https://arm.sputniknews.ru/20240208/kartsum-em-2024-tvakany-verjiny-klini-ajs-ishkhanutjan-hamar-surenjanc-72075327.html
Կարծում եմ` 2024 թվականը վերջինը կլինի այս իշխանության համար. Սուրենյանց
Կարծում եմ` 2024 թվականը վերջինը կլինի այս իշխանության համար. Սուրենյանց
Sputnik Արմենիա
Ըստ քաղաքագետի` իշխանափոխության 3 սցենար կարող է լինել. Փաշինյանը կլքի երկիրը, արտահերթ ընտրություններ կլինեն, որոնք կձախողվեն, կամ էլ նոր պատերազմ ու աղետ... 08.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-08T14:02+0400
2024-02-08T14:02+0400
2024-02-08T14:37+0400
հայաստան
սուրեն սուրենյանց
նիկոլ փաշինյան
սահմանադրություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1c/42560924_0:114:1600:1015_1920x0_80_0_0_0260b6b2db2e28b9df53c1ae689a9ff0.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը չի բացառում առաջիկայում Հայաստանում իշխանափոխության հավանականությունը։ Նա այդ մասին խոսեց Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում` անդրադառնալով ներքաղաքական գործընթացների զարգացմանը։Քաղաքագետի կարծիքով` 2024 թվականը վերջինը կլինի այս իշխանության համար, քանի որ ՀՀ–ում Սահմանադրության փոփոխությունը, ըստ նրա, միշտ փորձանքի է վերածվել իշխող քաղաքական ուժի համար։Նա հիշեցրեց 2015 թվականին կիսանախագահական համակարգից խորհրդարանական համակարգի անցնելու շրջանը, որից մի քանի տարի անց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Սուրենյանը նշեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք էլ սահմանադրական փոփոխություններն այլ տրամաբանությամբ էին ընթանում։Սուրենյանցը վստահ է` Նիկոլ Փաշինյանը չի կարող օրինաչափություններից բացառություն լինել։ Ըստ նրա` Փաշինյանի շուրջ կոնսենսուսը կփլուզվի տարվա երկրորդ կեսին։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարեց, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, իսկ փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում ասաց, որ հարկավոր է կարգավորել հռչակագրի հետ մեր հարաբերությունները։ Նրա խոսքով` եթե մեր պետական քաղաքականության հիմքում դրվի ԼՂ ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին, նշանակում է՝ խաղաղություն երբեք էլ չենք ունենա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1c/42560924_146:0:1567:1066_1920x0_80_0_0_d0f112b0dea9be13935e9c1a137d0e2d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սուրեն սուրենյանց, նիկոլ փաշինյան, սահմանադրություն
հայաստան, սուրեն սուրենյանց, նիկոլ փաշինյան, սահմանադրություն
Կարծում եմ` 2024 թվականը վերջինը կլինի այս իշխանության համար. Սուրենյանց
14:02 08.02.2024 (Թարմացված է: 14:37 08.02.2024) Ըստ քաղաքագետի` իշխանափոխության 3 սցենար կարող է լինել. Փաշինյանը կլքի երկիրը, արտահերթ ընտրություններ կլինեն, որոնք կձախողվեն, կամ էլ նոր պատերազմ ու աղետ կլինի։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը չի բացառում առաջիկայում Հայաստանում իշխանափոխության հավանականությունը։ Նա այդ մասին խոսեց
Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում` անդրադառնալով ներքաղաքական գործընթացների զարգացմանը։
«Նիկոլ Փաշինյանը վերածվել է հայկական Բրեժնևի, որն իր կառավարման տարիներին բանականության հետ խնդիր ուներ։ Փաշինյանն էլ ադեկվատության որոշակի խնդիր ունի։ Ես 3 սցենար եմ դիտարկում, որոնք շատ դրամատիկ են զարգանալու` Նիկոլ Փաշինյանը կա՛մ երկրից ճողոպրելու է, կա՛մ բանը հասնելու է արտահերթ ընտրություններին` ֆիասկոն էլ դառնա ակնհայտ, կա՛մ էլ նա նոր պատերազմ և աղետ է բերելու երկրի գլխին»,– ասաց Սուրենյանցը։
Քաղաքագետի կարծիքով` 2024 թվականը վերջինը կլինի այս իշխանության համար, քանի որ ՀՀ–ում Սահմանադրության փոփոխությունը, ըստ նրա, միշտ փորձանքի է վերածվել իշխող քաղաքական ուժի համար։
Նա հիշեցրեց 2015 թվականին կիսանախագահական համակարգից խորհրդարանական համակարգի անցնելու շրջանը, որից մի քանի տարի անց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Սուրենյանը նշեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք էլ սահմանադրական փոփոխություններն այլ տրամաբանությամբ էին ընթանում։
Սուրենյանցը վստահ է` Նիկոլ Փաշինյանը չի կարող օրինաչափություններից բացառություն լինել։ Ըստ նրա` Փաշինյանի շուրջ կոնսենսուսը կփլուզվի տարվա երկրորդ կեսին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարեց, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, իսկ
փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում ասաց, որ հարկավոր է կարգավորել հռչակագրի հետ մեր հարաբերությունները։ Նրա խոսքով` եթե մեր պետական քաղաքականության հիմքում դրվի ԼՂ ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին, նշանակում է՝ խաղաղություն երբեք էլ չենք ունենա։