https://arm.sputniknews.ru/20240203/amn-i-harvatsnern-iraqin-u-siriajin-sparnum-en-merdzavvor-arevelqi-anvtangutjany-irani-agn-71899049.html
ԱՄՆ-ի հարվածներն Իրաքին ու Սիրիային սպառնում են Մերձավոր Արևելքի անվտանգությանը. Իրանի ԱԳՆ
ԱՄՆ-ի հարվածներն Իրաքին ու Սիրիային սպառնում են Մերձավոր Արևելքի անվտանգությանը. Իրանի ԱԳՆ
Sputnik Արմենիա
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը մեկնաբանել է Սիրիայի և Իրաքի վրա ԱՄՆ-ի հարձակումները: 03.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-03T14:46+0400
2024-02-03T14:46+0400
2024-02-03T14:47+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
իրաք
սիրիա
հրթիռակոծություն
նասեր քանանի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/08/70905643_44:0:711:375_1920x0_80_0_0_2d6c43e01ff86a3a5e5620cf63ab1037.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ԱՄՆ-ի հարվածներն Իրաքի և Սիրիայի տարածքներին սպառնալիք են տարածաշրջանային և միջազգային մակարդակով խաղաղության և անվտանգության համար, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին:Իրանցի դիվանագետը նշել է, որ Թեհրանն ընդգծում է միջազգային հանրության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատասխանատվությունը տարածաշրջանին ԱՄՆ-ի անօրինական ու միակողմանի հարվածները կանխելու և ճգնաժամ կանխելու հարցում:Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերը (CENTCOM) անցած գիշեր ավիահարվածներ են հասցրել Իրաքում և Սիրիայում: CENTCOM-ի հայտարարության համաձայն՝ հարձակումներն իրականացվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օբյեկտների և դրանց հետ կապված աշխարհազորայինների խմբավորումների վրա: Սիրիայի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ի ավիահարվածները երկրի արևելքում հանգեցրել են զոհերի խաղաղ բնակիչների և զինվորականների շրջանում, ինչպես նաև մեծ վնաս են հասցրել պետական և մասնավոր սեփականությանը:ԱՄՆ-ն սադրում է Կիևին շարունակել հակամարտությունը. Պեսկով
ամն
իրանի իսլամական հանրապետություն
իրաք
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/08/70905643_128:0:628:375_1920x0_80_0_0_b092c1e5a977e0d796a1b0f4c0731859.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, իրաք, սիրիա, հրթիռակոծություն, նասեր քանանի
ամն, իրանի իսլամական հանրապետություն, իրաք, սիրիա, հրթիռակոծություն, նասեր քանանի
ԱՄՆ-ի հարվածներն Իրաքին ու Սիրիային սպառնում են Մերձավոր Արևելքի անվտանգությանը. Իրանի ԱԳՆ
14:46 03.02.2024 (Թարմացված է: 14:47 03.02.2024) Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը մեկնաբանել է Սիրիայի և Իրաքի վրա ԱՄՆ-ի հարձակումները:
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ԱՄՆ-ի հարվածներն Իրաքի և Սիրիայի տարածքներին սպառնալիք են տարածաշրջանային և միջազգային մակարդակով խաղաղության և անվտանգության համար, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին:
«ԱՄՆ-ի ռազմական հարվածներն Իրաքին, Սիրիային և Եմենին միայն ապահովում են իսրայելական ռեժիմի նպատակների իրագործումը․.. Այս հարձակումներն ԱՄՆ կառավարությանը ավելի շատ են ներքաշում տարածաշրջանում հակամարտության մեջ։ Նման միջադեպերի շարունակումը սպառնալիք է տարածաշրջանային և միջազգային մակարդակով խաղաղության և անվտանգության համար», – նշել է Քանանին։
Իրանցի դիվանագետը նշել է, որ Թեհրանն ընդգծում է միջազգային հանրության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատասխանատվությունը տարածաշրջանին ԱՄՆ-ի անօրինական ու միակողմանի հարվածները կանխելու և ճգնաժամ կանխելու հարցում:
Ավելի վաղ
հաղորդվել էր, որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերը (CENTCOM) անցած գիշեր ավիահարվածներ են հասցրել Իրաքում և Սիրիայում: CENTCOM-ի հայտարարության համաձայն՝ հարձակումներն իրականացվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օբյեկտների և դրանց հետ կապված աշխարհազորայինների խմբավորումների վրա: Սիրիայի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ի ավիահարվածները երկրի արևելքում հանգեցրել են զոհերի խաղաղ բնակիչների և զինվորականների շրջանում, ինչպես նաև մեծ վնաս են հասցրել պետական և մասնավոր սեփականությանը: