00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որն է բրյուսելյան հանդիպման արդյունքը՝ Արցախը Ադրբեջանի կազմո՞ւմ

Շառլ Միշել - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2023
Շառլ Միշել. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մեզ բոլորիս ամենից շատ հետաքրքրող այս խնդիրը լրիվ շրջանցեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, որն ի դեպ, առայժմ բրյուսելյան հանդիպման մասին տեղեկատվության միակ աղբյուրն է։
Փորձեք այսօր շատ կոնկրետ հարց ուղղել Հայաստանի իշխանություններին՝ Բրյուսելում հայկական կողմը համաձայնե՞ց, որ Ղարաբաղը Ադրբեջանի անքակտելի մասն է, և միանգամից կհասկանաք, թե որքան իրավացի է հանրահայտ պնդումը. ցանկացած պատասխան ընդամենը մի դուռ է, որի հետևում բազմաթիվ նոր հարցեր են թաքնված։
«Այո» կամ «ոչ» ասելու փոխարեն ձեզ կպատասխանեն՝ Բելգիայի մայրաքաղաքում ոչ մի նոր բան չի եղել, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Հայաստանի նախկին իշխանությունները ճանաչել են ավելի քան 30 տարի առաջ՝ 1991 թվականին։ Իսկ եթե համառեք ու հարցնեք. «Բայց, կներե′ք, էդ դեպքում ինչո՞ւ ենք մենք 1992 թվականին ամրագրել հայտնի դրույթը՝«Հայաստանը չի կարող ստորագրել միջազգային և ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում», կստանաք տրամաբանական պատասխանը՝ գնացեք ու հարցրեք նրանց, ովքեր թույլ են տվել այդ անհեթեթությունը. 91 թվականին ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ ընդամենը մեկ տարի անց փաստորեն հռչակել են, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չէ։
Որն է բրյուսելյան հանդիպման արդյունքը՝ Արցախը Ադրբեջանի կազմո՞ւմ
Իրականում 91 թվականի հետ կապված կարևոր նրբություն կա, որի մասին կարելի է երկար խոսել, եթե առիթը լինի։ Հիմա ընդամենը հիշեցնեմ, որ այդ տարվա դեկտեմբերին ընդունվեց երեք փաստաթուղթ։ Առաջինը՝ ԱՊՀ-ի ստեղծման մասին էր, հետո, երբ Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ստեղծած կառույցին միացան ևս 8 հանրապետություններ, այդ թվում՝ Հայաստանը, բոլորը ստորագրեցին այդ մասին արձանագրություն, վերջում էլ ընդունվեց հռչակագիր, որը, եկեք անկե′ղծ լինենք, դատարկ մի փաստաթուղթ էր և իսկի վավերացում չէր պահանջում։ Հիմա Հայաստանի իշխանությունները որդիան որդի գտել և շրջանառության մեջ են դրել հենց այս երրորդ փաստաթուղթը՝ ոչինչ չասող հռչակագիրը։
Շատերը հարցնում են՝ լա′վ, ուրիշ՝ ավելի լուրջ փաստաթուղթ չկա՞ր։ Պատասխանն այն է, որ այս հռչակագիրը փաստորեն միակ փոխզիջումնային տարբերակն է։ Արձանագրությունը մենք վավերացրել ենք, ադրբեջանցիները՝ ոչ։ Մենք նաև վերապահումով ենք վավերացրել՝ ավելացնելով ազգերի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ սկզբունքը, որը, բնականաբար, անընդունելի է Բաքվի համար։ Իսկ հռչակագրում այդ սկզբունքը չկա, միայն տարածքային ամբողջականությունն է նշված, ինչը ադրբեջանցիների սրտից է բխում։ Մենք էլ կառչել ենք այդ հռչակագրից, որովհետև հույս ունենք գոնե դրանով պահպանել մեր 29 հազար 800 կիլոմետրը, որը զենքով չկարողացանք անձեռնմխելի պահել։
