Կնամոլ Մուրզիկն ու մարդամոտ Սևուկը. ինչպես է ձմեռն անցնում կենդանաբանական այգում
Կնամոլ Մուրզիկն ու մարդամոտ Սևուկը. ինչպես է ձմեռն անցնում կենդանաբանական այգում
Sputnik Արմենիա
Ձմռան ամիսներին կենդանաբանական այգու բնակիչների մեծ մասը չսառչելու համար հատուկ ձմեռային կացարաններում է անցկացնում։ Բայց այգում նաև ձմեռն ու ձյունը սիրողներ... 03.02.2024, Sputnik Արմենիա
Ձմռան ամիսներին կենդանաբանական այգու բնակիչների մեծ մասը չսառչելու համար հատուկ ձմեռային կացարաններում է անցկացնում։ Բայց այգում նաև ձմեռն ու ձյունը սիրողներ կան։ Չնայած ցուրտ եղանակին՝ նրանք դուրս են գալիս տաք կացարաններից ու զբոսնում` վայելելով ճերմակ ձյունն ու մաքուր օդը։Sputnik Արմենիայի նկարահանող խումբը «շփվել է» կենդանաբանական այգու բնակիչների հետ։
Ձմռան ամիսներին կենդանաբանական այգու բնակիչների մեծ մասը չսառչելու համար հատուկ ձմեռային կացարաններում է անցկացնում։ Բայց այգում նաև ձմեռն ու ձյունը սիրողներ կան։ Չնայած ցուրտ եղանակին՝ նրանք դուրս են գալիս տաք կացարաններից ու զբոսնում` վայելելով ճերմակ ձյունն ու մաքուր օդը։
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը «շփվել է» կենդանաբանական այգու բնակիչների հետ։
Ամուրյան վագր Շական այգու ամենացրտասեր կենդանին է։ Անգամ առատ ձյան ժամանակ նա կացարան չի մտնում։ Ի դեպ, ամուրյան վագրը գրանցված է «Կարմիր գրքում» որպես անհետացող տեսակ։