https://arm.sputniknews.ru/20240207/azhn-arajin-yntercmamb-yndunec-yntanekan-brnutjan-masin-vitshaharujc-nakhagitsy-72032699.html
ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության մասին վիճահարույց նախագիծը
ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության մասին վիճահարույց նախագիծը
Sputnik Արմենիա
ՔՊ–ական կին պատգամավորների օրինագիծը մեծ աղմուկ է բարձրացրել կուսության ստուգումն արգելելու և «զուգընկեր» հասկացության պատճառով։ 07.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-07T12:47+0400
2024-02-07T12:47+0400
2024-02-07T12:52+0400
հայաստան
ընտանիք
ընտանեկան բռնություն
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/1760/40/17604076_0:0:1600:901_1920x0_80_0_0_d2b88fc11d1ce0df655de556ee787fb7.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի հեղինակած նախագծին կողմ քվեարկեցին պատգամավորներից 63–ը, դեմ` 32–ը, իսկ ձեռնպահ` 1-ը։Այս նախագծով առաջարկվում է բռնությունից պաշտպանել այն զուգընկերներին, որոնք ամուսնացած չեն, սակայն նշանված են կամ հանդիպում են։ Օրինագիծը մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ փաթեթում կետ կա կուսության ստուգումն արգելելու մասին։ Պատգամավոր կանայք նաև առաջարկում են փաթեթում ներմուծել «զուգընկեր» հասկացությունը, որով, ըստ որոշ քաղաքացիների, քողարկված պաշտպանության տակ են առնում նույնասեռականներին։Ընդդիմությունը պահանջում է հստակ ձևակերպել, որ զուգընկերները կինն ու տղամարդն են, իշխանության ներկայացուցիչները հակադրվում են` ՀՀ օրենքներով ու Սահմանադրությամբ նման հստակ ձևակերպում չկա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1760/40/17604076_98:0:1518:1065_1920x0_80_0_0_d47ceca9364e44eea5ae817780a60a1f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ընտանիք, ընտանեկան բռնություն, աժ (ազգային ժողով)
հայաստան, ընտանիք, ընտանեկան բռնություն, աժ (ազգային ժողով)
ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության մասին վիճահարույց նախագիծը
12:47 07.02.2024 (Թարմացված է: 12:52 07.02.2024) ՔՊ–ական կին պատգամավորների օրինագիծը մեծ աղմուկ է բարձրացրել կուսության ստուգումն արգելելու և «զուգընկեր» հասկացության պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի հեղինակած նախագծին կողմ քվեարկեցին պատգամավորներից 63–ը, դեմ` 32–ը, իսկ ձեռնպահ` 1-ը։
Այս նախագծով առաջարկվում է բռնությունից պաշտպանել այն զուգընկերներին, որոնք ամուսնացած չեն, սակայն նշանված են կամ հանդիպում են։ Օրինագիծը մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ փաթեթում կետ կա
կուսության ստուգումն արգելելու մասին։ Պատգամավոր կանայք նաև առաջարկում են փաթեթում ներմուծել «զուգընկեր» հասկացությունը, որով, ըստ որոշ քաղաքացիների, քողարկված պաշտպանության տակ են առնում նույնասեռականներին։
Ընդդիմությունը պահանջում է հստակ ձևակերպել, որ զուգընկերները կինն ու տղամարդն են, իշխանության ներկայացուցիչները հակադրվում են` ՀՀ օրենքներով ու Սահմանադրությամբ նման հստակ ձևակերպում չկա։