Չեմ ուզում հոռետեսական կանխատեսումներ անել այն մասին, թե արդյոք Ադրբեջանը այս հռչակագրի հիման վրա կհարգի՞ Հայաստանի սահմանները, որոնք գոյություն ունեին Սովետի ժամանակ։ Շատ լավ գիտեք, որ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է՝ մեր գրաված դիրքերը երբեք հետ չենք տալու։ Ու այս պարագայում ծագում է երևի թե ամենագլխավոր հարցը՝ միջազգային հանրությունը որևէ մեխանիզմ ունի՞ պայմանավորվածությունները խախտած կողմին սաստելու համար։
Մեզ բոլորիս ամենից շատ հետաքրքրող այս խնդիրը լրիվ շրջանցեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, որն ի դեպ, առայժմ բրյուսելյան հանդիպման մասին տեղեկատվության միակ աղբյուրն է։ Նրա շուրթերից ընդամենը լսեցինք «կողմերը պետք է», «հորդորել եմ Ադրբեջանին», «դիրքորոշումները մոտեցել են» հերթապահ արտահայտությունները, որոնք 30 տարի շարունակ լսել ենք Մինսկի խմբի համանախագահներից։
Բայց ամենազարմանալին՝ ընդհանրապես ոչ մի խոսք Արցախի շրջափակման մասին։ Կարծես չկա ադրբեջանական անցակետ, չկան դատարկ խանութներ, չկան հովհարային անջատումներ, չկան չաշխատող գազօջախներ։ Կներե′ք, կարծես, ընդհանրապես Ղարաբաղ չկա։ Այս քար լռությունը միանգամայն բացատրելի է։ Չէ՞ որ գոնե այս դեպքում շատ դժվար է եվրոպացիների սիրած հավասարության նշանը դնել հակամարտող կողմերի միջև։
Ինչպես գրեթե ամեն ինչ ներմուծող Թուրքիան դարձավ զենք ու սերիալներ արտահանող տերություն
Իհարկե, միանգամայն իրավացի են այն քաղաքագետները, որոնք կոչ են անում ձերբազատվել զգացմունքային մոտեցումներից և ընդունել իրականությունը՝ մենք կատարյալ պարտություն ենք կրել պատերազմում, և մեզ առաջարկվող խաղաղության պայմանները համապատասխանաբար բավական կոշտ ու տհաճ են լինելու։ Բայց երբ մենք մեղադրում ենք հասարակ մարդկանց՝ թե չեն զգում պահի լրջությունը, փողոց դուրս չեն գալիս, կտրուկ պահանջներ չեն ներկայացնում իշխանություններին, պետք է հաշվի առնենք, որ միջին հայաստանցին գտնվում է երկու քարի արանքում, ավելի շուտ՝ երկու հակադիր մոտեցումների ազդեցության տակ։
Շուշի տանող ճանապարհ - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2023
Ադրբեջանը միշտ էլ դեմ էր միջազգային ուժերին և ուզում էր միայն հետ բերել տարածքները
Առաջինը հիմնականում հնչեցնում է ընդդիմությունը՝ եթե այսօր զիջեցինք Արցախը, վաղը կզիջենք նաև Սյունիքը, մյուս օրն էլ ավտոմատավոր ադրբեջանցին կչոքի մեր դռանը։ Երկրորդն էլ այն մոտեցումն է, որը, կարծես թե, որդեգրել են իշխանությունները, և որը վերջերս հստակ շարադրեց նախկին պաշտոնյա Ժիրայր Լիպարիտյանը՝ եթե հաջողվի Ադրբեջանի հետ կնքել երկուստեք ընդունելի պայմանագիր, դրանով ամեն ինչ փակված կլինի, կողմերն այլևս միմյանց նկատմամբ պահանջներ չեն ունենա և կմտածեն միայն փոխշահավետ համագործակցության մասին։ Երկու մոտեցման մասին էլ հստակ կարծիք ունեմ։ Բայց չեմ ասի։
Լրահոս
0