https://arm.sputniknews.ru/20240214/adrbejani-agn-n-qnnadatel-e-bvoreli-khvosqery-nran-meghadrelvov-hajanpast-dirqvorvoshman-mej-72267988.html
Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Բորելի խոսքերը՝ նրան մեղադրելով հայանպաստ դիրքորոշման մեջ
Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Բորելի խոսքերը՝ նրան մեղադրելով հայանպաստ դիրքորոշման մեջ
Sputnik Արմենիա
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը բացասական է արձագանքել նաև Բորելի՝ զորքերի հետքաշման առաջարկին։ 14.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-14T10:32+0400
2024-02-14T10:32+0400
2024-02-14T11:05+0400
ժոզեպ բորել
հայ-ադրբեջանական
ադրբեջան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/1050/38/10503816_29:0:991:541_1920x0_80_0_0_634f9dbea20ed8e77cfff8652bbeab1b.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik․ Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։Մեկնաբանության մեջ նշվում է, որ ադրբեջանական կողմի քայլերը «բացարձակ համարժեք և լոկալ բնույթ էին կրում» ՝ «սադրանքին» ի պատասխան:Փետրվարի 13-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Բորելը հայտարարել էր, որ Ադրբեջանի արձագանքը հայկական կողմից արձակված կրակին անհամարժեք էր` անտեսելով ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որ միջադեպը հետաքննվելու է։Բորելը նաև ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպը կրկին ընդգծում է զորքերը հետ քաշելու հրատապ անհրաժեշտությունը։ Սրա վերաբերյալ էր Ադրբեջանի ԱԳՆ-ն ասել էր, թե այս առաջարկը ոչ մի գործնական նշանակություն չունի և ափսոսանք է առաջացնում։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1050/38/10503816_149:0:870:541_1920x0_80_0_0_6760f4e03ae63d84bb756f69bda89ed5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ժոզեպ բորել, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան
ժոզեպ բորել, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան
Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Բորելի խոսքերը՝ նրան մեղադրելով հայանպաստ դիրքորոշման մեջ
10:32 14.02.2024 (Թարմացված է: 11:05 14.02.2024) Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը բացասական է արձագանքել նաև Բորելի՝ զորքերի հետքաշման առաջարկին։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik․ Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
Մեկնաբանության մեջ նշվում է, որ ադրբեջանական կողմի քայլերը «բացարձակ համարժեք և լոկալ բնույթ էին կրում» ՝ «սադրանքին» ի պատասխան:
Փետրվարի 13-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ
Բորելը հայտարարել էր, որ Ադրբեջանի արձագանքը հայկական կողմից արձակված կրակին անհամարժեք էր` անտեսելով ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որ միջադեպը հետաքննվելու է։
«Չնայած Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի խաղաղ նախաձեռնություններին, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչը միակողմանի հայանպաստ դիրքորոշում է որդեգրել՝ դրանով իսկ անդունդ ստեղծելով Ադրբեջանի և Եվրամիության ինստիտուտների միջև, և, ի վերջո, ամբողջովին մեկուսացնում է իրեն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Բորելը նաև ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպը կրկին ընդգծում է զորքերը հետ քաշելու հրատապ անհրաժեշտությունը։ Սրա վերաբերյալ էր Ադրբեջանի ԱԳՆ-ն ասել էր, թե այս առաջարկը ոչ մի գործնական նշանակություն չունի և ափսոսանք է առաջացնում։