00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չկայացած պաշտոնազրկում. Զելենսկին տանել չի կարողանում, երբ ուրիշին ավելի շատ են ծափահարում

© AP Photo / Mindaugas KulbisՎլադիմիր Զելենսկի
Վլադիմիր Զելենսկի - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2024
Վլադիմիր Զելենսկի. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ի՞նչ տեղի ունեցավ Կիևում այս երկուշաբթի։ ԲիԲիՍի-ն պատմում է. «Օրվա երկրորդ կեսին Ուկրաինայի բանակի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին հայտնեցին, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է հանդիպել նրա հետ և քննարկել ռազմաճակատում ստեղծված իրադրությունը։
Զալուժնին անմիջապես ուղևորվեց նախագահական, և այնտեղ կայացավ, այսպես ասած, «եռակողմ հանդիպումը», որին մասնակցում էին ընդամենը երեք հոգի՝ նախագահը, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և ինքը՝ Զալուժնին։ Նույնիսկ նախագահի գրասենյակի ղեկավարը չկար, որովհետև Անդրեյ Երմակն այդ պահին Ուժգորոդ քաղաքում բանակցում էր Հունգարիայի արտգործնախարարի հետ»։ Բրիտանական լրատվամիջոցի հաղորդածը կարելի է հավաստի համարել, որովհետև այսքանը ստուգվող փաստեր են։ Թե իրականում ինչ կատարվեց հետո, շատ դժվար է ասել, որովհետև երբ նույնիսկ ամենահեղինակավոր լրատվամիջոցները հղում են կատարում իրենց աղբյուրներին, մարդ ակամա ուզում է հարցնել՝ կներեք, եթե այս փակ հանդիպմանն ընդամենը երեք մարդ էր մասնակցում, այդ ո՞ր վարագույրի հետևում էր թաքնվել ձեր հավաստի աղբյուրը։
Զալուժնիի ճակատագիրը կախված է գեներալներից, հասարակական կարծիքից, Արևմուտքից
Այլ բան է, որ «Բլումբերգ» ամերիկյան գործակալությունը հղում է կատարում Զալուժնիի խորհրդականներին, որոնք հայտել են՝ վերադառնալով նախագահականից, Զալուժնին ասաց. «Պիտի հավաքեմ ճամպրուկներս»։ Համաձայնե՛ք, նման բան մարդիկ ասում են այն ժամանակ, երբ նրանց ստիպում են հեռանալ։ Մասնագետները միակարծիք են՝ եթե Զելենսկին գլխավոր հրամանատարին իրոք առաջարկել է հրաժարական տալ, նա խախտել է ողջ քաղաքակիրթ աշխարհում ընդունված սկզբունքը՝ պատերազմի վտանգի դեպքում իշխանությունները երբեք, ոչ մի պարագայում չպիտի միջամտեն զինվորականության գործերին, իսկ զինվորականները երբեք չպիտի խառնվեն քաղաքականությանը։ Մենք՝ հայաստանցիներս, հրաշալի գիտենք, որ այս սկզբունքն արհամարելը, մեղմ ասած, ոչ մի լավ բանի չի հանգեցնում։
Մեկ այլ սկզբունք էլ կա, որի խախտման ականատեսը մենք մանավանդ վերջին հինգ տարիներին, ցավոք, հաճախ ենք եղել։ Կադրային նշանակումներ կատարելիս միշտ պետք է ղեկավարվել միայն ու միայն մարդու պրոֆեսիոնալ հատկություններով և երբեք նրա նվիրվածության աստիճանով։ Այս սկզբունքի անտեսումը կառավարման ոլորտում ընդհանրապես կարող է հանգեցնել տխուր հետևանքների, իսկ ռազմական բնագավառում դա կատարյալ աղետ է։
Այնինչ, ըստ տարբեր աղբյուրների, Զելենսկին հենց նման քայլի էր պատրաստվում դիմել՝ մտադրություն ունենալով Զալուժնիի պաշտոնում նշանակել ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովին, որը բանակ ղեկավարելու փորձ չունի։ Ավելին, ուկրաինացի փորձագետներից մեկը կարծիք է հայտնել, որ Էներգոդար քաղաքի մոտ և Զմեինիյ կղզում Բուդանովի ղեկավարությամբ իրականացված գործողությունները աղետալի հետևանքներ են ունեցել՝ ուղեկցվելով բազմաթիվ զոհերով։ «Պատկերացնում եմ, թե ինչ էր լինելու, եթե այդ մարդուն վստահեին ողջ բանակի հրամանատարությունը»,- գրել է մասնագետը։
Էդ դեպքում, ինչո՞ւ էր Զելենսկին որոշել ազատվել Զալուժնիից, որն, ի դեպ, այդպես էլ չի համաձայնել կամովին հրաժարական տալ։ Մեկնաբաններից մեկը շատ հակիրճ ու դիպուկ է ներկայացրել պատճառը. «Որովհետև Զելենսկին տանել չի կարողանում, երբ մեկ ուրիշին ավելի շատ են ծափահարում, քան իրեն»։ Իսկապես, Վալերի Զալուժնիի վարկանիշն այժմ, ըստ տարբեր սոցիոլոգիական հարցումների, գերազանցում է 80 տոկոսը։ Ավելին, որոշ քաղաքագետներ համոզված են, որ հենց այդ պատճառով էլ Զելենսկին ոչ մի կերպ չի համաձայնում նախագահական ընտրություններ անցկացնել այս տարի՝ պատճառաբանելով, թե իրավիճակը բարդ է և ընտրությունների ժամանակը չէ։ Իրականում նախագահն ամենևին վստահ չէ, որ կվերընտրվի։
Շատերը հիմա հարցնում են՝ լավ, բա երկուշաբթի օրվա ներկայացման իմաստը ո՞րն էր, եթե ի վերջո Զելենսկին հետ էր կանգնելու գլխավոր հրամանատարին հանելու մտադրությունից։ Վերլուծաբանները ենթադրում են՝ նախագահը պարզապես հույս ուներ, որ Զալուժնին հոժարակամ հրաժարական կտա։ Եվ այդ ժամանակ, եթե շարքային քաղաքացիները, բարձրաստիճան զինվորականները և արևմտյան լիդերները զարմացած հարցնեին՝ էս ի՞նչ արեցիր, Զելենսկին անմեղ տեսքով կարող էր պատասխանել. «Ես ոչ մի կապ չունեմ, հակառակը՝ հորդորում էի չհեռանալ, բայց նա ինքը հրաժարականի դիմում գրեց»։
Այժմ ամեն ինչ մնացել է սառեցված վիճակում։ Որոշ լրատվամիջոցներ, կրկին վկայակոչելով իրենց հավաստի աղբյուրները, որոնք, ըստ երևույթին, ազատ ելումուտ ունեն Զելենսկու առանձնասենյակում, պնդում են, թե նա արդեն գրել և նույնիսկ ստորագրել է Զալուժնիին ազատելու հրամանը, բայց պահում է այն սեղանի դարակում՝ սպասելով հարմար պահի։ Որովհետև վերջնական որոշումն արդեն այնքան իրենից կախված չէ, որքան հասարակական կարծիքից, գեներալներից և զենք ու փող տրամադրող Արևմուտքից։
Վալերի Զալուժնի - Sputnik Արմենիա, 1920, 30.01.2024
Զելենսկին Զալուժնիին առաջարկել է պաշտոնաթող լինել և դառնալ իշխանությունների խորհրդականը
Լրահոս
0