00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարո՞ղ ենք գոնե ինչ-որ կերպ խոչընդոտել Իլհամ Ալիևի նպատակի կենսագործումը

© SputnikԻլհամ Ալիև
Իլհամ Ալիև - Sputnik Արմենիա, 1920, 06.02.2024
Իլհամ Ալիև
Բաժանորդագրվել
Ոմանք պնդում են, թե փետրվարի 7-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները ամենաանհետաքրքիրն են լինելու այդ երկրի պատմության ընթացքում։
Եվ իրոք, ի՞նչ կարելի է սպասել այն ընտրարշավից, որի ընթացքում 6 թեկնածուները զբաղված են շատ կարևոր գործով՝ գովաբանում են յոթերորդին։ Հիմա կասեք՝ բայց միշտ էլ այդպես է եղել։ Միշտ չի եղել։ Տեսեք, թե ինչեր էր ասում նախագահի թեկնածուներից մեկը մոտ 10 տարի առաջ՝ 2013 թվականին կայացած ընտրություններից առաջ։
Ջամիլ Փոլադխան օղլի Հասանլի. «Իլհամ Ալիևը իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում նույնիսկ 10 մետր էլ չի վերադարձրել այն հողերից, որոնք զավթել են հայերը։ Նա ստիպել է մեր հասարակությանը համակերպվել ստատուս քվոյի հետ։ Մեր հեռուստաալիքները Ղարաբաղի մասին խոսելու փոխարեն առավոտից երեկո խոհարարական հաղորդումներ են ցուցադրում»։
Համաձայնե՛ք` այս վերջին դիտարկումն այնքան հրատապ է. որ հայկական հեռուստաալիքը միացնում ես, կա՛մ հավեսով գոռգոռում են սերիալներում, կա՛մ ոչ պակաս հավեսով ճաշ են եփում։ Ու էլի մի զարմանալի նմանություն Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Պատերազմում հաղթում ես՝ քեզ մեծամասնությունն ընտրում է, պատերազմում պարտվում ես՝ քեզ էլի մեծամասնությամբ ընտրում են։ Այն, որ Իլհամ Ալիևը չորեքշաբթի օրը կվերընտրվի, երևի չեք կասկածում։ Ու դա միանգամայն հասկանալի է՝ նա արեց այն, ինչը նույնիսկ հորը չհաջողվեց անել։
Կտեսնի՞ արդյոք Անահիտին նրա վերադարձի համար պայքարած Արմեն Աշոտյանը
Այնինչ հայտնի է, թե ինչ էր անում կրտսեր Ալիևը Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ՝ Թուրքիայում բիզնեսով էր զբաղվում։ Ասում են, որ նաև Ստամբուլի կազինոներում տանուլ էր տալիս հոր փողերը, ինչի համար էլ Հեյդար Ալիևը նախագահ դառնալուց հետո ոչ միայն հետ կանչեց տղային, այլև փակեց կազինոներն Ադրբեջանում։ Գերմանական առաջատար պարբերականներից մեկը՝ «Süddeutsche Zeitung»-ը գրել է. «Շատերն են պնդում, որ այն ժամանակ կրտսեր Ալիևը խաղամոլ էր, և նրան այդ կախվածությունից ինչ-որ կերպ փրկելու համար հայրը 1997 թվականին արգելեց բոլոր խաղատները»։
2003 թվականին Հեյդար Ալիևը մահացավ՝ ժողովրդին կոչ անելով քվեարկել իր որդու օգտին։ Ու Իլհամ Ալիևը, որը մինչ այդ հանգիստ ապրում էր հոր ստվերում, փաստորեն առաջին անգամ զգաց, թե որքան արդարացի են նրանք, ովքեր պնդում են՝ ուժն է ծնում իրավունք։ Նա հատուկջոկատայինների միջոցով փողոցներում ու հրապարակներում ճնշեց իր ընտրությունից հետո ծայր առած ըմբոստությունը, իսկ ավելի ուշ հաշվեհարդար տեսավ նաև այն պաշտոնյանների և մեծահարուստների հետ, որոնք դավեր էին նյութում իր դեմ։ Չափազանց շահեկան էին նրա համար նաև տարածաշրջանային զարգացումները։ Օտարերկրյա առաջատար ընկերությունների օգնությամբ Հարավային Կովկասի քարտեզը շատ արագ պատվեց նավթատարների, գազատարների ու երկաթուղիների խիտ ցանցով։ Հետո՞ ինչ, որ Ադրբեջանը 140-րդ տեղն է զբաղեցնում «Economist Intelligence Unit» վերլուծական կենտրոնի ցանկում, որով գնահատվում է ժողովրդավարության մակարդակը այս կամ այն երկրում։ Ո՞ւմ է դա հետաքրքրում։
Քաղաքական առեղծվածներին ավելացավ ևս մեկը. Վրաստանում որոշեցին վարչապետ փոխել
Մինչդեռ մենք մանավանդ վերջին տարիներին բոլորովին այլ ճանապարհ ընտրեցինք՝ տրամաբանելով, թե քաղաքակիրթ աշխարհը սատար կկանգնի այն պետությանը, որն ամեն ինչ անում է ժողովրդավարությունն ամրապնդելու համար, իսկ բռնապետության դեմ ամենախիստ պատժամիջոցները կկիրառի։ Պարզապես զարմանալի է, թե ինչպես է հաջողվել հազարամյակների պատմություն ունեցող ազգին պահպանել այս անաղարտությունն ու միամտությունը։ Մանավանդ որ հայերիս աչքի առջև էր Իսրայելի փորձը։ Խորհուրդ կտայի կարդալ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչ Աբբա Էվենի հուշերն այն մասին, թե ինչպես էր նա Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում փորձում բոլորին համոզել, որ Իսրայելը տարածաշրջանի միակ դեմոկրատական պետությունն է, իսկ նրա վրա հարձակվել են 9 երկրներ, որոնք բոլորն էլ ղեկավարվում են բռնապետների կողմից, ՄԱԿ-ը պարզապես պարտավոր է պաշտպանել Իսրայելին։ Ականջ դնող չեղավ։
Եվ արդեն կարելի է կանխատեսել՝ Իլհամ Ալիևը, որն ընդդիմադիրների և լրագրողների է ձերբակալում, վերընտրվելու է և առաջիկա տարիներին շարունակելու է ամեն ինչ անել իր երկրի դերը տարածաշրջանում ամրապնդելու և բանակը հզորացնելու համար։ Մեզ էլ կմնա հպարտանալ համակարգային կոռուպցիայի վերացման, դեմոկրատիայի խորացման և խաղաղության հաստատման անխոնջ ջանքերով։ Միայն թե երբեք չմոռանանք հարևան պետության առաջնորդի ասածը. «Երևանը մեր պատմական հայրենիքն է, և մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք այնտեղ։ Դա մեր քաղաքական և ռազմավարական նպատակն է, որին պարտավոր ենք հետևողականորեն մոտենալ»։
Արդյոք կարո՞ղ ենք գոնե ինչ-որ կերպ խոչընդոտել այս նպատակի կենսագործումը՝ Սահմանադրություն փոխելով, Անկախության հռչակագրից ու անկլավներից հրաժարվելով կամ դյուրագրգիռ ցլերի առջև զգեստափոխվելով, դա էլ մեր որոշելիքն է։
Վլադիմիր Զելենսկի - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2024
Չկայացած պաշտոնազրկում. Զելենսկին տանել չի կարողանում, երբ ուրիշին ավելի շատ են ծափահարում
Լրահոս
0