00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայաստան» խմբակցությունը կմիանա՞ Չալաբյանի նոր նախաձեռնությանը. Օհանյանի պատասխանը

© Sputnik / Asatur YesayantsՍեյրան Օհանյան
Սեյրան Օհանյան - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2024
Սեյրան Օհանյան
Բաժանորդագրվել
«Հայաստան» խմբակցության ղեկավարը հիշեցրեց, որ իրենք աջակցել են «ՀայաՔվե» նախաձեռնությանը` շեշտելով, որ իրենք մշտապես գործունեություն են ծավալել ի շահ Հայաստանի Հանրապետության։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. «Հայաստան» խմբակցությունը պատրաստ է աջակցել բոլոր այն շրջանակներին և ուժերին, որոնք ազգային են ու կարող են համախմբել ընդդիմադիր դաշտը։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն ավելի վաղ հայտարարել էր սահմանադրական շարժում ձևավորելու մասին ու կոչ արել բոլոր շահագրգիռ կողմերին միանալ իրենց։ Նրանք պատրաստվում են պայքարել ՀՀ Սահմանադրության փոփոխության նախաձեռնության դեմ։
«Հայ ժողովուրդը տեսել է, որ «Հայաստան» դաշինքը միշտ իր գործունեությունը ծավալել է ի շահ Հայաստանի Հանրապետության։ Մենք ամբողջ 2023 թվականին ասել ենք, որ ընդդիմադիր դաշտն ազատ է, «ՀայաՔվե» նախաձեռնությանն էլ մենք աջակցել ենք։ Այդ շրջանակներում մենք կողմնակից ենք բոլոր այն ուժերին, ովքեր ազգային են, համախմբելու են ընդդիմադիր դաշտը։ Մենք կաջակցենք ցանկացած նախաձեռնության, որն ուղղված կլինի մեր ազգային շահերի պաշտպանությանը»,– նշեց Օհանյանը։
Հարցին` այնուամենայնիվ «Հայաստան» խմբակցությունը կմիանա շարժմանը, նա շեշտեց` դեռ չեն քննարկել, դրանից հետո որոշում կընդունեն։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարեց, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, իսկ փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում ասաց, որ հարկավոր է կարգավորել հռչակագրի հետ մեր հարաբերությունները։ Նրա խոսքով` եթե մեր պետական քաղաքականության հիմքում դրվի ԼՂ ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին, նշանակում է՝ խաղաղություն երբեք էլ չենք ունենա։
Սահմանադրությունը փոխելու ենթատեքստում նա Թուրքիան ու Ադրբեջանը համեմատեց ցլի, իսկ Հայաստանը` կարմիր շորով մարդու հետ։ Ըստ Փաշինյանի` որքան էլ տատիկի գործած շորը թանկ լինի, Հայաստանը պետք է ընտրի` շարունակում է այդ շորը կրել ու տրորվել ցլի ոտքերի տակ, թե պետք է հանի–շպրտի այն ու փրկվի։
Նույն օրը` փետրվարի 1-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։
Լրահոս
0