https://arm.sputniknews.ru/20240219/ameriabanky-hastatum-e-vrastani-banki-het-gvortsarq-e-knqvel-72442240.html
«Ամերիաբանկը» հաստատում է` «Վրաստանի բանկի» հետ գործարք է կնքվել
«Ամերիաբանկը» հաստատում է` «Վրաստանի բանկի» հետ գործարք է կնքվել
Sputnik Արմենիա
Գործարքի վերջնական հաստատումից հետո «Ամերիաբանկը» կշարունակի բիզնեսի ընդլայնումն իր ապրանքանիշի ներքո։ 19.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-19T14:18+0400
2024-02-19T14:18+0400
2024-04-08T16:15+0400
հայաստան
վրաստանի հանրապետություն
բանկ
գործարք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/13/72436412_0:0:1601:901_1920x0_80_0_0_32c1fb3e9da684dda65968a00b96304f.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. «Ամերիաբանկը» հաստատում է, որ իր բաժնետոմսերը կգնի «Վրաստանի բանկը»` Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված «Bank of Georgia Group»-ը։«Վրաստանի բանկ» ընկերության մամուլի ծառայությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ «Bank of Georgia Group PLC»–ը 303,6 մլն դոլարով կգնի «Ամերիաբանկը»"Ըստ «Ամերիաբանկի» հաղորդագրության` գործարքի համաձայն` խումբը կդառնա «Ամերիաբանկի» հիմնական բաժնետեր: Բանկում իր բաժնեմասնակցությունը 10%-ի չափով կպահպանի նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)։Ֆինանսական ծառայությունները վերահսկող բրիտանական մարմինը (Financial Conduct Authority, FCA) արդեն հաստատել է ֆինանսական գործարքի շրջաբերականը։ Գործարքը պետք է հաստատվի կողմերի ընդհանուր բաժնետերերի ժողովների, ինչպես նաև հավանության արժանանա կարգավորող մարմինների, այդ թվում`ՀՀ կենտրոնական բանկի կողմից։«Bank of Georgia Group»–ի բաժնետերերի ցանկում են աշխարհի խոշորագույն ֆինանսական ընկերություններից «JP Morgan»-ը, «BlackRock»-ը, «Vanguard Group»-ը, «Schroders»-ը, «Norges Bank Investment Management»-ը և այլն:Հիշեցնենք, որ այժմ «Ամերիաբանկի» բաժնետերերն են «Իմաստ Գրուպ» ընկերությունը (նախկին «Ամերիա Գրուպը», որի բաժնետոմսերի 48,82%–ը հիմնադրվել է Ռուբեն Վարդանյանի կողմից), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (17,71 %), Ասիական զարգացման բանկը (13,91 %), ինչպես նաև «ESPS Group»–ը, որում ընդգրկված են «Ameria Group»–ի մի շարք մենեջերներ (12,05%):2023 թ. տարեվերջի դրությամբ «Ամերիաբանկի» ակտիվները կազմել են 1 տրլն 410 մլրդ դրամ։ Ակտիվների ծավալով բանկը տարիներ շարունակ ՀՀ–ում առաջատարն էր, սակայն վերջին տարիներին առաջատարին դիրքերը զիջել է «Արդշինբանկին»:
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/13/72436412_9:0:1433:1068_1920x0_80_0_0_05160ad9f339d8f3345185a539093ad0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վրաստանի հանրապետություն, բանկ, գործարք
հայաստան, վրաստանի հանրապետություն, բանկ, գործարք
«Ամերիաբանկը» հաստատում է` «Վրաստանի բանկի» հետ գործարք է կնքվել
14:18 19.02.2024 (Թարմացված է: 16:15 08.04.2024) Գործարքի վերջնական հաստատումից հետո «Ամերիաբանկը» կշարունակի բիզնեսի ընդլայնումն իր ապրանքանիշի ներքո։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. «Ամերիաբանկը» հաստատում է, որ իր բաժնետոմսերը կգնի «Վրաստանի բանկը»` Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված «Bank of Georgia Group»-ը։
«Վրաստանի բանկ» ընկերության մամուլի ծառայությունն ավելի վաղ
տեղեկացրել էր, որ «Bank of Georgia Group PLC»–ը 303,6 մլն դոլարով կգնի «Ամերիաբանկը»"
Ըստ «Ամերիաբանկի» հաղորդագրության` գործարքի համաձայն` խումբը կդառնա «Ամերիաբանկի» հիմնական բաժնետեր: Բանկում իր բաժնեմասնակցությունը 10%-ի չափով կպահպանի նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)։
Ֆինանսական ծառայությունները վերահսկող բրիտանական մարմինը (Financial Conduct Authority, FCA) արդեն հաստատել է ֆինանսական գործարքի շրջաբերականը։ Գործարքը պետք է հաստատվի կողմերի ընդհանուր բաժնետերերի ժողովների, ինչպես նաև հավանության արժանանա կարգավորող մարմինների, այդ թվում`ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
«Գործարքի վերջնական հաստատումից հետո «Ամերիաբանկը»` որպես խմբի ինքնուրույն լիիրավ և լիարժեք իրավունակությամբ ընկերություն, կշարունակի բիզնեսի ընդլայնումն իր բրենդի ներքո և գործող ղեկավար թիմի առաջնորդությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
«Bank of Georgia Group»–ի բաժնետերերի ցանկում են աշխարհի խոշորագույն ֆինանսական ընկերություններից «JP Morgan»-ը, «BlackRock»-ը, «Vanguard Group»-ը, «Schroders»-ը, «Norges Bank Investment Management»-ը և այլն:
Հիշեցնենք, որ այժմ «Ամերիաբանկի» բաժնետերերն են «Իմաստ Գրուպ» ընկերությունը (նախկին «Ամերիա Գրուպը», որի բաժնետոմսերի 48,82%–ը հիմնադրվել է Ռուբեն Վարդանյանի կողմից), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (17,71 %), Ասիական զարգացման բանկը (13,91 %), ինչպես նաև «ESPS Group»–ը, որում ընդգրկված են «Ameria Group»–ի մի շարք մենեջերներ (12,05%):
2023 թ. տարեվերջի դրությամբ «Ամերիաբանկի» ակտիվները կազմել են 1 տրլն 410 մլրդ դրամ։ Ակտիվների ծավալով բանկը տարիներ շարունակ ՀՀ–ում առաջատարն էր, սակայն վերջին տարիներին առաջատարին դիրքերը զիջել է «Արդշինբանկին»: