https://arm.sputniknews.ru/20240219/tumanjani-bacahajtvats-ev-chbacahajtvats-kjanqy-tvornuhin-patmum-e-metsn-banasteghtsi-masin-72447686.html
Թումանյանի բացահայտված և չբացահայտված կյանքը. թոռնուհին պատմում է մեծն բանաստեղծի մասին
Թումանյանի բացահայտված և չբացահայտված կյանքը. թոռնուհին պատմում է մեծն բանաստեղծի մասին
Sputnik Արմենիա
Հովհաննես Թումանյանի թոռնուհին հետաքրքիր մանրամասներ է պատմել իր պապի կյանքից` ինչն է կարևորել կյանքում, ինչին է շատ ուշադրություն դարձել ու ինչ կանխատեսումներ... 19.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-19T22:22+0400
2024-02-19T22:22+0400
2024-02-19T22:23+0400
հովհաննես թումանյան
գիրք
գրող
https://cdn.am.sputniknews.ru/img/1604/81/16048100_0:0:1280:721_1920x0_80_0_0_8dbbf48b660f2e618c3cf99916782bad.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Հոգատար, ուշադիր, կրթությունը կարևորող, կանխատեսումներ անելու շնորհ ունեցող. ահա այսպես է բնութագրում հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանին նրա թոռներից մեկը` թումանյանագետ Իրմա Սաֆրազբեկյանը։Թումանյանը 10 երեխա է ունեցել` Մուշեղը, Արեգը, Համլիկը, Արտավազդը, Աշխենը, Նվարդը, Արփենիկը, Անուշը, Սեդան, Թամարը, բայց զավակների հարցում կյանքն անողոք է եղել նրա նկատմամբ` տղաների մի մասին աքսորել են Սիբիր ու սպանել, կամ Պոլսում են սպանել։ 10 զավակից նա ունեցել է 7 թոռ։Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ը, 2009 թվականից Հայաստանում վերածվել է գիրք նվիրելու տոնի, ինչի շրջանակում Sputnik Արմենիան զրուցել է Իրմա Սաֆրազբեկյանի հետ։ Նրա մայրը` Սեդան, մշտապես պատմել է Թումանյանի մեծ գրադարանի մասին, որտեղ 8150 անուն գիրք է եղել։Հայտնի է` Թումանյանը շատ է սիրել իր երեխաներին, հոգատար և ուշադիր եղել նրանց նկատմամբ, ու գրած հեքիաթները միշտ առաջինը նրանց համար է կարդացել։ Թումանյանն իր պատմությունները վերցրել է իրական կյանքից, իր շրջապատից ու համագյուղացիների պատմություններից։ Թումանյանների գերդաստանի անդամներից մեր օրերում մնացել են 28–ը, իսկ Հովհաննես Թումանյանի ժառանգ առհասարակ չկա։Թոռնուհին շեշտեց նաև` Թումանյանը մշտապես կարևորել է ուսումը, ձգտել է ավելի ու ավելի զարգանալ, շատ գիտելիքներ ձեռք բերել։ Միևնույն ժամանակ նա հետևողական է եղել, որպեսզի իր երեխաներն անպայման ուսում ստանան։ Իրմա Սաֆրազբեկյանը նշեց` Թումանյանի գրածներից ամենահոգեհարազատն իր համար պապի հոդվածներն են, քանի որ դրանցով հնարավոր է լավ ճանաչել նրան։ Որն էր Հովհաննես Թումանյանի ամենամեծ «թերությունը». այսօր գրողի 155-ամյակն է«Իրական Թումանյանը հենց այդ հոդվածներում է։ Դրանք պետք է կարդալ, որպեսզի իմանանք, թե մեր ժողովուրդն ինչ է արել, ինչպես է փոխվել»,– վստահեցրեց թոռնուհին։1908 թվականին, Թումանյանի ձերբակալությունից հետո, երբ նրա գրքերն ու ձեռագրերը լցրել էին պարկերի մեջ ու տարել, բանաստեղծը շատ է սրտնեղել, մասնավորապես «Հազարան Բլբուլ» հեքիաթի համար, որն ավարտին չէր