https://arm.sputniknews.ru/20240217/iranum-nerkajacrel-en-hhp-ev-hop-hamakargery-72394943.html
Իրանում ներկայացրել են ՀՀՊ և ՀՕՊ համակարգերը
Իրանում ներկայացրել են ՀՀՊ և ՀՕՊ համակարգերը
Sputnik Արմենիա
«Ազարախշ» ՀՕՊ համակարգը փոքր հեռահարության և բարձրության համակարգ է, որն օգտագործվում է թիրախները հայտնաբերելու և որսալու համար: 17.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-17T14:33+0400
2024-02-17T14:33+0400
2024-02-17T14:44+0400
իրանի իսլամական հանրապետություն
հակաօդային պաշտպանություն (հօպ)
սպառազինություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/14/24992960_0:0:1600:901_1920x0_80_0_0_6981e0d4b235c7136644c6aa5ddfa19d.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայացրել է «Արման» հակահրթիռային պաշտպանության և «Ազարախշ» հակաօդային պաշտպանության համակարգերը: Տեղեկությունը հայտնում է Tasnim գործակալությունը։ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ «Ազարախշ» ՀՕՊ համակարգը փոքր հեռահարության և բարձրության համակարգ է, որը թիրախի հայտնաբերման և որսալու համար միաժամանակ օգտագործում է ռադիոտեղորոշիչ և էլեկտրաօպտիկական համակարգեր, իսկ դրա հրթիռներում ինքնագնաց ջերմային գլխիկներ են օգտագործում: «Արման» հակահրթիռային պաշտպանության համակարգը ներկայացված է երկու տարբերակով՝ պասիվ և ակտիվ ռադիոլոկացիոն բաղադրիչով։«Ազարախշ» համակարգը կարող է տեղադրվել տարբեր տեսակի մեքենաների վրա և օգտագործվել օրվա ինչպես լուսավոր, այնպես էլ մութ ժամերին գործողություններ կատարելիս: Այն ունի առաջադեմ 3D ռադիոտեղորոշիչ համակարգ, օպտիկական որոնիչ և կատարելագործված մանևրող ինքնակառավարող գլխիկ։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/14/24992960_179:0:1600:1066_1920x0_80_0_0_e083fbb0d92b92498eff89c506a7f924.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հակաօդային պաշտպանություն (հօպ), սպառազինություն
իրանի իսլամական հանրապետություն, հակաօդային պաշտպանություն (հօպ), սպառազինություն
Իրանում ներկայացրել են ՀՀՊ և ՀՕՊ համակարգերը
14:33 17.02.2024 (Թարմացված է: 14:44 17.02.2024) «Ազարախշ» ՀՕՊ համակարգը փոքր հեռահարության և բարձրության համակարգ է, որն օգտագործվում է թիրախները հայտնաբերելու և որսալու համար:
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայացրել է «Արման» հակահրթիռային պաշտպանության և «Ազարախշ» հակաօդային պաշտպանության համակարգերը: Տեղեկությունը հայտնում է Tasnim գործակալությունը։
«Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Աշտիանիի մասնակցությամբ տեղի է ունեցել «Արման» հակահրթիռային պաշտպանության համակարգի և փոքր բարձրության «Ազարախշ» հակաօդային պաշտպանության համակարգի շնորհանդեսը», - նշված է հաղորդագրության մեջ:
ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ «Ազարախշ» ՀՕՊ համակարգը փոքր հեռահարության և բարձրության համակարգ է, որը թիրախի հայտնաբերման և որսալու համար միաժամանակ օգտագործում է ռադիոտեղորոշիչ և էլեկտրաօպտիկական համակարգեր, իսկ դրա հրթիռներում ինքնագնաց ջերմային գլխիկներ են օգտագործում: «Արման» հակահրթիռային պաշտպանության համակարգը ներկայացված է երկու տարբերակով՝ պասիվ և ակտիվ ռադիոլոկացիոն բաղադրիչով։
«Ազարախշ» համակարգը կարող է տեղադրվել տարբեր տեսակի մեքենաների վրա և օգտագործվել օրվա ինչպես լուսավոր, այնպես էլ մութ ժամերին գործողություններ կատարելիս: Այն ունի առաջադեմ 3D ռադիոտեղորոշիչ համակարգ, օպտիկական որոնիչ և կատարելագործված մանևրող ինքնակառավարող գլխիկ։