00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ե՞րբ կնվազեն անշարժ գույքի գները. փորձագետները կանխատեսումներ են արել

© Sputnik / Andranik GhazaryanՇինարարություն
Շինարարություն - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2024
Շինարարություն
Բաժանորդագրվել
Անշարժ գույքի շուկայի մասնագետները պասիվություն են տեսնում ոլորտում, և, ըստ նրանց, դա պայմանավորված է բնակարանների բարձր գներով։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik, Լիլիթ Դեմուրյան. Հայաստանում 2023 թվականին գրանցվել է անշարժ գույքի գների աճ` չնայած վերջին տարիներին գներն առանձնապես չէին էլ նվազել։ Կադաստրի կոմիտեի տվյալներով` 2023 թվականին նախորդ տարվա համեմատ Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գներն աճել են 10.3%–ով, ոչ պաշտոնական տվյալներով` մոտավորապես 1.5–2 անգամ։
Ըստ պաշտոնական տվյալների` 2023 թվականին Երևանի Կենտրոն վարչական շրջանում բնակարանների միջին գինը 1 քմ–ի համար եղել է 837 700 դրամ, Արաբկիրում` 587 850 դրամ, Դավթաշենում` 428 300 և այլն։ 2022 թ–ի համեմատ բնակարանների գներն ամենաշատն աճել են Կենտրոն վարչական շրջանում` 13,5%–ով, այնուհետև Արաբկիրում` 12,6%–ով, իսկ ամենաքիչը` Դավթաշենում` 1,9%–ով։
Մարզային քաղաքներում պատկերն այլ է։

Մարզեր

Մակերես

Գներ (դրամով)