հասցրել։ Իրմա Սաֆրազբեկյանի կարծիքով`մինչ օրս էլ Թբիլիսիում ինչ–որ մի տեղ են այդ գրքերը, գուցե արխիվներում։Հայ մեծանուն բանաստեղծի թոռնուհին նաև խոսեց Թումանյանների հեռատեսության, կանխատեսումների շնորհի մասին։ Շեշտեց` այդ շնորհը եղել է Թումանյանի մոր` Սոնայի մոտ։Ըստ նրա՝ գրողի հոդվածներում արտացոլված է այն, թե ինչպես է վերջինս կանխատեսել Հայաստանը, այնտեղ նաև նախատել է մարդկանց, որոնք «իրար տակ են փորում»։ Վստահ է` Թումանյանը կանխատեսել է Հայաստանի ներկայիս իրավիճակն ու այսօրվա իրականությունը։ Մեծն բանաստեղծը միշտ ասել և գրել է` պետք է տարբերել ժողովրդին ամբոխից։Թումանյանի կյանքի վերաբերյալ քիչ հայտնի փաստերից է նաև այն, որ մեծանուն բանաստեղծն իր կնոջ և երկու դստեր` Աշխենի և Թամարի հետ, երկար տարիներ ապրել է Երևանում մի տանը, որն այժմ նրա թանգարանն է։ Իրմա Սաֆրազբեկյանը նաև շեշտեց` քչերը գիտեն նաև Մոսկովյան–Տերյան խաչմերուկում կանգնեցված 2 կնոջ արձանի պատմությունը։ Այդ կանայք փրկել են Թումանյանի 600 էջանոց և 28 կգ–անոց ձեռագիրը, որն այսօր Մատենադարանում է։Բանաստեղծի թոռնուհին խնդրեց` շատ կարդալ Թումանյան ու մեծանուն բանաստեղծի գրվածքով էլ ավարտեց իր խոսքը.Ախ, երանի` ով մարդ կգա,Ու մարդ կերթա անարատ (Թմբկաբերդի առումը)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1604/81/16048100_91:0:1228:853_1920x0_80_0_0_35ca80982409087004038ed982982225.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հովհաննես թումանյան, գիրք, գրող
հովհաննես թումանյան, գիրք, գրող
Թումանյանի բացահայտված և չբացահայտված կյանքը. թոռնուհին պատմում է մեծն բանաստեղծի մասին
22:22 19.02.2024 (Թարմացված է: 22:23 19.02.2024) Հովհաննես Թումանյանի թոռնուհին հետաքրքիր մանրամասներ է պատմել իր պապի կյանքից` ինչն է կարևորել կյանքում, ինչին է շատ ուշադրություն դարձել ու ինչ կանխատեսումներ է արել։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Հոգատար, ուշադիր, կրթությունը կարևորող, կանխատեսումներ անելու շնորհ ունեցող. ահա այսպես է բնութագրում հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանին նրա թոռներից մեկը` թումանյանագետ Իրմա Սաֆրազբեկյանը։
Թումանյանը 10 երեխա է ունեցել` Մուշեղը, Արեգը, Համլիկը, Արտավազդը, Աշխենը, Նվարդը, Արփենիկը, Անուշը, Սեդան, Թամարը, բայց զավակների հարցում կյանքն անողոք է եղել նրա նկատմամբ` տղաների մի մասին աքսորել են Սիբիր ու սպանել, կամ Պոլսում են սպանել։ 10 զավակից նա ունեցել է 7 թոռ։
Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ը, 2009 թվականից Հայաստանում վերածվել է գիրք նվիրելու տոնի, ինչի շրջանակում
Sputnik Արմենիան զրուցել է Իրմա Սաֆրազբեկյանի հետ։ Նրա մայրը` Սեդան, մշտապես պատմել է Թումանյանի մեծ գրադարանի մասին, որտեղ 8150 անուն գիրք է եղել։
«Մեր տանը շատ ընդունված էր միմյանց գրքեր նվիրել, փոխանցել։ Թումանյանը մշտապես սովորեցնում էր երեխաներին, թե որքան կարևոր է գիրք սիրելը, ունենալը, բաժանելը»,– պատմում է Իրմա Սաֆրազբեկյանը։
