00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալիևը վերադառնում է Բրյուսե՞լ. Հարությունյանը կարծիքով՝ Բաքուն կոշտացնելու է նկրտումները

© Photo : Dario Pignatelli / European Union Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 12.02.2024
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Որքանո՞վ է հնարավոր բրյուսելյան հարթակի վերակենդանացումը, և ինչու է Ալիևը պատրաստակամություն հայտնել մասնակցել այդ հարթակին վերընտրվելուց հետո. Թեմայի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Իլհամ Ալիևը թերևս կփորձի վերականգնել իր նորմալ հարաբերությունները Արևմուտքի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը` մեկնաբանելով Հայաստանի հետ բանակցությունների բրյուսելյան հարթակ վերադառնալու Ադրբեջանի մտադրությունը։
«Մինչ ընտրությունները արևմտյան հարթակները մերժելու Ալիևի դիրքորոշումը, կարծում եմ, պայմանավորված էր Ռուսաստանի օգտին ակնհայտ ու անշրջելի մեսիջով։ Միևնույն ժամանակ Ալիևը ենթադրում էր, որ Ռուսաստանն իր ներքաղաքական կյանքում ազդեցություններ ունենալու հնարավորություն ավելի ունի, քան Արևմուտքը։ Հետևաբար, իրեն հնարավոր անցանկալի զարգացումներից ապահովագրելու համար Ալիևը գնում էր այդ ճանապարհով։ Բայց ընտրություններից հետո, երբ արդեն կարող է ասել` ես ստացա քարտ–բլանշ իմ ընտրազանգվածի կողմից, նա կարող է ավելի ազատ ու անկաշկանդ վարքագիծ դրսևորել»,– ասաց Հարությունյանը։
Միաժամանակ, մեր զրուցակցի մեկնաբանմամբ, Ալիևը նաև գիտակցում է, որ Արևմուտքի հետ իր ոչ գործընկերային հարբերությունների հետևանքով կարող են ուժեղանալ այդ աշխարհաքաղաքական բևեռից իր երկրի ու անձամբ իր նկատմամբ ճնշումները, քանի որ ԵԽ–ում ու ԱՄՆ–ի տարբեր ատյաններում արդեն բացհայտ խոսում են Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու անհրաժեշտության մասին։
Հարությունյանը նաև նկատում է, որ թեև Ալիևը արդեն ստացել է այն, ինչ ցանկանում էր, այդ թվում` Արևմուտքի աջակցությամբ, բայց դա չի նշանակում, թե նրա ցանկությունները բավարարված են։
«Իմ պատկերացմամբ` այս ընտրություններից հետո Ալիևը ավելի է կոշտացնելու իր ոտնձգությունները, տարածքային նկրտումները` Զանգեզուրի միջանցք և այլն։ Ընդ որում, այդ ճանապարհին կրկին փորձելու է ստանալ նաև Արևմուտքի աջակցութունը»,– նկատում է ՀՀ նախկին վարչապետը։
Հիշեցնենք՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել է Ադրբեջանի նախագահի պաշտոնում 5-րդ անգամ վերընտրված Իլհամ Ալիևին ու մաղթել «լավագույնը»։ «Ողջունում ենք բրյուսելյան գործընթացի եռակողմ հանդիպումը վերսկսելու` Ադրբեջանի հանձնառությունը»,-գրել է Միշելը։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմից ու Արցախի հայաթափումից հետո Բաքուն բոյկոտել էր հայ-ադրբեջանական բանակցությունների արևմտյան հարթակները, այդ թվում՝ հանդիպումները, որոնք միջնորդել էր Եվրոպական խորհրդի նախագահ Միշելը։
Ի դեպ, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը լրագրողներին ասել էր, որ Բրյուսելում հայ-ադրբեջանական բանակցությունների ժամկետների վերաբերյալ հստակություն այս պահին թեև չկա, բայց Հայաստանը կողմ է այդ ձևաչափերով բանակցությունների վերսկսմանը։
Շառլ Միշել - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2023
Որն է բրյուսելյան հանդիպման արդյունքը՝ Արցախը Ադրբեջանի կազմո՞ւմ
Ստեղծված իրավիճակում Խոսրով Հարությունյանն արձանագրում է, որ Հայաստանը պետք է ռեալ գնահատի ոչ միայն վտանգները, այլև իրական սպառնալիքները` ուղղված ՀՀ պետականության, տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության դեմ և փորձի ձևավորել այդ սպառնալիքները չեզոքացնելու ինստիտուցիոնալ կարողություններ։
«Պատմությունը մոռանալ, սիմվոլներից հրաժարվել, նոր Սահմանադրություն, 4-րդ հանրապետություն, հայոց պատմություն. Այս ամենը ընդամենը մեկ բան է նշակում` արձանագրելով այն իրական սպառնալիքները, մեզ առաջարկում են լինել համեստ, դադարել կոչվել հայ։ Ըստ էության, Փաշինյանը դա է ասում հիմա. եթե չենք ուզում ջղայնացնել ցլերին, ապա եկեք հայտարարենք, որ մենք դադարում ենք հայ կոչվելուց, մոռանում ենք մեր անցյալը, մոռանում ենք մեր աշխարհաքաղաքական, անվտանգային անհրաժեշտությունները, այդ թվում` Ցեղասպանության ճանաչում, Արցախի հարց և այլն»,– ասում է Հարությունյանը։
Նա շեշտում է՝ «խելոք» լինելը անվտագության ու գոյապահպանման երաշխիք չէ թուրք–ադրբեջանական հայության բնաջնջման գաղափարի դեմ։
Լրահոս
0