https://arm.sputniknews.ru/20240213/hanrajin-dzajni-2-andam-durs-en-ekel-khmbakcutjunic-pahpanelvov-liazvorutjunnery-72229986.html
«Հանրային ձայնի» 2 անդամ դուրս են եկել խմբակցությունից` պահպանելով լիազորությունները
«Հանրային ձայնի» 2 անդամ դուրս են եկել խմբակցությունից` պահպանելով լիազորությունները
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ավագանու թափուր մնացած 3 մանդատները տրամադրել է «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Ազգային... 13.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-13T11:10+0400
2024-02-13T11:10+0400
2024-02-13T11:43+0400
երևանի ավագանի
մանդատ
նիստ
«հանրային ձայն» կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/15/68907384_0:253:1601:1153_1920x0_80_0_0_6c9c78550ea3b6a008e819d7cdbcca76.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Անուշ Խուդավերդյանը և Անուշ Գինոսյանը դուրս են եկել «Հանրային ձայն» խմբակցության կազմից, բայց պահպանել են ավագանու անդամի իրենց լիազորությունները։ Այս մասին Երևանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։Նա ընդգծեց, որ ԿԸՀ–ն արդեն արձանագրել է փաստը։Հիշեցնենք` փետրվարի 7-ին Երևանի ավագանու արտահերթ նիստի օրակարգում ներառված էր ավագանու անդամներից 5-ի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։ «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Սոնա Աղեկյանի, Նարինե Հայրապետյանի և «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանի լիազորությունները դադարեցվեցին, բայց քանի որ բավարար չափով քվե չհավաքվեց, ավագանին չկարողացավ մանդատից զրկել նաև «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Գևորգ Ստեփանյանին ու Զարուհի Փոստանջյանին։ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ավագանու թափուր մնացած 3 մանդատները տրամադրել է «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Ազգային առաջընթաց» կուսակցության ներկայացուցիչներին։«Մայր Հայաստանը» ավագանու իր անդամներին մանդատից զրկելու հարցը կվիճարկի դատարանումՄասնավորապես Երևանի ավագանու անդամի մանդատներ են տրվել «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքից Արմենակ Դանիելյանին և Սուսաննա Մելիքյանին, իսկ «Ազգային առաջընթաց» կուսակցության թափուր մանդատը փոխանցվել է Արամ Մանուկյանին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/15/68907384_0:0:1537:1153_1920x0_80_0_0_8a5a4e9b3f5911d0aa093a64766dcbd5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևանի ավագանի, մանդատ, նիստ, «հանրային ձայն» կուսակցություն
երևանի ավագանի, մանդատ, նիստ, «հանրային ձայն» կուսակցություն
«Հանրային ձայնի» 2 անդամ դուրս են եկել խմբակցությունից` պահպանելով լիազորությունները
11:10 13.02.2024 (Թարմացված է: 11:43 13.02.2024) Ավելի վաղ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ավագանու թափուր մնացած 3 մանդատները տրամադրել է «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Ազգային առաջընթաց» կուսակցության ներկայացուցիչներին։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Անուշ Խուդավերդյանը և Անուշ Գինոսյանը դուրս են եկել «Հանրային ձայն» խմբակցության կազմից, բայց պահպանել են ավագանու անդամի իրենց լիազորությունները։ Այս մասին Երևանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա ընդգծեց, որ ԿԸՀ–ն արդեն արձանագրել է փաստը։
Հիշեցնենք` փետրվարի 7-ին Երևանի ավագանու արտահերթ նիստի օրակարգում ներառված էր ավագանու անդամներից 5-ի լիազորությունները
վաղաժամկետ դադարեցնելու հարցը։ «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Սոնա Աղեկյանի, Նարինե Հայրապետյանի և «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ
Հայկ Մարությանի լիազորությունները դադարեցվեցին, բայց քանի որ
բավարար չափով քվե չհավաքվեց, ավագանին չկարողացավ մանդատից զրկել նաև «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Գևորգ Ստեփանյանին ու Զարուհի Փոստանջյանին։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ավագանու թափուր մնացած 3 մանդատները տրամադրել է «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Ազգային առաջընթաց» կուսակցության ներկայացուցիչներին։
Մասնավորապես Երևանի ավագանու անդամի մանդատներ են տրվել «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքից Արմենակ Դանիելյանին և Սուսաննա Մելիքյանին, իսկ «Ազգային առաջընթաց» կուսակցության թափուր մանդատը փոխանցվել է Արամ Մանուկյանին։