https://arm.sputniknews.ru/20240203/hh-i-ev-fransiaji-razmakan-akademianeri-nerkajacucichnery-qnnarkel-en-pvokhgvortsakcutjuny-71888433.html
ՀՀ-ի և Ֆրանսիայի ռազմական ակադեմիաների ներկայացուցիչները քննարկել են փոխգործակցությունը
ՀՀ-ի և Ֆրանսիայի ռազմական ակադեմիաների ներկայացուցիչները քննարկել են փոխգործակցությունը
Sputnik Արմենիա
Ակադեմիայում բացվել է ֆրանսերենի՝ ժամանակակից լուծումներով հագեցած լսարան։ 03.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-03T10:31+0400
2024-02-03T10:31+0400
2024-02-03T10:33+0400
ֆրանսիա
հայաստան
ռազմական ակադեմիա
արման սարգսյան
օլիվիե դըկոտինյի
դեսպան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/03/71887346_0:67:1280:787_1920x0_80_0_0_64c5987ace03e7b162fcb5453de2c424.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի Սեն-Սիր ռազմական ակադեմիայի ղեկավար կազմի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։«Հյուրերը շրջել են ակադեմիայի տարածքում, ծանոթացել պայմաններին, հնարավորություններին և ուսումնանյութական բազային։ Նրանց ներկայացվել են ակադեմիայի կառուցվածքը, գործունեությունն ու կրթական ծրագրերը»,– ասված է հաղորդագրությունում։Նշվում է, որ քննարկվել են ակադեմիաների փոխգործակցությանն առնչվող հարցեր։Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը:Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի և Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի մասնակցությամբ ակադեմիայում բացվել է ֆրանսերենի՝ ժամանակակից լուծումներով հագեցած լսարան։Կարմիր ժապավենը կտրելու պատիվը վերապահվել է երկու ակադեմիաների փոխգործակցության շրջանակում Հայաստանում կրթություն ստացող ֆրանսիացի կուրսանտին և ուսանելու նպատակով Ֆրանսիա մեկնող հայ կուրսանտին:
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/03/71887346_72:0:1209:853_1920x0_80_0_0_9bd1e2d87e8c9c285ced44e006eb1429.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիա, հայաստան, ռազմական ակադեմիա, արման սարգսյան, օլիվիե դըկոտինյի, դեսպան, հհ պաշտպանության նախարարություն (պն)
ֆրանսիա, հայաստան, ռազմական ակադեմիա, արման սարգսյան, օլիվիե դըկոտինյի, դեսպան, հհ պաշտպանության նախարարություն (պն)
ՀՀ-ի և Ֆրանսիայի ռազմական ակադեմիաների ներկայացուցիչները քննարկել են փոխգործակցությունը
10:31 03.02.2024 (Թարմացված է: 10:33 03.02.2024) Ակադեմիայում բացվել է ֆրանսերենի՝ ժամանակակից լուծումներով հագեցած լսարան։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի Սեն-Սիր ռազմական ակադեմիայի ղեկավար կազմի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հյուրերը շրջել են ակադեմիայի տարածքում, ծանոթացել պայմաններին, հնարավորություններին և ուսումնանյութական բազային։ Նրանց ներկայացվել են ակադեմիայի կառուցվածքը, գործունեությունն ու կրթական ծրագրերը»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ քննարկվել են ակադեմիաների փոխգործակցությանն առնչվող հարցեր։
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը:
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի և Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի մասնակցությամբ ակադեմիայում բացվել է ֆրանսերենի՝ ժամանակակից լուծումներով հագեցած լսարան։
Կարմիր ժապավենը կտրելու պատիվը վերապահվել է երկու ակադեմիաների փոխգործակցության շրջանակում Հայաստանում կրթություն ստացող ֆրանսիացի կուրսանտին և ուսանելու նպատակով Ֆրանսիա մեկնող հայ կուրսանտին: