https://arm.sputniknews.ru/20240215/lehastany-inqnatirner-e-od-bardzracrel-kapvats-rd-herahar-aviaciaji-aktivutjan-het-72306806.html
Լեհաստանը ինքնաթիռներ է օդ բարձրացրել՝ կապված «ՌԴ հեռահար ավիացիայի ակտիվության» հետ
Լեհաստանը ինքնաթիռներ է օդ բարձրացրել՝ կապված «ՌԴ հեռահար ավիացիայի ակտիվության» հետ
Sputnik Արմենիա
Լեհաստանի ԶՈւ-ն այս ամիս արդեն երկրորդ անգամ է նման միջոց կիրառում։ 15.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-15T10:10+0400
2024-02-15T10:10+0400
2024-02-15T10:11+0400
լեհաստան
ինքնաթիռ
ռուսաստան
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/870/30/8703077_0:161:3067:1886_1920x0_80_0_0_821292a7833c039d9c6efae3faf9d632.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Լեհաստանն ու դրա դաշնակիցները ինքնաթիռներ են օդ բարձրացրել՝ որպես պատճառ նշելով ՌԴ հեռավոր ավիացիայի ակտիվությունը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը։Լեհաստանի ԶՈւ-ն այս ամիս արդեն երկրորդ անգամ է նման միջոց կիրառում։ Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին օպերատիվ հրամանատարությունը հայտնել էր, որ լեհական օդային սահմանները խախտվել են անհայտ օբյեկտի կողմից։Ավելի ուշ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան արտակարգ խորհրդակցություն է հրավիրել պաշտպանության նախարարության ղեկավարության հետ: Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վեսլավ Կուկուլան պնդել է, որ երկրի օդային տարածքում ռուսական հրթիռ է հայտնվել: Շրջանի զննման արդյունքում, որտեղ նկատվել է Ուկրաինայի կողմից օդային տարածք թռչող հրթիռը, լեհ զինծառայողները վտանգ ներկայացնող ոչինչ չեն հայտնաբերել:
լեհաստան
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/870/30/8703077_168:0:2899:2048_1920x0_80_0_0_53ea7744ecc7fe0ac9b828b10d63955d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լեհաստան, ինքնաթիռ, ռուսաստան, ուկրաինա
լեհաստան, ինքնաթիռ, ռուսաստան, ուկրաինա
Լեհաստանը ինքնաթիռներ է օդ բարձրացրել՝ կապված «ՌԴ հեռահար ավիացիայի ակտիվության» հետ
10:10 15.02.2024 (Թարմացված է: 10:11 15.02.2024) Լեհաստանի ԶՈւ-ն այս ամիս արդեն երկրորդ անգամ է նման միջոց կիրառում։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Լեհաստանն ու դրա դաշնակիցները ինքնաթիռներ են օդ բարձրացրել՝ որպես պատճառ նշելով ՌԴ հեռավոր ավիացիայի ակտիվությունը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը։
«Տեղեկացնում ենք, որ նկատվում է Ռուսաստանի Դաշնության հեռավոր ավիացիայի ինտենսիվ գործունեություն։ Զգուշացնում ենք, որ ակտիվացված է լեհական և միութենական ավիացիան, ինչը կարող է հանգեցնել աղմուկի բարձրացման, հատկապես երկրի հարավ-արևելյան մասում», - նշված է հրամանատարության հաղորդագրության մեջ X-ում (նախկինում Twitter-ում):
Լեհաստանի ԶՈւ-ն այս ամիս արդեն երկրորդ անգամ է նման միջոց կիրառում։ Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին օպերատիվ հրամանատարությունը հայտնել էր, որ լեհական օդային սահմանները խախտվել են անհայտ օբյեկտի կողմից։
Ավելի ուշ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան արտակարգ խորհրդակցություն է հրավիրել պաշտպանության նախարարության ղեկավարության հետ: Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վեսլավ Կուկուլան պնդել է, որ երկրի օդային տարածքում ռուսական հրթիռ է հայտնվել: Շրջանի զննման արդյունքում, որտեղ նկատվել է Ուկրաինայի կողմից օդային տարածք թռչող հրթիռը, լեհ զինծառայողները վտանգ ներկայացնող ոչինչ չեն հայտնաբերել: