00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կուկուռուզնիկն» ու աշխարհի կինոն. վիրտուալ իրականությամբ ի՞նչ կտեսնենք ՀՀ–ում և աշխարհում

© Sputnik / Aram GareginyanԱրման Աթոյան
Արման Աթոյան - Sputnik Արմենիա, 1920, 13.02.2024
Արման Աթոյան
Բաժանորդագրվել
Առաջիկայում ավելի շատ պատկերներ և տեսանյութեր հնարավոր կլինի դիտել եռաչափ տարբերակով (վիրտուալ իրականության ակնոցների միջոցով): AR/VR անիմացիան ավելի շատ կօգտագործվի ոչ միայն խաղերում և կինոյում, այլև անձնակազմի վերապատրաստման համար: Նման նախագծեր կան նաև Հայաստանում։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik, Արամ Գարեգինյան. Առաջիկա մի քանի տարիներին այն լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք մենք դիտում ենք մեր համակարգիչներով ու հեռախոսներով, կարող են դառնալ իրական եռաչափ, այսինքն` դիտվել էկրանից դուրս, հոլոգրամների տեսքով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց վիրտուալ իրականության ոլորտի «Arloopa» ընկերության համահիմնադիր Արման Աթոյանը։
«Meta» կորպորացիայի* «Metaverse»-ը կարող է նման բովանդակության համար պահանջված հարթակ դառնալ, քանի որ ժամանակակից սարքերը թույլ են տալիս բարձր որակով դիտել եռաչափ պատկերներ։ Ուստի նոր եռաչափ համացանցում իրենց տեղն ուզում են գրավել խոշոր բրենդները։
Օրինակներից մեկն է «Ikea»-ի վերջին դեմո հոլովակը, որում կահույքի վիրտուալ մոդելները կարելի է ոչ միայն տեսնել էկրանին, այլ «տեղադրել» սեփական սենյակում։
«Շատ բան, իհարկե, կախված է նաև ինտերնետից. նման կոնտենտը դիտելու ու ներբեռնելու համար կպահանջվի 5G կապ. առանց դրա այդ ամենը հնարավոր կլինի դիտել առավելագույնը օֆլայն»,– հավելեց Աթոյանը։
Ինչպես են Հայաստանի բանկերը արհեստական բանականությամբ ծառայություններ առաջարկելու

«Իրենց» կինոն

Վիրտուալ և ընդլայնված իրականության (AR/VR) ակնոցների նոր մոդելների համար կարելի է նույնիսկ ավելի որակյալ պատկերներ նկարել, քան սմարթֆոնների համար (քանի որ այդ սարքերն ինքնին ավելի հզոր են): Աթոյանը նշեց, որ ՏՏ ընկերություններն ու գովազդատուները հասկանում են, որ նման ակնոցներն առաջիկա տարիներին կտարածվեն։
Նման տեխնոլոգիաները թիրախավորել է նաև կինոարդյունաբերությունը. նրանց հանգիստ չեն տալիս արհեստական բանականության գործիքները՝ պատկերներ և տեսանյութեր գեներացնելու համար։ Եվս մի քանի տարի, և միլիոնավոր մարդիկ կկարողանան տեսանյութեր նկարել դրանց օգնությամբ: Դրա համար, «հզոր» մնալու և հանդիսատեսին գրավելու համար, Աթոյանի խոսքով, կինոընկերությունները պատրաստվում են AR-VR ակնոցների համար եռաչափ կինո ստեղծել։

Մեր «Կուկուռուզնիկը»

Ինչ վերաբերում է «Arloopa»-ի սեփական պրոդուկտներին, ապա անցյալ տարի ընկերությունը Երևանի Երիտասարդական պալատի («Կրծած կուկուռուզի» կամ «Կուկուռուզնիկի») տեղում նոր շենքի նախագծերի վիրտուալ վերստեղծման համակարգ է ստեղծել։ Դրանով քաղաքապետարանը կկարողանա նոր մրցութային նախագծերի վիրտուալ տարբերակները ցուցադրել ոչ թե համացանցում, այլ հենց հին այդ շենքի տեղում:

