https://arm.sputniknews.ru/20240207/em-um-ukrainaji-hamar-50-mlrd-evrvon-vochinch-en-anvanel-72025168.html
ԵՄ-ում Ուկրաինայի համար 50 մլրդ եվրոն «ոչինչ» են անվանել
ԵՄ-ում Ուկրաինայի համար 50 մլրդ եվրոն «ոչինչ» են անվանել
Sputnik Արմենիա
Նյութի հեղինակներն ընդգծում են, որ Ուկրաինային այդ օգնությունը միանգամից չի վճարվի, այն նախատեսված է մինչև 2027 թվականը։ 07.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-07T11:01+0400
2024-02-07T11:01+0400
2024-02-07T11:02+0400
ուկրաինա
եվրամիություն
օգնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/01/69477886_0:0:1600:901_1920x0_80_0_0_e54501a23e822c11315dfdee92489b31.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Եվրամիության կողմից Ուկրաինայի համար հաստատված 50 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնությունը ոչինչ է Ուկրաինայի համար՝ առանց ԱՄՆ-ի կողմից զուգահեռ օգնության: Տեղեկությունը հայտնում է Politico թերթը՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյաների կարծիքին։Նյութի հեղինակներն ընդգծում են, որ Ուկրաինային այդ օգնությունը միանգամից չի վճարվի, այն նախատեսված է մինչև 2027 թվականը։ Հաշվի առնելով Կիևի ռազմական կարիքների աճը, ամփոփում են լրագրողները, եվրոպական միջոցներն ամբողջությամբ չեն լուծում նշված հարցը։Ավելի վաղ Եվրամիությունը հայտնել էր Ուկրաինային 50 մլրդ եվրոյի առաջին վճարումների ժամկետները։ Ինչպես հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ առաջին ֆինանսական միջոցները Կիևը կստանա մարտին:
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/01/69477886_0:0:1424:1067_1920x0_80_0_0_d5432ad1dfd1addedf23e896135c125a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, եվրամիություն, օգնություն
ուկրաինա, եվրամիություն, օգնություն
ԵՄ-ում Ուկրաինայի համար 50 մլրդ եվրոն «ոչինչ» են անվանել
11:01 07.02.2024 (Թարմացված է: 11:02 07.02.2024) Նյութի հեղինակներն ընդգծում են, որ Ուկրաինային այդ օգնությունը միանգամից չի վճարվի, այն նախատեսված է մինչև 2027 թվականը։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Եվրամիության կողմից Ուկրաինայի համար հաստատված 50 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնությունը ոչինչ է Ուկրաինայի համար՝ առանց ԱՄՆ-ի կողմից զուգահեռ օգնության: Տեղեկությունը հայտնում է Politico թերթը՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյաների կարծիքին։
«Բոլորը հասկանում են, որ 50 միլիարդ եվրոն բավարար չէ։ Եվրոպան հասկանում է, որ պետք է ակտիվացնի իր ջանքերը», — ասել է Եվրախորհրդարանի բյուջետային կոմիտեի ղեկավար Յոհան Վան Օվերտվելդտը։
Նյութի հեղինակներն ընդգծում են, որ Ուկրաինային այդ օգնությունը միանգամից չի վճարվի, այն նախատեսված է մինչև 2027 թվականը։ Հաշվի առնելով Կիևի ռազմական կարիքների աճը, ամփոփում են լրագրողները, եվրոպական միջոցներն ամբողջությամբ չեն լուծում նշված հարցը։
Ավելի վաղ Եվրամիությունը հայտնել էր Ուկրաինային 50 մլրդ եվրոյի առաջին վճարումների ժամկետները։ Ինչպես հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ առաջին ֆինանսական միջոցները Կիևը կստանա մարտին: