00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում թոքի քաղցկեղի դեպքերի շուրջ 60 տոկոսը հայտնաբերվում է 4-րդ փուլում

© Photo : Faranjian National Cancer CenterՀետազոտություն
Հետազոտություն - Sputnik Արմենիա, 1920, 10.02.2024
Հետազոտություն
Բաժանորդագրվել
Մեր երկրում տղամարդկանց շրջանում ամենից հաճախ հանդիպող քաղցկեղի տեսակը թոքինն է։ Մասնագետների կարծիքով՝ ցուցանիշները հնարավոր է նվազեցնել սքրինինգային ծրագրերի ներդրմամբ, բուժման հասանելիության ապահովմամբ և ծխելու դեմ պայքարով։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Հայաստանում տարեկան առաջնակի ախտորոշվում է թոքի քաղցկեղի 1000 դեպք, որոնցից մոտ 60 տոկոսը հայտնաբերվում է հիվանդության արդեն 4-րդ փուլում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս ցուցանիշը հայտնեց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի թորակալ վիրաբույժ Տիգրան Բյուզանդյանը։
«Մեր նպատակն է հիվանդությունն ախտորոշել 1-ին և 2-րդ փուլերում։ Եթե 1-ին փուլի դեպքում հիվանդի ապրելիությունը 92 տոկոս է, 4-րդի դեպքում՝ 10-ից ցածր»,- ասաց բժիշկը։
Թոքի քաղցկեղը հիվանդների թվով այսօր աշխարհում երկրորդ տեղում է կրծքագեղձի քաղցկեղից հետո, իսկ մահացության ցուցանիշով՝ առաջինը։ 2020 թվականի տվյալներով՝ թոքի քաղցկեղից մահացել է 1,80 միլիոն մարդ։ Մահացության ցուցանիշով առաջատարը Հունգարիան է, Հայաստանը 26-րդ տեղում է։ Եթե կանանց դեպքում ամենահաճախ հանդիպող քաղցկեղի տեսակի կրծքագեղձինն է, տղամարդկանց դեպքում գերակշռում է թոքի քաղցկեղը։ Տարբեր տվյալներով՝ հիվանդների մոտ 90 տոկոսը ծխողներ են։
Բժիշկը խորհուրդ է տալիս՝ ռիսկի խմբում գտնվող անձանց տարեկան մեկ անգամ անցնել KT-հետազոտություն (համակարգչային տոմոգրաֆիա)։ Հայաստանում թոքի քաղցկեղի հայտնաբերման համար անվճար սքրինինգների ծրագրեր չեն գործարկվում։ Բժիշկը նշում է՝ սա խնդիր է աշխարհում, ոչ թե միայն մեզ մոտ։ Նախ` հետազոտության ինքնարժեքն է բարձր։ Օրինակ` արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգային ծրագրի հետ համեմատած` թոքի քաղցկեղի դեպքում սքրինինգի ինքնարժեքը մոտ 3 անգամ ավելի բարձր է։ Սքրինինգային ծրագրերի գործարկման համար կարևոր գործոն է նաև հասանելիությունը։ Հայաստանում ամենուր չէ, որ KT սարք կա։ Թեպետ Երևանում սարքերը շատ են, բայց ամբողջ բնակչության սպասարկման տեսանկյունից բավարար չեն։
© Sputnik / Aram NersesyanՏիգրան Բյուզանդյան
Тигран Бюзандян на IV Национальном онкологическом конгрессе - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2024
Տիգրան Բյուզանդյան
«Մենք տարեկան մոտ 100 հազար մարդու հետազոտելու անհրաժեշտություն ունենք ։ Բաժանենք օրերի, ստացվում է՝ օրական 3000 KT-հետազոտություն պետք է անենք։ 1 օրվա ընթացքում 1 սարքավորումը, 9 ժամ աշխատելով, կարող է առավելագույնը 50 հետազոտություն անել (յուրաքանչյուր ժամում` 5-6 հետազոտություն): Մենք այս պահին 60 գործող սարք չունենք, որ միայն թոքերի KT -ով զբաղվեն։ Բացի այդ, մեկ հետազոտության ինքնարժեքը մոտավորապես 9000 դրամ է, ստացվում է՝ 90 մլն դրամ պետությունը պետք է հատկացնի միայն այս սքրինինգի համար»,- ասաց Բյուզանդյանը։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց՝ պետությունը մտածում է նաև թոքերի սքրինինգային ծրագրերի ներդրման մասին։ Բայց քանի որ թոքերի քաղցկեղը Հայաստանում տղամարդկանց մոտ մահացության առաջին պատճառներից է, ըստ նախարարի` պետք է նաև հատուկ ուշադրություն դարձնել ռիսկի գործոնների նվազեցման վրա։
«Մենք չենք կարող ունենալ բարենպաստ ելք, եթե միայն բուժական մեթոդների վրա հույս դնենք։ Տղամարդկանց շրջանում ծխելու ցուցանիշները շարունակում են շատ բարձր լինել։ Ռիսկի գործոնների նվազեցումը, սքրինինգային ծրագրերն ու բուժման հասանելիությունն են օգնելու պայքարել այս հիվանդության դեմ»,- նշեց նախարարը։
© Sputnik / Aram NersesyanԱնահիտ Ավանեսյան
Министр здравоохранения Анаит Аванесян на IV Национальном онкологическом конгрессе - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2024
Անահիտ Ավանեսյան
Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տրամադրած տվյալների համաձայն՝ 2022 թվականին Հայաստանում առաջնակի ախտորոշվել է թոքերի, շնչափողի, բրոնխների քաղցկեղի 883 դեպք, մահացել է 709 մարդ։ 2021 թվականին առաջնակի ախտորոշումների թիվը 810 է եղել, մահացածների թիվը՝ 668, 2018 թվականին՝ առաջնակի ախտորոշումը՝ 852, մահացածների թիվը՝ 546։
Լրահոս
0