https://arm.sputniknews.ru/20240210/hajastanum-tvoqi-qaghckeghi-depqeri-shurj-60-tvokvosy-hajtnabervum-e-4-rd-pulum-72085946.html
Հայաստանում թոքի քաղցկեղի դեպքերի շուրջ 60 տոկոսը հայտնաբերվում է 4-րդ փուլում
Հայաստանում թոքի քաղցկեղի դեպքերի շուրջ 60 տոկոսը հայտնաբերվում է 4-րդ փուլում
Sputnik Արմենիա
Մեր երկրում տղամարդկանց շրջանում ամենից հաճախ հանդիպող քաղցկեղի տեսակը թոքինն է։ Մասնագետների կարծիքով՝ ցուցանիշները հնարավոր է նվազեցնել սքրինինգային ծրագրերի... 10.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-10T14:27+0400
2024-02-10T14:27+0400
2024-02-10T14:37+0400
հայաստան
քաղցկեղ
տղամարդ
ծխել
անահիտ ավանեսյան
մահ
հիվանդություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/08/72094577_0:64:1280:785_1920x0_80_0_0_6b40f817227dd49244b49ac29c7f5199.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Հայաստանում տարեկան առաջնակի ախտորոշվում է թոքի քաղցկեղի 1000 դեպք, որոնցից մոտ 60 տոկոսը հայտնաբերվում է հիվանդության արդեն 4-րդ փուլում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս ցուցանիշը հայտնեց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի թորակալ վիրաբույժ Տիգրան Բյուզանդյանը։Թոքի քաղցկեղը հիվանդների թվով այսօր աշխարհում երկրորդ տեղում է կրծքագեղձի քաղցկեղից հետո, իսկ մահացության ցուցանիշով՝ առաջինը։ 2020 թվականի տվյալներով՝ թոքի քաղցկեղից մահացել է 1,80 միլիոն մարդ։ Մահացության ցուցանիշով առաջատարը Հունգարիան է, Հայաստանը 26-րդ տեղում է։ Եթե կանանց դեպքում ամենահաճախ հանդիպող քաղցկեղի տեսակի կրծքագեղձինն է, տղամարդկանց դեպքում գերակշռում է թոքի քաղցկեղը։ Տարբեր տվյալներով՝ հիվանդների մոտ 90 տոկոսը ծխողներ են։Բժիշկը խորհուրդ է տալիս՝ ռիսկի խմբում գտնվող անձանց տարեկան մեկ անգամ անցնել KT-հետազոտություն (համակարգչային տոմոգրաֆիա)։ Հայաստանում թոքի քաղցկեղի հայտնաբերման համար անվճար սքրինինգների ծրագրեր չեն գործարկվում։ Բժիշկը նշում է՝ սա խնդիր է աշխարհում, ոչ թե միայն մեզ մոտ։ Նախ` հետազոտության ինքնարժեքն է բարձր։ Օրինակ` արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգային ծրագրի հետ համեմատած` թոքի քաղցկեղի դեպքում սքրինինգի ինքնարժեքը մոտ 3 անգամ ավելի բարձր է։ Սքրինինգային ծրագրերի գործարկման համար կարևոր գործոն է նաև հասանելիությունը։ Հայաստանում ամենուր չէ, որ KT սարք կա։ Թեպետ Երևանում սարքերը շատ են, բայց ամբողջ բնակչության սպասարկման տեսանկյունից բավարար չեն։«Մենք տարեկան մոտ 100 հազար մարդու հետազոտելու անհրաժեշտություն ունենք ։ Բաժանենք օրերի, ստացվում է՝ օրական 3000 KT-հետազոտություն պետք է անենք։ 1 օրվա ընթացքում 1 սարքավորումը, 9 ժամ աշխատելով, կարող է առավելագույնը 50 հետազոտություն անել (յուրաքանչյուր ժամում` 5-6 հետազոտություն): Մենք այս պահին 60 գործող սարք չունենք, որ միայն թոքերի KT -ով զբաղվեն։ Բացի այդ, մեկ հետազոտության ինքնարժեքը մոտավորապես 9000 դրամ է, ստացվում է՝ 90 մլն դրամ պետությունը պետք է հատկացնի միայն այս սքրինինգի համար»,- ասաց Բյուզանդյանը։ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց՝ պետությունը մտածում է նաև թոքերի սքրինինգային ծրագրերի ներդրման մասին։ Բայց քանի որ թոքերի քաղցկեղը Հայաստանում տղամարդկանց մոտ մահացության առաջին պատճառներից է, ըստ նախարարի` պետք է նաև հատուկ ուշադրություն դարձնել ռիսկի գործոնների նվազեցման վրա։Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տրամադրած տվյալների համաձայն՝ 2022 թվականին Հայաստանում առաջնակի ախտորոշվել է թոքերի, շնչափողի, բրոնխների քաղցկեղի 883 դեպք, մահացել է 709 մարդ։ 2021 թվականին առաջնակի ախտորոշումների թիվը 810 է եղել, մահացածների թիվը՝ 668, 2018 թվականին՝ առաջնակի ախտորոշումը՝ 852, մահացածների թիվը՝ 546։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/08/72094577_141:0:1280:854_1920x0_80_0_0_77457a4efafd8b4e20e63359acfece0e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, քաղցկեղ, տղամարդ, ծխել, անահիտ ավանեսյան, մահ, հիվանդություն
