00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր խնդիրն է զրոյացնել այդ բարքերը. Պապիկյանը` բանակում մահվան դեպքերի մասին

© Sputnik / Aram NersesyanԶինվորական համազգեստ
Զինվորական համազգեստ - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2024
Զինվորական համազգեստ
Բաժանորդագրվել
ՀՀ պաշտպանության նախարարին մտահոգում են նաև զորակոչի հետ կապված խնդիրները։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հսկայածավալ աշխատանք է տանում բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների վերացման ուղղությամբ։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս հայտարարությունն արեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«ՀՀ ԶՈւ ամենամեծ խնդիրը մահվան այն դեպքերն են, որոնք լինում են ծառայության բերումով` ինքնասպանություններ, ինքնասպանության հասցնելու և սպանության դեպքեր։ Երբ խոսում ենք ոչ մարտական պայմաններում զոհերի թվի մասին և հղում ենք կատարում վիճակագրությանը, ապա մենք տեսնում ենք թվեր, որոնք կարող են վերաբերել դժբախտ պատահարներին` ՃՏՊ–ներ, հիվանդություն և այլն։ Այն, ինչ տեղի է ունենում բանակում, դա նաև կյանքի մի մասն է։ Երբ զինվորը գալիս է բանակ, իր հետ բերում է բարքեր, մեր խնդիրն է այդ բարքերը զրոյացնել, զինվորին դարձնել կարգապահ և մարդուն հասցնել իր տուն»,– ասաց Պապիկյանը։

Նա նաև որոշ տվյալներ ներկայացրեց։
«ՀՀ–ում 2022 թվականին մահվան ելքով 193 ՃՏՊ է եղել, ԶՈւ մասնաբաժինը կազմել է 17 դեպք, 2023 թվականին գրանցվել է մահվան ելքով 204 դեպք, ԶՈւ մասնաբաժինը կազմել է 12 դեպք»,– ասաց Պապիկյանը։
ՀՀ պաշտպանության նախարարը խոսեց նաև զորակոչի մասին` նշելով, որ այս առումով մտահոգիչ խնդիրներ կան։
«Այս ուղղությամբ մենք հիմա աշխատանք ենք տանում։ Ծառայելու պատրաստակամության պակաս ունենք։ Շատերը փորձում են զարտուղի ճանապարհներով խուսափել զինվորական ծառայությունից։ Կա հանձնարարական բոլոր պատկան մարմիններին դրանով զբաղվել»,– ասաց Պապիկյանը։
Պապիկյանն անդրադարձավ նաև ՆԱՏՕ–ի չափորոշիչներով նախատեսված զինվորական համազգեստներին` նշելով, որ այս համազգեստների մրցույթը դեռ 2022 թ. են հայտարարել։ Այս պահին կան հաղթողներ, նաև միջազգային գործընկերներն են այս հարցով օգնում ՀՀ ՊՆ–ինը։ Նա վստահեցրեց, որ արդեն 2024 թ. կլինի ՀՀ ԶՈւ դաշտային համազգեստի վերջնական տեսքը, իսկ օրենսդրական համապատասխան փոփոխություններից հետո կարգելվի դրանց վաճառքը։
Հիշեցնենք` միայն 2024 թվականի հունվարի ընթացքում 3 զինծառայող է մահացել։ Հունվարի 9–ին զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել էր ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վերքով: Ըստ ՔԿ–ի` զինծառայողը մահացու վնասվածքը ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից կզակին արձակած կրակոցի հետևանքով։ Նույն օրը` հունվարի 9-ի առավոտյան, պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել էր զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ դարձյալ հրազենային վերքով։ Սպանության մեղադրանքով կալանավորվել է նույն դիրքում գտնվող ժամկետային զինծառայողներից մեկը։ Հունվարի 14-ին էլ հայտնի դարձավ, որ զինծառայող Բենիամին Մանուչարյանը նախորդ օրը եղանակային խիստ անպարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին մնացել է ձնահյուսի տակ և մահացել։
Լրահոս
0