00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան
13:07
14 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Արարատ Միրզոյան
«Զգուշավոր լավատեսություն կա». Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանն ընդառաջ
17:07
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ պետգնումների շուկան վաղուց բաց է ԵԱՏՄ երկրների բիզնեսի համար․ փոխնախարար

© Photo : press office of the MEDI of RAԱվագ Ավանեսյան
Ավագ Ավանեսյան - Sputnik Արմենիա, 1920, 19.02.2024
Բաժանորդագրվել
Մինչ այս պահն այդ երաշխիքները փոխադարձաբար չէին ճանաչվում, ինչը խանգարում էր ԵԱՏՄ պետգնումների միասնական շուկայի կայացմանը։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Հայաստանը ԵԱՏՄ երկրների բիզնեսի համար պետգնումների իր շուկան բացել է 2023 թ օգոստոսին ստորագրված ընդհանուր համաձայնագրից շատ ավելի առաջ։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը՝ ներկայացնելով ԵԱՏՄ երկրների միջև բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը։
Ըստ համաձայնագրի՝ միության երկրների կառավարությունները կամ առանձին գերատեսչությունները, պետական գնումների մրցույթ հայտարարելով, բիզնեսից ֆինանսական երաշխիքներ կընդունեն ոչ միայն տվյալ երկրի, այլև ԵԱՏՄ մյուս երկրների բանկերից։ Մինչ այս պահն այդ երաշխիքները փոխադարձաբար չէին ճանաչվում, ինչը խանգարում էր ԵԱՏՄ պետգնումների միասնական շուկայի կայացմանը։ Այժմ այս համաձայնագրի ընդունմամբ և վավերացմամբ այդ արգելքը կվերացվի։
ԵԱՏՄ-ում բժշկական դիպլոմների փոխադարձ ճանաչման շուրջ առայժմ կոնսենսուս չկա. Օմուրբեկովա
Ավանեսյանը նշեց, որ Հայաստանը ԵԱՏՄ մյուս երկրների համար այդ պահանջը հանել էր մի քանի տարի առաջ, և միության անդամ երկրների ընկերությունները կարող էին իրենց բանկերի երաշխիքով մասնակցել ՀՀ գնումների մրցույթներին:
Ըստ համաձայնագրի` բանկերին ներկայացված են մի շարք պահանջներ. վերջին 6 ամիսների ընթացքում նրանք չպետք է գտնվեն ֆինանսական առողջացման գործընթացում, բանկի կապիտալը պետք է կազմի առնվազն 60 մլն ԱՄՆ դոլար, իսկ կապիտալի համարժեքության գործակիցը (բանկի կապիտալի հարաբերակցությունը նրա ռիսկերին)՝ առնվազն 12,5 տոկոս:
Կապալառուից բանկային երաշխիք է պահանջվում այն դեպքում, երբ նա չի կատարում աշխատանքը կամ ապրանքների մատակարարումը: Այս դեպքում պետությունը կարող է վերցնել երաշխիքային գումարն իր հաշվից։ Եթե բանկը դրա համար խոչընդոտներ ստեղծի, ապա այն կհայտնվի ԵԱՏՄ տարածքում պետգնումների, այսպես կոչված, «սև ցուցակում»։
ԵԱՏՄ–ում աշխատանքային ռեսուրսների պահուստը 3.2 մլն մարդ է գնահատվում. Ջապարկուլով
Իր հերթին, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը նշեց, որ հայկական շինարարական ընկերություններն այժմ պատվերների ավելցուկ ունեն երկրի ներսում` հաշվի առնելով ենթակառուցվածքների, դպրոցների և հիվանդանոցների կառուցման` կառավարության լայնածավալ նախագծերը:
Նշենք, որ «Պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2023 թ. օգոստոսին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում և այժմ սպասում է վավերացմանն անդամ երկրների խորհրդարաններում:
Լրահոս
0