Հայտնի է` Թումանյանը շատ է սիրել իր երեխաներին, հոգատար և ուշադիր եղել նրանց նկատմամբ, ու գրած հեքիաթները միշտ առաջինը նրանց համար է կարդացել։ Թումանյանն իր պատմությունները վերցրել է իրական կյանքից, իր շրջապատից ու համագյուղացիների պատմություններից։ Թումանյանների գերդաստանի անդամներից մեր օրերում մնացել են 28–ը, իսկ Հովհաննես Թումանյանի ժառանգ առհասարակ չկա։
Թոռնուհին շեշտեց նաև` Թումանյանը մշտապես կարևորել է ուսումը, ձգտել է ավելի ու ավելի զարգանալ, շատ գիտելիքներ ձեռք բերել։ Միևնույն ժամանակ նա հետևողական է եղել, որպեսզի իր երեխաներն անպայման ուսում ստանան։ Իրմա Սաֆրազբեկյանը նշեց` Թումանյանի գրածներից ամենահոգեհարազատն իր համար պապի հոդվածներն են, քանի որ դրանցով հնարավոր է լավ ճանաչել նրան։
«Իրական Թումանյանը հենց այդ հոդվածներում է։ Դրանք պետք է կարդալ, որպեսզի իմանանք, թե մեր ժողովուրդն ինչ է արել, ինչպես է փոխվել»,– վստահեցրեց թոռնուհին։
1908 թվականին, Թումանյանի ձերբակալությունից հետո, երբ նրա գրքերն ու ձեռագրերը լցրել էին պարկերի մեջ ու տարել, բանաստեղծը շատ է սրտնեղել, մասնավորապես «Հազարան Բլբուլ» հեքիաթի համար, որն ավարտին չէր հասցրել։ Իրմա Սաֆրազբեկյանի կարծիքով`մինչ օրս էլ Թբիլիսիում ինչ–որ մի տեղ են այդ գրքերը, գուցե արխիվներում։
Հայ մեծանուն բանաստեղծի թոռնուհին նաև խոսեց Թումանյանների հեռատեսության, կանխատեսումների շնորհի մասին։ Շեշտեց` այդ շնորհը եղել է Թումանյանի մոր` Սոնայի մոտ։
«Սոնան կյանքը սիրող կին էր և իսկապես կանխազգացումներ ունենում էր։ Երեխաներից էլ ամենաշատը հենց Հովհաննեսին էր առանձնացնում։ 1908 թվականին Սոնան գնացել էր Թիֆլիս ու ասել, որ տեսնում է` Հովհաննեսին են տանում իր ճուտի հետ։ Փաստորեն դա իրականացավ` Թումանյանին և իր որդուն` Մուշեղին, աքսորեցին։ Եղել է նաև դեպք, երբ Սոնան չի ցանկացել, որպեսզի Հովհաննեսը գնա Պոլիս, քանի որ նա արդեն հիվանդ էր, անընդհատ ասել է` ծով դուրս գալը լավ բան չէ, սակայն Թումանյանը չի լսել, որովհետև ցանկացել է ժողովրդին օգնել»,– ասաց Իրմա Սաֆրազբեկյանը։
Ըստ նրա՝ գրողի հոդվածներում արտացոլված է այն, թե ինչպես է վերջինս կանխատեսել Հայաստանը, այնտեղ նաև նախատել է մարդկանց, որոնք «իրար տակ են փորում»։ Վստահ է` Թումանյանը կանխատեսել է Հայաստանի ներկայիս իրավիճակն ու այսօրվա իրականությունը։ Մեծն բանաստեղծը միշտ ասել և գրել է` պետք է տարբերել ժողովրդին ամբոխից։
Թումանյանի կյանքի վերաբերյալ քիչ հայտնի փաստերից է նաև այն, որ մեծանուն բանաստեղծն իր կնոջ և երկու դստեր` Աշխենի և Թամարի հետ, երկար տարիներ ապրել է Երևանում մի տանը, որն այժմ նրա թանգարանն է։ Իրմա Սաֆրազբեկյանը նաև շեշտեց` քչերը գիտեն նաև Մոսկովյան–Տերյան խաչմերուկում կանգնեցված 2 կնոջ արձանի պատմությունը։ Այդ կանայք փրկել են Թումանյանի 600 էջանոց և 28 կգ–անոց ձեռագիրը, որն այսօր Մատենադարանում է։
Բանաստեղծի թոռնուհին խնդրեց` շատ կարդալ Թումանյան ու մեծանուն բանաստեղծի գրվածքով էլ ավարտեց իր խոսքը.
Ու մարդ կերթա անարատ (Թմբկաբերդի առումը)։