https://arm.sputniknews.ru/20240220/44-orja-paterazmum-zvohvatsneri-harazatnery-bvoghvoqi-akcia-en-anum-karavarutjan-shenqi-mvot-72487408.html
44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները բողոքի ակցիա են անում կառավարության շենքի մոտ
44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները բողոքի ակցիա են անում կառավարության շենքի մոտ
Sputnik Արմենիա
Զոհվածների և անհետ կորածների հարազատները տարբերակված մոտեցում են պահանջում։ 20.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-20T13:51+0400
2024-02-20T13:51+0400
2024-02-20T13:55+0400
հայաստան
բողոքի ակցիա
պատերազմ
բնակարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/14/72482684_0:31:1601:931_1920x0_80_0_0_981c05b746bf721928248e7a503120d8.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության անդամները պահանջում են զոհված հարազատների շիրիմները տեղափոխել Հայաստան, ինչպես նաև լուծել իրենց բնակարանների հարցը։ Նրանք բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության շենքի մոտ։Զոհվածների հարազատները 2020 թվականին որպես փոխհատուցում բնակարանի գնման սերտիֆիկատ են ստացել։ Նրանց տրվել է ընտրության հնարավորություն` բնակարան ձեռք բերել Արցախում կամ Հայաստանում։ Շատերը բնակարան են գնել Արցախում ու հիմա մնացել են անտուն։ Մի մասն էլ դեռ չի հասցրել ՀՀ–ում բնակարան ձեռք բերել, քանի որ բնակարանների գները կտրուկ աճել են։ԼՂ–ից բռնի տեղահանված ավելի քան 20.000 մարդ դիմել է կենսաթոշակ կամ նպաստ ստանալու համարԶոհվածների հարազատները ՀՀ սահմանամերձ շրջաններում բնակարան ձեռք բերելու առաջարկների մասին լսել անգամ չեն ուզում։ Հույս ունեն, որ իրենց երեխաները գոնե այսքանից հետո անվտանգ մանկություն կունենան ու հեռու կլինեն կրակոցների ձայներից։Այս պահին ծնողներից 6–ը մտել են կառավարության շենք` վարչապետի աշխատակազմի հետ հանդիպելու ակնկալիքով։Բանկերը չեն ներում արցախցիների օվերդրաֆտները և «քաշում են» նրանց օգնությունից. պատգամավոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/14/72482684_0:0:1601:1200_1920x0_80_0_0_52289716205ba4685525366b2ff73bd6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բողոքի ակցիա, պատերազմ, բնակարան
հայաստան, բողոքի ակցիա, պատերազմ, բնակարան
44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները բողոքի ակցիա են անում կառավարության շենքի մոտ
13:51 20.02.2024 (Թարմացված է: 13:55 20.02.2024) Զոհվածների և անհետ կորածների հարազատները տարբերակված մոտեցում են պահանջում։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության անդամները պահանջում են զոհված հարազատների շիրիմները տեղափոխել Հայաստան, ինչպես նաև լուծել իրենց բնակարանների հարցը։ Նրանք բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության շենքի մոտ։
Զոհվածների հարազատները 2020 թվականին որպես փոխհատուցում բնակարանի գնման սերտիֆիկատ են ստացել։ Նրանց տրվել է ընտրության հնարավորություն` բնակարան ձեռք բերել Արցախում կամ Հայաստանում։ Շատերը բնակարան են գնել Արցախում ու հիմա մնացել են անտուն։ Մի մասն էլ դեռ չի հասցրել ՀՀ–ում բնակարան ձեռք բերել, քանի որ բնակարանների գները կտրուկ աճել են։
«Զոհվածների հատուցման ծրագրերը մարտին լրանում են, բայց որևէ նոր բան չեն առաջարկում մեզ։ Մենք տարբերակված մոտեցում ենք ուզում։ Ուզում ենք, որ այս ընտանիքները գնահատված լինեն` հաշվի առնելով, որ տվել են իրենց ամենաթանկը»,– ասաց ՀԿ–ի նախագահ Արմեն Ասրյանը։
Զոհվածների հարազատները ՀՀ սահմանամերձ շրջաններում բնակարան ձեռք բերելու առաջարկների մասին լսել անգամ չեն ուզում։ Հույս ունեն, որ իրենց երեխաները գոնե այսքանից հետո անվտանգ մանկություն կունենան ու հեռու կլինեն կրակոցների ձայներից։
Այս պահին ծնողներից 6–ը մտել են կառավարության շենք` վարչապետի աշխատակազմի հետ հանդիպելու ակնկալիքով։