https://arm.sputniknews.ru/20240208/inchu-gagik-ginvosjanin-verjin-hrazheshty-operajic-chen-talis-nakharari-meknabanutjuny-72073017.html
Ինչու Գագիկ Գինոսյանին վերջին հրաժեշտը Օպերայից չեն տալիս. նախարարի մեկնաբանությունը
Ինչու Գագիկ Գինոսյանին վերջին հրաժեշտը Օպերայից չեն տալիս. նախարարի մեկնաբանությունը
Sputnik Արմենիա
Անդրեասյանը կարծում է, որ մշակութային հաստատությունները պետք է հնարավորինս զերծ պահել հուղարկավորության արարողություններից։ 08.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-08T13:16+0400
2024-02-08T13:16+0400
2024-02-08T13:17+0400
գագիկ գինոսյան
հուղարկավորություն
օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
ժաննա անդրեասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/137/41/1374100_0:83:1601:983_1920x0_80_0_0_ba685b42f9c7e59d1e226d6f0795ebdc.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարծում է, որ մշակութային վայրերը լավագույն վայրերը չեն հուղարկավորություն կազմակերպելու համար։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում` ի պատասխան հարցին, թե ինչու Գագիկ Գինոսյանի հուղարկավորությունը չի կազմակերպվել Օպերայում։Նշենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նախաձեռնություն էր սկսվել` օգտատերերը ՀՀ կառավարությունից պահանջում էին, որ Գինոսյանի հոգեհանգիստը կազմակերպվի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ մարմինը հանգչի Կոմիտասի անվան պանթեոնում կամ Եռաբլուրում։Հիշեցնենք` պարուսույց, արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը մահացել է փետրվարի 6-ին սրտի կաթվածից։ Նրան վերջին հրաժեշտը կտան Կամերային երաժշտության տանը, կհուղարկավորվի Եռաբլուրում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/137/41/1374100_90:0:1510:1065_1920x0_80_0_0_76988873bf21d24d98c613f6baafc485.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գագիկ գինոսյան, հուղարկավորություն, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, ժաննա անդրեասյան
գագիկ գինոսյան, հուղարկավորություն, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, ժաննա անդրեասյան
Ինչու Գագիկ Գինոսյանին վերջին հրաժեշտը Օպերայից չեն տալիս. նախարարի մեկնաբանությունը
13:16 08.02.2024 (Թարմացված է: 13:17 08.02.2024) Անդրեասյանը կարծում է, որ մշակութային հաստատությունները պետք է հնարավորինս զերծ պահել հուղարկավորության արարողություններից։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարծում է, որ մշակութային վայրերը լավագույն վայրերը չեն հուղարկավորություն կազմակերպելու համար։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում` ի պատասխան հարցին, թե ինչու Գագիկ Գինոսյանի հուղարկավորությունը չի կազմակերպվել Օպերայում։
Նշենք, որ
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նախաձեռնություն էր սկսվել` օգտատերերը ՀՀ կառավարությունից պահանջում էին, որ Գինոսյանի հոգեհանգիստը կազմակերպվի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ մարմինը հանգչի Կոմիտասի անվան պանթեոնում կամ Եռաբլուրում։
«Ես գտնում եմ, որ մշակութային հաստատությունները պետք է հնարավորինս զերծ պահել, ամենայն հարգանքով ցանկացած գործչի նկատմամբ, սա կապ չունի որևէ անձի հետ, ես չեմ գտնում, որ դրանք լավագույն վայրերն են հուղարկավորություն կազմակերպելու համար»,- ասաց Անդրեասյանը։
Հիշեցնենք` պարուսույց, արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը
մահացել է փետրվարի 6-ին սրտի կաթվածից։ Նրան վերջին հրաժեշտը կտան Կամերային երաժշտության տանը,
կհուղարկավորվի Եռաբլուրում։