https://arm.sputniknews.ru/20240203/ete-chancnen-kankhargelich-hetazvotutjunnery-arvoghjapahakan-patetnery-ksarecven-avanesjan-71899691.html
Եթե չանցնեն կանխարգելիչ հետազոտությունները, առողջապահական փաթեթները կսառեցվեն. Ավանեսյան
Եթե չանցնեն կանխարգելիչ հետազոտությունները, առողջապահական փաթեթները կսառեցվեն. Ավանեսյան
Sputnik Արմենիա
Առողջապահության նախարարը վստահ է, որ սա կնպաստի կյանքի որակի բարելավմանը։ 03.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-03T15:45+0400
2024-02-03T15:45+0400
2024-02-03T15:53+0400
անահիտ ավանեսյան
առողջության ապահովագրություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/03/71894841_0:81:1540:947_1920x0_80_0_0_4f50189bac156a5ef5629dfc57348b4b.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի -Sputnik. Անձիք, որոնք չեն անցնի կանխարգելիչ հետազոտությունները, սկրինինգները նրանց առողջապահական փաթեթները կսառեցվեն, մինչև որ չանցնեն իրենց տարիքին համապատասխան բոլոր հետազոտությունները։ Այս մասին Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:Նախարարը նշեց, որ համընդհանուր առողջապահության համակարգում, որը փուլ առ փուլ ներդրվում է Հայաստանում, շեշտը դրվում է կանխարգելիչ բժշկության վրա, որտեղ հիվանդությունները փորձում են նախապես բացահայտել ՝ չսպասելով, որ դրանք ծանր վիճակում հայտնվեն:Հիշեցնենք, որ 2024 թվականի կեսերից բժշկական ապահովագրություն կսկսեն ստանալ հաշմանդամություն ունեցող, անապահով քաղաքացիները (նպաստառուներ), սոցփաթեթից օգտվող պետական ծառայողները, ինչպես նաև անչափահասները (մինչև 18 տարեկան):2025-ից կմիավորվեն սոցփաթեթից չօգտվող պետական հատվածի աշխատողներին, ինչպես նաև թոշակառուներին, 2026 - ից՝ մասնավոր հատվածի աշխատողներին, ինչպես նաև ֆերմերներին։ Ի վերջո, 2027 թվականից ծրագրում նախատեսվում է ներառել բոլոր մյուսներին։ Դեռևս որոշված չէ ապահովագրության ծածկույթը, ինչպես նաև դրա պետական համաֆինանսավորումը քաղաքացիների տարբեր խմբերի համար։Շաբաթական լինում է 50-57 դեպք, լինում են նաև տեղային բռնկումներ. նախախարը` կարմրուկի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/03/71894841_86:0:1455:1027_1920x0_80_0_0_92cbcdc28cd6280991df66aa6d7d39d1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անահիտ ավանեսյան, առողջության ապահովագրություն, հայաստան
անահիտ ավանեսյան, առողջության ապահովագրություն, հայաստան
Եթե չանցնեն կանխարգելիչ հետազոտությունները, առողջապահական փաթեթները կսառեցվեն. Ավանեսյան
15:45 03.02.2024 (Թարմացված է: 15:53 03.02.2024) Առողջապահության նախարարը վստահ է, որ սա կնպաստի կյանքի որակի բարելավմանը։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի -Sputnik. Անձիք, որոնք չեն անցնի կանխարգելիչ հետազոտությունները, սկրինինգները նրանց առողջապահական փաթեթները կսառեցվեն, մինչև որ չանցնեն իրենց տարիքին համապատասխան բոլոր հետազոտությունները։ Այս մասին Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Սա նպաստելու է մեր երկրում կյանքի որակի բարելավմանը, կյանքի միջին տևողության բարձրացմանը»,– ասաց նա։
Նախարարը նշեց, որ համընդհանուր առողջապահության համակարգում, որը փուլ առ փուլ ներդրվում է Հայաստանում, շեշտը դրվում է կանխարգելիչ բժշկության վրա, որտեղ հիվանդությունները փորձում են նախապես բացահայտել ՝ չսպասելով, որ դրանք ծանր վիճակում հայտնվեն:
Հիշեցնենք, որ 2024 թվականի կեսերից բժշկական ապահովագրություն կսկսեն ստանալ հաշմանդամություն ունեցող, անապահով քաղաքացիները (նպաստառուներ), սոցփաթեթից օգտվող պետական ծառայողները, ինչպես նաև անչափահասները (մինչև 18 տարեկան):
2025-ից կմիավորվեն սոցփաթեթից չօգտվող պետական հատվածի աշխատողներին, ինչպես նաև թոշակառուներին, 2026 - ից՝ մասնավոր հատվածի աշխատողներին, ինչպես նաև ֆերմերներին։ Ի վերջո, 2027 թվականից ծրագրում նախատեսվում է ներառել բոլոր մյուսներին։ Դեռևս որոշված չէ ապահովագրության ծածկույթը, ինչպես նաև դրա պետական համաֆինանսավորումը քաղաքացիների տարբեր խմբերի համար։