00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարդան Ղուկասյանը կոչ է անում «Հանրային ձայնի» անմահներին չմասնակցել արտահերթ նիստին

© Photo : Social media page of Hanrayin Dat Վարդան Ղուկասյան
Վարդան Ղուկասյան - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2024
Վարդան Ղուկասյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նա հորդորում է որևէ անդամի չտրվել շանտաժներին։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցությունը չի մասնակցի փետրվարի 7-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ նիստին։ Այս մասին հայտարարել է Վարդան Ղուկասյանը, ում վերջերս հեռացրել էին վերոհիշյալ կուսակցությունից։
««Հանրային ձայն» ֆրակցիան չի մասնակցելու և քվորում չի ապահովելու այդ արտահերթ նիստի կայացման համար: Այս պահին կան շանտաժներ և ճնշումներ ավագանու անդամներից ոմանց վրա, որպեսզի այդ նիստը ամեն գնով կայանա»,– գրել է նա։
Վարդան Ղուկասյանն իր հայտարարության մեջ նշել է, որ եթե «Հանրային ձայնի» որևէ անդամ տրվի այդ շանտաժներին և մասնակցի նախատեսվող արտահերթ նիստին, ապա կարժանանա ամենավերջին պարսավանքին, իսկ իր կարիերան կավարտի նույն օրը:
«Եթե որևէ մեկը ամսի 7-ին ոտք դնի քաղաքապետարան ցանկացած պատրվակով, ես խոստանում եմ սարքել քաղաքական դիակ: Այս նիստը չի կայանալու, և վերջ: Իսկ շանտաժի լեզվով խոսող իշխանությունները թող լավ իմանան՝ ես շատ շուտով անձամբ եմ գալու իրենց ետևից»,- ասել է Վարդան Ղուկասյանը տարածած հայտարարությունում։
Հիշեցնենք` փետրվարի 7-ի նիստի օրակարգում ներառված է ավագանու ընդդիմադիր անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։ Ներկայացված նախագծերը վերաբերում են «Մայր Հայաստանի» ավագանու անդամներ Սոնա Աղեկյանին, Զարուհի Փոստանջյանին, Նարինե Հայրապետյանին, Գևորգ Ստեփանյանին, ինչպես նաև «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանին։
Վարդան Ղուկասյանը («Դոգ») հրաժարվում է «Հանրային ձայնից» ու նոր կուսակցություն է ստեղծում
Լրահոս
0