Արագածոտն

1 քմ

80 000 – 180 000

Արարատ

1 քմ

140 000 – 188 000

Արմավիր

1 քմ

127 000 – 237 000

Գեղարքունիք

1 քմ

45 000 – 125 000

Լոռի

1 քմ

25 000 – 128 000

Կոտայք

1 քմ

119 000 – 412 000

Շիրակ

1 քմ

66 000 – 157 000

Սյունիք

1 քմ

109 000 – 178 000

Վայոց Ձոր

1 քմ

115 000 – 147 000

Տավուշ

1 քմ

61 000 – 180 000

Բնակարանների գների աճին զուգահեռ 2023 թվականին Հայաստանում գրանցվել է անշարժ գույքի առուվաճառքի 50 059 գործարք (2022 թվականի համեմատ նվազել է 5,4%–ով), որից բնակարանների առուվաճառքների թիվը կազմել է 13 220։ Սա 22,6 %–ով պակաս է 2022 թվականի ցուցանիշից։
2023–ին հանրապետությունում գրանցված առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 5,4%–ով, իսկ Երևանում` 23,8%–ով, մարզերի քաղաքային բնակավայրերում` աճել 8,3 %–ով, գյուղական բնակավայրերում` 1,4 %–ով։
Չնայած բնակարանների առուվաճառքի թվի նվազմանը` գներն այնուամենայնիվ դեռ չեն նվազում։ Sputnik Արմենիան զրուցել է փորձագետների հետ` պարզելու համար, թե երբ փոփոխություններ կլինեն անշարժ գույքի շուկայում։
«Silver Rea» անշարժ գույքի գործակալության հիմնադիր-տնօրեն Անդրանիկ Հարությունովiի խոսքով` հիմա նախորդ տարվա համեմատ որոշակի պասիվություն կա երկրորդային շուկայում։
«Դա պայմանավորված է անշարժ գույքի բարձր գներով։ Կան դեպքեր, երբ դրանք գերագնահատված են։ Տարին նոր է սկսել, բայց նախորդ տարի նույն այս ժամանակահատվածում շուկայում իրավիճակն ավելի ակտիվ էր։ Առաջնային շուկայում ներկա պահին ո՛չ շատ ակտիվ, ո՛չ էլ պասիվ իրավիճակ է` չնայած ամրագրումները շատ են»,– Sputnik Արմենիային ասաց Հարությունովը։
Ինչպես են Հայաստանում փոխվել սննդամթերքի գները հունվարին
Նա նշեց` եթե 2023 թվականին երկրորդային շուկայում բնակարանների գները բարձրացել էին, ապա 2024 թվականի կեսերին այդ պատկերը կփոխվի մոտ 20-30%-ով, քանի որ շուկան բավականաչափ գերագնահատվել է։ Հարությունովը վստահեցրեց` երկրորդային շուկայի գները կնվազեն, քանի որ առաջնային շուկան այսօր արագ է զարգանում ու բավականին մրցունակ է։
«Առաջնային շուկայի նույն համայնքում ու նույն գոտում առկա բնակարաններն ավելի հարմար գներով և ավելի հարմար կենցաղային պայմաններով են վաճառվում»,– ասաց Հարությունովը։
Քանի որ եկամտահարկի վերադարձի օրենքը Երևանում գործելու է մինչև 2024 թվականի ավարտը, ապա մասնագետը կարծում է, որ այդ հանգամանքը ակտիվություն կմտցնի ոլորտում։ Ըստ նրա` գուցե դեռ մարդիկ լինեն, որոնք կցանկանան առաջնային շուկայից բնակարան ձեռք բերել և հասցնել օգտվել օրենքից։
Անդրադառնալով վարձակալության շուկային` Հարությունովն ասաց, որ նախորդ տարվա այս ժամանակահատվածում ակտիվ էր նաև վարձակալության շուկան, քանի որ ՌԴ–ից Հայաստան ժամանած անձանց հոսքը դեռ իր հետևանքներն էր թողել շուկայում առկա իրավիճակի վրա։ Գնաճ նույնպես նկատվեց, մասնավորապես 2023 թվականի սեպտեմբերին, երբ ՀՀ եկան Արցախից բռնի տեղահանվածները։ Այդ ժամանակահատվածում բնակարանների դեֆիցիտ էր, գնաճը դրանով էր պայմանավորված, բայց վերջին մի քանի ամսում շուկան ինքնուրույն կարգավորվեց։
«Հիմա նրանք, ովքեր ամիսներ առաջ իրենց բնակարանները բավական բարձր գներով էին վարձով հանձնում, այսօր մոտ 30-50%-ով նվազեցրել են վարձակալության գները։ Օրինակ` եթե արցախցիները կամ 2 տարի առաջ ՌԴ–ից ժամանած քաղաքացիները 2–սենյականոց բնակարանը վարձակալում էին 400 000 կամ 500 000 դրամով, այսօր այդ բնակարանները մոտավորապես 200 000-250 000 դրամ են դարձել»,– նշեց Հարությունովը։
Վարձակալության շուկայում փետրվարի 1-ից գործում է նաև նոր գործիքակազմ` Պետական եկամուտների կոմիտեն վարչարարություն է սկսել այն սեփականատերերի նկատմամբ, որոնք չունեն վարձակալության պայմանագիր կամ հայտարարություն վարձակալական հարաբերությունների վերաբերյալ։
Մասնագետի խոսքով` այդ որոշումը ճիշտ է և կարևոր, բայց կա ռիսկ, որ վարձատուն հարկերի իր բեռը կփորձի փոխհատուցել վարձակալի հաշվին։ Նա կարծում է, որ ժամանակի ընթացքում շուկան կինքնակարգավորվի։ Ըստ Հարությունովի` այսօրինակ օրենքներին զուգահեռ պետք է նաև այլ օրենքներ ընդունվեն, որպեսզի վարձակալների իրավունքները պաշտպանվեն. հաճախ տանտերը ժամանակից շուտ դուրս է հանում իր վարձակալին, իսկ այդօրինակ դեպքերը կարգավորող օրենք չկա։
«Անշարժ գույքի բորսա» ընկերության ղեկավար Արտյոմ Պրիբիլսկին էլ Sputnik Արմենիային ասաց, որ բնակարանների վաճառքների քանակը սկսել է պակասել դեռ 2023 թվականի սեպտեմբերից։ Նա կարծում է, որ փոփոխություններ կլինեն մի քանի ամսից։
«Մենք կանխատեսում ենք, որ բնակարանների գների աճի իներցիան ինչ–որ պահի կկանգնի, շուկան կկայունանա, հնարավոր է` որոշ չափով նույնիսկ անկում լինի։ Դժվար թե Երևանի կենտրոնում, Արաբկիրում բնակարանների գները շատ նվազեն կամ առհասարակ նվազեն, բայց մնացած վարչական շրջաններում գները կիջնեն»,– նշեց անշարժ գույքի փորձագետը։
Պրիբիլսկին կարծում է, որ դրանից հետո շուկայում կրկին ակտիվություն կլինի, և առուվաճառքի գործարքների թիվը կավելանա։ Խոսքը և՛ երկրորդային, և՛ առաջնային շուկաների մասին է։
Լրահոս
0