններ մտցնել տեղեկատվական համակարգում։
Դրանից հետո Գ. Ք.-ն հանդիպել է Ա. Պ.-ին և նրանից անձամբ ստացել 100.000 դրամ կաշառք: Գ. Ք.-ն վերը նշված եղանակով Ա. Պ.-ի կողմից մի շարք այլ դեպքերում նույնպես առանց մաքսազերծման ավտոպահեստամասեր ՀՀ ներմուծելը թույլատրելու դիմաց նրանից ստացել է ևս 300.000 դրամ:
Վերը նշված հանցավոր արարքների համար Գ. Ք.-ին մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական կեղծիքին հանցակից լինելու հոդվածներով, Ա. Պ.-ին՝ պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու նպատակով ապօրինի վարձատրություն տալու և կաշառք տալու հոդվածներով, Ն. Մ.-ին՝ պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու և կաշառքի միջնորդության հոդվածներով։ Եվս երկու մաքսային տեսուչի մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական կեղծիքին հանցակից լինելու հոդվածով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերը դատարան են ուղարկվել ըստ էության քննելու համար:
ՀՀ սնանկության դատարանի դատավորը կալանավորվել է 150 հազար դոլար կաշառք ստանալու համար
Լրահոս
0