https://arm.sputniknews.ru/20240205/2023in-hhum-amenic-shat-narener-u-davitner-en-tsnvel-inch-anunner-en-yntrum-tsnvoghnery-71960920.html
2023–ին ՀՀ–ում ամենից շատ Նարեներ ու Դավիթներ են ծնվել. ի՞նչ անուններ են ընտրում ծնողները
2023–ին ՀՀ–ում ամենից շատ Նարեներ ու Դավիթներ են ծնվել. ի՞նչ անուններ են ընտրում ծնողները
Sputnik Արմենիա
2023 թվականին ՀՀ–ում ծնվել է ավելի քան 36 000 երեխա, տղաների թիվը գերազանցում է շուրջ 1840-ով։ 05.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-05T18:43+0400
2024-02-05T18:43+0400
2024-02-05T18:51+0400
հայաստան
անուն
նորածին
տղա
աղջիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0b/27893429_0:1124:1601:2024_1920x0_80_0_0_529263c8f043db844708749a7f2cbb5c.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Արդեն 8 տարի է` ՀՀ–ում նորածինների ամենատարածված անուններն են Դավիթն ու Նարեն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը՝ ներկայացնելով 2023 թվականին ծնված փոքրիկներին տրված անունների ցանկը։2023 թվականին ՀՀ–ում ծնվել է 36 265 երեխա` 17 213 աղջիկ և 19 052 տղա։ Համեմատության համար նշենք, որ 2022 թվականին 88–ով ավելի երեխա է ծնվել` 36 353, որից 19 195–ը` տղա, 17 158–ը` աղջիկ։2023 թվականին 747 Նարե է ծնվել (2022–ին` 319), 1 251 Դավիթ (2022–ին` 590)։Տղա նորածինների անունների վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղում Նարեկ անունն է (906), երրորդ տեղում` Հայկը (602), 4–րդում՝ Մարկը (570)։Աղջիկների անունների երկրորդ հորիզոնականում Արփին է (616 նորածին), երրորդ տեղում` Մարիան (522), 4–րդում` Լյուսին (401)։Տղաների ցանկի առաջին տասնյակում ներառված են նաև Տիգրան, Արեգ, Մոնթե, Միքայել, Ռոբերտ, Լեո անունները, իսկ աղջիկների առաջին տասնյակում` Մանե, Մարի, Եվա, Լուսե, Անգելինա, Աննա անունները։Յուրաքանչյուր ցանկում 50 անուն է ներառված, որոնց վերջին 5 հորիզոնականներում են հայտնվել (տղաների դեպքում) Նոյը, Հենրին, Ադամը, Ալբերտը, Վահանը, Համլետը, (աղջիկների դեպքում) Նարինեն, Սոֆյան, Անուշը, Վիկտորյան, Արմինեն, Մոնիկան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0b/27893429_0:974:1601:2174_1920x0_80_0_0_c1cee02f65330cdaf34a105aae293f13.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, անուն, նորածին, տղա, աղջիկ
հայաստան, անուն, նորածին, տղա, աղջիկ
2023–ին ՀՀ–ում ամենից շատ Նարեներ ու Դավիթներ են ծնվել. ի՞նչ անուններ են ընտրում ծնողները
18:43 05.02.2024 (Թարմացված է: 18:51 05.02.2024) 2023 թվականին ՀՀ–ում ծնվել է ավելի քան 36 000 երեխա, տղաների թիվը գերազանցում է շուրջ 1840-ով։
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Արդեն 8 տարի է` ՀՀ–ում նորածինների ամենատարածված անուններն են Դավիթն ու Նարեն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը՝ ներկայացնելով 2023 թվականին ծնված փոքրիկներին տրված անունների ցանկը։
2023 թվականին ՀՀ–ում ծնվել է 36 265 երեխա` 17 213 աղջիկ և 19 052 տղա։ Համեմատության համար նշենք, որ 2022 թվականին 88–ով ավելի երեխա է ծնվել` 36 353, որից 19 195–ը` տղա, 17 158–ը` աղջիկ։
2023 թվականին 747 Նարե է ծնվել (2022–ին` 319), 1 251 Դավիթ (2022–ին` 590)։
Տղա նորածինների անունների վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղում Նարեկ անունն է (906), երրորդ տեղում` Հայկը (602), 4–րդում՝ Մարկը (570)։
Աղջիկների անունների երկրորդ հորիզոնականում Արփին է (616 նորածին), երրորդ տեղում` Մարիան (522), 4–րդում` Լյուսին (401)։
Տղաների ցանկի առաջին տասնյակում ներառված են նաև Տիգրան, Արեգ, Մոնթե, Միքայել, Ռոբերտ, Լեո անունները, իսկ աղջիկների առաջին տասնյակում` Մանե, Մարի, Եվա, Լուսե, Անգելինա, Աննա անունները։
Յուրաքանչյուր ցանկում 50 անուն է ներառված, որոնց վերջին 5 հորիզոնականներում են հայտնվել (տղաների դեպքում) Նոյը, Հենրին, Ադամը, Ալբերտը, Վահանը, Համլետը, (աղջիկների դեպքում) Նարինեն, Սոֆյան, Անուշը, Վիկտորյան, Արմինեն, Մոնիկան։