Տեխնիկայի վերահսկողություն

Հայկական ընկերության մեկ այլ պրոդուկտ թույլ է տալիս հեռակա կարգով վերահսկել ձեռնարկություններում անվտանգության տեխնիկան: Հայտնի է, որ այն հաճախ անտեսվում է, ուստի քիչ չեն խոշոր ընկերությունները, որոնք սկսել են ուշադրություն դարձնել վերահսկողության նման գործիքներին: Օրինակ՝ ամերիկյան առևտրային հսկա «Walmart»-ը իր անձնակազմի համար պատվիրել է նման վիրտուալ սիմուլյատոր 500 հազար օրինակով, խանութների և պահեստների մանրամասն վիրտուալ պատճեններով:
Երևանում AI -ի մասնագետները դեղորայքային մոլեկուլների որոնման նոր մոդել են ստեղծում
«Սա մեր նախագիծը չէ, բայց նման բան մենք էլ ենք արել COVID-ի համավարակի ժամանակ Բրազիլիայի բժշկական բուհերից մեկի ուսանողական պրակտիկայի համար։ Երբ ուսանող-օրդինատորը մտնում էր հիվանդասենյակ, համակարգը գրանցում էր, թե ինչպես է նա կատարում բժշկական պրոտոկոլի գործողությունները. ինչպես է չափում ջերմությունը, ստուգում շնչառությունը և այլն։ Այս բոլոր տվյալները մանկավարժներին են փոխանցվել գնահատման համար», - նշեց Աթոյանը։

«Ամենալավ տունն ա»

Ընկերության նոր ծրագիրը նախատեսված է անշարժ գույքի շուկայի համար: Այստեղ կարելի է ոչ միայն կազմել տան վիրտուալ նմանակը, այլև դրա շրջակա տարածքի ինտերակտիվ մոդելը՝ թե՛ տվյալ պահին, թե՛ երեքից հինգ տարի անց (որ կարողանաք հստակ տեսնել, թե ինչ զբոսայգիներ, դպրոցներ կամ այլ նոր շենքեր կհայտնվեն ձեր տան կողքին):
«Մեր կառուցապատողները նման ծրագրով կկարողանան ավելի շատ հաճախորդներ ներգրավել արտերկրից՝ նույն հայերին Մոսկվայից կամ Լոս Անջելեսից։ Այդ նախագիծն արդեն ներկայացրել ենք որոշ ընկերությունների, կա հետաքրքրություն, պարզապես մեզանում ավելի շատ վստահում են միջազգային պրոդուկտներին ու ավելի քիչ՝ սեփականներին. կա նման կարծրատիպ։ Հիմա մենք Կանադայից հաճախորդի կողմից հետաքրքրություն ունենք, եթե նրա հետ պայմանագիր կնքենք, ապա այդ պրոդուկտը կներկայացնենք նաև Հայաստանում», - ժպտում է Աթոյանը:
Հայ ինժեներների նոր սարքը չափում է մեքենաների` կառավարումից դուրս գալու ռիսկը

Եվ կրկին նույն խնդիրը

Որքան էլ լավը լինի նախագիծը, բայց ի՞նչ անել, եթե դրա համար աշխատող ձեռքեր չկան: Այդ խնդիրը, որը Հայաստանի համար առանցքային է բոլոր ոլորտներում, Աթոյանն ամբողջությամբ զգացել է իր ընկերության վրա։
«Դեռևս հինգ-յոթ տարի առաջ ես և իմ գործընկերներն առաջարկում էինք այս ուղղությունը նպատակային դարձնել կրթության ոլորտում, ուսումնական դասընթացներ և լաբորատորիաներ բացել։ Ցավոք, մեր բուհերում դեռ ոչ մի նման լաբորատորիա չկա։ Իմ աշխատանքի ընթացքում (Աթոյանն իր առաջին ընկերությունը հիմնել է 2008-ին, իսկ «Arloopa»–ն՝ 2014-ին. խմբ.) մենք գրեթե ոչ մի անգամ պատրաստի մասնագետ չենք գտել, բոլորին պատրաստել ենք ինքներս», - ավելացրեց նա։
Նշենք, որ զրույցը տեղի է ունեցել Երևանում ՀՀ առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) տարեկան համաժողովի շրջանակում:
*Ճանաչվել է ծայրահեղական Ռուսաստանի Դաշնությունում և արգելված է:
Լրահոս
0