հայաստան, քաղցկեղ, տղամարդ, ծխել, անահիտ ավանեսյան, մահ, հիվանդություն
Հայաստանում թոքի քաղցկեղի դեպքերի շուրջ 60 տոկոսը հայտնաբերվում է 4-րդ փուլում
14:27 10.02.2024 (Թարմացված է: 14:37 10.02.2024) Մեր երկրում տղամարդկանց շրջանում ամենից հաճախ հանդիպող քաղցկեղի տեսակը թոքինն է։ Մասնագետների կարծիքով՝ ցուցանիշները հնարավոր է նվազեցնել սքրինինգային ծրագրերի ներդրմամբ, բուժման հասանելիության ապահովմամբ և ծխելու դեմ պայքարով։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Հայաստանում տարեկան առաջնակի ախտորոշվում է թոքի քաղցկեղի 1000 դեպք, որոնցից մոտ 60 տոկոսը հայտնաբերվում է հիվանդության արդեն 4-րդ փուլում։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս ցուցանիշը հայտնեց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի թորակալ վիրաբույժ Տիգրան Բյուզանդյանը։
«Մեր նպատակն է հիվանդությունն ախտորոշել 1-ին և 2-րդ փուլերում։ Եթե 1-ին փուլի դեպքում հիվանդի ապրելիությունը 92 տոկոս է, 4-րդի դեպքում՝ 10-ից ցածր»,- ասաց բժիշկը։
Թոքի քաղցկեղը հիվանդների թվով այսօր աշխարհում երկրորդ տեղում է կրծքագեղձի քաղցկեղից հետո, իսկ մահացության ցուցանիշով՝ առաջինը։ 2020 թվականի տվյալներով՝ թոքի քաղցկեղից մահացել է 1,80 միլիոն մարդ։ Մահացության ցուցանիշով առաջատարը Հունգարիան է, Հայաստանը 26-րդ տեղում է։ Եթե կանանց դեպքում ամենահաճախ հանդիպող քաղցկեղի տեսակի կրծքագեղձինն է, տղամարդկանց դեպքում գերակշռում է թոքի քաղցկեղը։ Տարբեր տվյալներով՝ հիվանդների մոտ 90 տոկոսը ծխողներ են։
Բժիշկը խորհուրդ է տալիս՝ ռիսկի խմբում գտնվող անձանց տարեկան մեկ անգամ անցնել KT-հետազոտություն (համակարգչային տոմոգրաֆիա)։ Հայաստանում թոքի քաղցկեղի հայտնաբերման համար անվճար սքրինինգների ծրագրեր չեն գործարկվում։ Բժիշկը նշում է՝ սա խնդիր է աշխարհում, ոչ թե միայն մեզ մոտ։ Նախ` հետազոտության ինքնարժեքն է բարձր։ Օրինակ` արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգային ծրագրի հետ համեմատած` թոքի քաղցկեղի դեպքում սքրինինգի ինքնարժեքը մոտ 3 անգամ ավելի բարձր է։ Սքրինինգային ծրագրերի գործարկման համար կարևոր գործոն է նաև հասանելիությունը։ Հայաստանում ամենուր չէ, որ KT սարք կա։ Թեպետ Երևանում սարքերը շատ են, բայց ամբողջ բնակչության սպասարկման տեսանկյունից բավարար չեն։
«Մենք տարեկան մոտ 100 հազար մարդու հետազոտելու անհրաժեշտություն ունենք ։ Բաժանենք օրերի, ստացվում է՝ օրական 3000 KT-հետազոտություն պետք է անենք։ 1 օրվա ընթացքում 1 սարքավորումը, 9 ժամ աշխատելով, կարող է առավելագույնը 50 հետազոտություն անել (յուրաքանչյուր ժամում` 5-6 հետազոտություն): Մենք այս պահին 60 գործող սարք չունենք, որ միայն թոքերի KT -ով զբաղվեն։ Բացի այդ, մեկ հետազոտության ինքնարժեքը մոտավորապես 9000 դրամ է, ստացվում է՝ 90 մլն դրամ պետությունը պետք է հատկացնի միայն այս սքրինինգի համար»,- ասաց Բյուզանդյանը։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց՝ պետությունը մտածում է նաև թոքերի սքրինինգային ծրագրերի ներդրման մասին։ Բայց քանի որ թոքերի քաղցկեղը Հայաստանում տղամարդկանց մոտ մահացության առաջին պատճառներից է, ըստ նախարարի` պետք է նաև հատուկ ուշադրություն դարձնել ռիսկի գործոնների նվազեցման վրա։
«Մենք չենք կարող ունենալ բարենպաստ ելք, եթե միայն բուժական մեթոդների վրա հույս դնենք։ Տղամարդկանց շրջանում ծխելու ցուցանիշները շարունակում են շատ բարձր լինել։ Ռիսկի գործոնների նվազեցումը, սքրինինգային ծրագրերն ու բուժման հասանելիությունն են օգնելու պայքարել այս հիվանդության դեմ»,- նշեց նախարարը։
Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տրամադրած տվյալների համաձայն՝ 2022 թվականին Հայաստանում առաջնակի ախտորոշվել է թոքերի, շնչափողի, բրոնխների քաղցկեղի 883 դեպք, մահացել է 709 մարդ։ 2021 թվականին առաջնակի ախտորոշումների թիվը 810 է եղել, մահացածների թիվը՝ 668, 2018 թվականին՝ առաջնակի ախտորոշումը՝ 852, մահացածների թիվը՝ 546։